Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2021-30.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

16 ապրիլի 2020 թվականի

թիվ 48

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի «Ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 142 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի ապրիլի 16-ի

թիվ 48 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում «և 5-րդ կետին» բառերը փոխարինել «, 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին» բառերով։

2. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության պարբերություններով՝

«էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի.

Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը։»։

3. Լրացնել էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևով՝ հետևյալ բովանդակությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 142 որոշմամբ

 

ՁԵՎ

 

էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման

 

Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը

Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)

А

ԷԲԱՀՃ

Առանձնա-հատկությունը

Նախորդող փաստաթուղթը

Թերթերի քանակը

Ընթացակարգը

Ընդհանուր տեղեկությունները

Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները

Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները

Փոփո-խություն-ների ծած-կագիրը

Համարը՝ ը/կ

Ընդհանուր բեռնագիրը

Անհա-տական բեռնագիրը

Անհա-տական ուղարկողը1

Անհա-տական ստացողը2

Համարը՝ ը/կ

Անվա-նումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Քանակը

Քաշը

Արժույթը, արժեքը

Մաք-սային արժեքը

Ծած-կագիրը, հատ-կանիշը

Ամսաթիվը, համարը

համաքաշ

զտա-քաշ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

                             
                     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)

         

2

                             
                     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)

         
                               
                     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)

         
                               
                     

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)

         

Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)

     

Գ. Վճարների հաշվարկում

Տեղեկություններ ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին, ամսաթիվ

Ապրանք

Տեսակ

Հաշվարկման համար հիմք

Հաշվարկման համար հիմքի ծածկագիրը

Դրույ-քաչափը

Գումարը

Նախորդ գումարը

Փոփոխությունները

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

           

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

             
               
           

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

             

С

               
           

Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի

             

Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի

             

Գ1. Վճարման (գանձման) մանրամասները

D

__________________________

1 Հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելիս։

2 Հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս։

»:

 

 

4. Լրացնել էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգով՝ հետևյալ բովանդակությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 142 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի այն ճշգրտման (այսուհետ՝ ԷԲԱՀՃ) լրացման կարգը, որն օգտագործվում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲԱՀ) հայտագրված տեղեկությունները և թղթային կրիչով ԷԲԱՀ-ի էլեկտրոնային տեսքով տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) ժամանակ։

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով:

3. ԷԲԱՀՃ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:

4. Սույն կարգի նպատակներով «սյունակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, վանդակներ (սյուներ), տողեր, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ սյունակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն կարող է պարունակել ԷԲԱՀՃ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի կառուցվածքում:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի լրացվող օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգ) սահմանված՝ ԷԲԱՀ-ի օրինակների քանակին և դրանց բաշխման կարգին։

7. ԷԲԱՀՃ-ն լրացվում է ԷԲԱՀ-ում հայտագրված այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:

ԷԲԱՀՃ-ի սյունակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգին համապատասխան սահմանված՝ ԷԲԱՀ-ի սյունակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԲԱՀՃ-ի առանձին սյունակների, որոնց լրացման կանոնները սահմանված են սույն կարգով:

8. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ, և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

9. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲԱՀՃ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» և «Ընթացակարգը» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի առաջին թերթի վրա։

Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի անբաժանելի մասն են։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝

բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին եզրի կենտրոնում).

յուրաքանչյուր թերթ ստորին աջ անկյունում ստորագրվում է ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիքով, եթե ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի կողմից, ու անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա, կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով, եթե ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։

«Գ. Վճարների հաշվարկումը», «Գ1. Վճարման (գանձման) մանրամասները», «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «D» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։

10. Պարտադիր լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» («Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար), «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» («Ներքին սպառման համար բացթողում» կամ «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար), «ԷԲԱՀՃ»-ն (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի համար), «Առանձնահատկությունը» (եթե ԷԲԱՀ-ում սյունակը լրացվել է), «Թերթերի քանակը» (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի համար) սյունակները, «Ընդհանուր տեղեկությունները» (Բելառուսի Հանրապետության համար) սյունակի 1-ին և 3-րդ վանդակները, «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» (բացառությամբ այն դեպքի, երբ ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «Ընթացակարգը», «A» և «D» սյունակները, ինչպես նաև ԷԲԱՀ-ի սյունակներին համապատասխանող ԷԲԱՀՃ-ի այն սյունակները, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։

ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 4-րդ և (կամ) 5-րդ վանդակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲԱՀՃ-ում նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 1-ին և 3-րդ վանդակները։

ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակներում մեկ անհատական բեռնագրի շրջանակներում առնվազն մեկ ապրանքի մասով, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲԱՀՃ-ում՝ այդպիսի անհատական բեռնագրի շրջանակներում բոլոր ապրանքների մասով հաշվի առնելով այդ փոփոխությունները (լրացումները)՝ լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը», «Գ. Վճարների հաշվարկումը» (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսային վճարների, տույժերի, տոկոսների (այսուհետ՝ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններում) սյունակները, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխմանը (լրացմանը))։

ԷԲԱՀ-ի՝ «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում հայտագրված տեղեկություններում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխությունների (լրացումների) հետ առնչություն չունեցող փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, ԷԲԱՀՃ-ում լրացվում են համապատասխան տողերը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակները, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը, «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակը (եթե փոփոխությունները (լրացումները) ներառվում են մաքսային վճարների հաշվարկման մասին տեղեկություններում)՝ բոլոր անհատական բեռնագրերի մասով։

11. «ԷԲԱՀՃ» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակը չի լրացվում:

12. «Թերթերի քանակը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակում նշվում է ԷԲԱՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։

13. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

6-րդ վանդակում դրվում է ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի 6-րդ վանդակում նշված՝ ապրանքի հերթական համարը։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում՝ ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԲԱՀ-ում նախկինում չնշված ապրանքի մասով դրվում է ԷԲԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը և «/» բաժանման նշանով դրվում է անհատական բեռնագրի շրջանակներում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում ապրանքների քանակը նվազում է, ապա այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԲԱՀ-ին համապատասխան, և «/» բաժանման նշանով դրվում է «0» թվանշանը։

7-րդ վանդակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

8-րդ վանդակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային վճարների հաշվարկման նպատակով թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագրի որոշումը, նշվում է մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագիրը։

9-13-րդ վանդակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

14. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները։

15. «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակը լրացվում է այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև սյունակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերը, եթե սույն կարգի 10-րդ կետին համապատասխան այդ տողերը ԷԲԱՀՃ-ում ենթակա են լրացման։

Սյունակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիրը՝ ձևավորված ըստ հետևյալ սխեմայի ՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22155

 

որտեղ՝

տարր 1-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝

0՝ մինչև ապրանքների բացթողումը.

1՝ ապրանքների բացթողումից հետո.

տարր 2-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայած հանգամանքներն են՝

0՝ մաքսային ներկայացուցչի նախաձեռնությամբ.

1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.

2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.

3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.

4՝ կամերալ (ներքին) մաքսային ստուգման արդյունքում.

5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.

6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում.

տարր 3-ը՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 4-ը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքի ծածկագրի փոփոխությունն է՝

0՝ փոփոխությունները բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 5-ը՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.

տարր 6-ը՝ վճարների հաշվարկման վերաբերյալ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունների փոփոխության (լրացման) կատարումը հանգեցնում է վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխության (լրացման).

տարր 7-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկություններում փոփոխության (լրացման) կատարումն է՝

0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.

1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2-րդ և 3-րդ ծածկագրերի ներքո նշված դեպքերի).

2՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի լրացում).

3՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի պակասեցում (ապրանքի հանում)։

Ծածկագրի բոլոր տարրերը նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:

16. «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակը լրացվում է, եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա վճարների չափի վրա։

Սյունակի 1-6-րդ վանդակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

6-րդ վանդակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է մեկ անհատական բեռնագրի շրջանակներում՝ բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։ Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխությունների (լրացումների) կատարումից հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը։

7-րդ վանդակում դրվում է վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝

ԷԲԱՀ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) կատարվում է առաջին անգամ․

նախորդ ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխություն (լրացում) կատարվել է նախկինում։

8-րդ վանդակում նշվում է 6-րդ և 7-րդ վանդակներում նշված մեծությունների տարբերությունը։ Եթե 6-րդ վանդակում նշված մեծությունը փոքր է 7-րդ վանդակում նշված մեծությունից, ապա ստացված մեծության առջև դրվում է «-» նշանը։

«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

6-րդ վանդակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է ըստ ԷԲԱՀԻ՝ բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։ Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխությունների (լրացումների) կատարումից հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը։

7-րդ վանդակում դրվում է վճարման ընդհանուր գումարը, որը նշված է՝

ԷԲԱՀ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) կատարվում է առաջին անգամ․

նախորդ ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխություն (լրացում) կատարվել է նախկինում։

8-րդ վանդակում նշվում է 6-րդ և 7-րդ վանդակներում նշված մեծությունների տարբերությունը։ Եթե 6-րդ վանդակում նշված մեծությունը փոքր է 7-րդ վանդակում նշված մեծությունից, ապա ստացված մեծության առջև դրվում է «-» նշանը։

17. «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակը լրացվում է վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարները վճարելիս (գանձելիս) կամ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված իրականացվող վճարի գումարները վերադարձնելիս (հաշվանցելիս), ինչպես նաև ԷԲԱՀ-ի «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակում նշված վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) անհրաժեշտության դեպքում։

Սյունակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակը լրացնելու կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված վճարը ենթակա է վճարման (լրավճարման), ապա սյունակում նշվում են տեղեկություններ վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարների փաստացի վճարման (գանձման) մասին՝ այն վճարային փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան իրականացվել է վճարումը (գանձումը)։

Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված վճարը ենթակա է վերադարձման (հաշվանցման) (ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի 8-րդ վանդակում նշված է մեծությունը «-» նշանով), ապա սյունակում նշվում են տեղեկություններ վերադարձման (հաշվանցման) ենթակա վճարի գումարի մասին՝ այն վճարման փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան իրականացվել է վերադարձման ենթակա վճարի վճարումը (գանձումը)։ Ընդ որում, վճարի վճարված (գանձված) գումարը (տեղեկությունների 2-րդ տարր) նշվում է «-» նշանով։

Վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում սյունակում նշվում են․

առաջին տողում՝ ԷԲԱՀ-ի «Գ1․Վճարման (գանձման) մանրամասները» սյունակում հայտագրված տեղեկությունները (վճարի գումարները (տեղեկությունների 2-րդ տարր) նշելով «-» նշանով)․

երկրորդ տողում՝ տեղեկություններ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։

18. «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում են տեղեկություններ ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին, և ԷԲԱՀՃ-ի լրացման ամսաթիվը՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակի լրացման կանոններին համապատասխան։

19․ «Ա» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

Սյունակում նշվում է ԷԲԱՀՃ-ի գրանցման համարը, որը ձևավորվել է ըստ հետևյալ սխեմայի․

 

Ներմուծեք նկարագրությունը_22156

որտեղ՝

տարր 1-ը՝ այն ԷԲԱՀ-ի գրանցման համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են,

տարր 2-ը՝ այն ԷԲԱՀ-ի մասով ԷԲԱՀՃ-ի հերթական համարն է, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (ԷԲԱՀ-ն փոփոխող (լրացնող) առաջին ԷԲԱՀճ-ի համար՝ սկսած «01» համարից)։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀճ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձը նշում է ամսաթիվը, իսկ ապրանքների բացթողումից առաջ տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքում՝ նշվում է նաև ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին՝ մաքսային ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու ժամանակը, կամ ԷԲԱՀՃ ներկայացնելու ամսաթիվը, եթե այդպիսի դիմում չի պահանջվում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն ներկայացնելիս սյունակում նշված տեղեկությունները վավերացվում են ԷԲԱՀՃ-ն գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։

20․ «D» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին տեղեկատվությունը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ «Ճշգրտվել են _____________ սյունակները (վանդակները, տողերը)» գրառման տեսքով (նշելով անհատական բեռնագրի հերթական համարը, ապրանքի հերթական համարը, ԷԲԱՀ-ի սյունակները (վանդակները, տողերը))։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2020, թիվ 155 30.12.2020, թիվ 48
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան