Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.05.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2020 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 1.10 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ բացառիկ դեպքով պայմանավորված, որը պահանջում է օպերատիվ արձագանքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել հետևյալ փոփոխություններն այն ապրանքների ցանկի 1.10 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)՝

ա) «Դիմակներ, կիսադիմակներ, դիմակ-ռեսպիրատորներ, ռեսպիրատորներ**» անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դիմակներ, կիսադիմակներ, դիմակ-ռեսպիրատորներ, 6307 90 980 0*».

ռեսպիրատորներ**’ *****

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «*****» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«***** Բացառությամբ այն ապրանքների, որոնք նպատակային մատակարարումների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության համապատասխան լիազորված մարմնի որոշման առկայությամբ, որի տարածքից ծագում են այդ ապրանքները (Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը)։ Որոշումը պետք է պարունակի տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև արտահանումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ։ Այդպիսի որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: