Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 12.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1260-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածի 2-րդ կետը «խաղողի» բառից հետո լրացնել «(միայն խաղողի տեխնիկական գինեմետ սորտերով)» բառերով.

2) հավելվածի 10-րդ կետը «այգեհիմնման նպատակով» բառերից հետո լրացնել «՝ միայն վարկային բաղադրիչով,» բառերով, իսկ «և 24-րդ կետի 13-րդ ենթակետով» բառերը հանել.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Ծրագրի շրջանակում այգեհիմնման դեպքում թույլատրվում է ստորգետնյա ջրերի օգտագործման նպատակով խորքային հորերի կառուցման աշխատանքների իրականացում՝ ծրագրում ջրավազանի համար գնահատված ծախսին համապատասխան, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով և 24-րդ կետի 13-րդ ենթակետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։ Ընդ որում, նույն 1 հա-ի հաշվով թույլատրվում է ջրավազանի կառուցում կամ ընդլայնում կամ խորքային հորերի կառուցում։

10.2. Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով միայն ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով այլ շահառուների կամ այլ տնտեսավարողների հետ համատեղ թույլատրվում է ընդհանուր ջրավազանի կառուցում կամ ընդլայնում, որի դեպքում շահառուին կփոխհատուցվի իր կողմից հիմնված այգու տարածքի հաշվով։».

4) հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը «այգեհիմնման» բառից հետո լրացնել «(բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու հիմնման)» բառերով, «այգիներում» բառից հետո՝ «(բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու)» բառերով, իսկ «ներդրումը» բառից հետո՝ «, խորքային հորի» բառերով.

5) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) խաղողի այգու հիմնում իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, և սորտերը նախապես համաձայնեցնել նախարարության հետ։».

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Այգեհիմնման դեպքում կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման (ներառյալ պոմպակայանը), կարկտապաշտպան համակարգի ներդրման և ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսերը, ինչպես նաև 10.1-ին կետով խորքային հորերի կառուցման համար սահմանված ծախսերը չեն կարող գերազանցել NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում գնահատված ծախսերը։».

7) հավելվածի 17-րդ կետը «ծախսերից։» բառից հետո լրացնել «Կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում N 4 աղյուսակում հաշվարկված ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման (ներառյալ պոմպակայանը) ծախսերը և ջրի վարձը հանվում են ընդամենը ծախսերից։» բառերով.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին կետով.

«21.1. Ծրագրում N 2 N 17 աղյուսակների առանձին տողերում ներառված ծախսերը հաշվարկային են և ունեն կողմնորոշիչ բնույթ։».

9) հավելվածի 22-րդ կետը «վաղեմության),» բառից հետո լրացնել «կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում՝ մշակության միջոցառումների նկարագիրը,» բառերով.

10) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «վարձակալություն» և «վարձակալության» բառերից հետո լրացնել «(օգտագործում)» բառով՝ դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(ծրագրի շրջանակում նոր ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում)» բառերով.

11) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խորքային հորերի կառուցման աշխատանքների, որոնց իրականացման դեպքում ներկայացվում է նաև կատարվող ծախսերի նախահաշիվը և ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում)» բառերով.

12) հավելվածի 23-րդ կետի 7-րդ ենթակետում «17-րդ կետի դրույթը» բառերը փոխարինել «10.1-ին, 16.1-ին և 17-րդ կետերի դրույթները» բառերով.

13) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետը «տրամադրվի» բառից հետո լրացնել «5% տոկոսադրույքով, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝» բառերով.

14) հավելվածի 23-րդ կետի 23-րդ ենթակետը «օգտագործման» բառից հետո լրացնել «(ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի)» բառերով.

15) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետում «այգու հիմնումը» բառերը փոխարինել «այգեհիմնման» բառով, իսկ «ներդրումն» բառը՝ «ներդրման աշխատանքների սկսելը» բառերով.

16) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «վարձակալություն» և «վարձակալության» բառերից հետո լրացնել «(օգտագործում)» բառով՝ դրան համապատասխան հոլովաձևերով.

17) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև խորքային հոր կառուցելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում)» բառերով.

18) հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «չորս» բառով.

19) հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ընդ որում, 10.2-րդ կետի դրույթի առկայության դեպքում՝ նաև ջրավազան կառուցած այլ շահառուների կամ տնտեսավարողների հետ կնքված, նոտարական կարգով հաստատված պայմանագրի պատճենը, որում պարտադիր նշվում է յուրաքանչյուր շահառուի կամ տնտեսավարողի կողմից հիմնված (հիմնվող) այգու տարածքի չափը, ընդհանուր ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ շահառուի կողմից կատարված ծախսերի վճարման անդորրագիրը» բառերով.

20) հավելվածի 24-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) այգեհիմնման դեպքում շահառուն պետք է ապահովի տնկման բանաձևով նախատեսված և տնկված տնկիների առնվազն 75 % կպչունությունը։ Չապահովելու դեպքում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե.».

21) հավելվածի 24-րդ կետի 12-րդ ենթակետում և 14-րդ ենթակետում «50» թիվը փոխարինել «30» թվով.

22) հավելվածի 24-րդ կետի 12-րդ ենթակետում «հիմնված այգու չափով հողի ձեռքբերման ծախսի» բառերը փոխարինել «խորքային հորերի կառուցման ծախսերի» բառերով.

23) հավելվածի 24-րդ կետի 14-րդ ենթակետում «17-րդ կետը» բառերը փոխարինել «10.1-ին, 16.1-ին և 17-րդ կետերի դրույթները» բառերով.

24) հավելվածի N 1 աղյուսակում «խաղող*» բառը փոխարինել «խաղող» բառով, «5000» թվից հետո լրացնել «(հապալասի դեպքում՝ 3800)» բառերով, իսկ «*Սեղանի խաղողի համար թարմային եղանակի դեպքում նվազագույնը 500 հատ տնկի» բառերը հանել.

25) հավելվածի N 4 աղյուսակում «բանաձևը՝ 2.25 x 1.3 մ)*» բառերը փոխարինել «բանաձևը՝ 2.25 x 1.3 մ)» բառերով, իսկ «*Սեղանի խաղողի դեպքում կարկտապաշտպան համակարգի ներդրման ծախսերը հաշվարկվել են 12,0 մլն դրամ։» բառերը հանել։

2. Սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2021 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, 1-ին կետի 13-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո կնքված վարկային պայմանագրերի վրա, 1-ին կետի 18-րդ և 20-րդ ենթակետերի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 21-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ծրագրի 24-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված, նախարարություն մուտքագրված դիմումների վրա։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ