Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-10.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1024-Ա

 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գնել Սանոսյանինը, Արմեն Ղուլարյանինը, Հակոբ Վարդանյանինը, Լիլիթ Սարոյանինը, Արմեն Այվազյանինը, Արշակ Քերոբյանինը և Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը և Հասմիկ Հասմիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1024-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Քերոբյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ
Հ. Հասմիկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության երկկողմ հարաբերությունների բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.09.2022, N 1039-Ա 10.09.2022, N 1024-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան