ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 214 |
քաղ. Մոսկվա |
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԿԱՎՈՐ «ԹՎԻՍՏ-ՕՖՖ» ՏԵՍԱԿԻ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Մետաղական պտուտակավոր «թվիստ-օֆֆ» տեսակի կափարիչների արտադրության գիծը, որը հանդերձված է կափարիչի նախապատրաստուկի դրոշմման, դրա եզրի պարուրման և շրջասեղմման, պարուրակավոր ելունների կաղապարման, պլաստիզոլի լցման և բաշխման, պատրաստի կափարիչների չորացման, հաշվարկման և դասավորման հաջորդական գործողություններ կատարող սարքավորմամբ, կազմված է մետաղաթերթերի մատուցման սեղանից, ավտոմատ դարպասային մամլիչից, կաղապարման և լցման մեքենաներից, չորացման վառարանից, փոխակրիչներից, ավտոմատ հաշվիչից, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8462 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: