Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1140-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8-1/2 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող՝ 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը՝ 75,757,916 դրամ հաշվեկշռային արժեքով, 80,219,080 դրամ սկզբնական արժեքով, 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքի և 0.33 հեկտար հողամասի 279,932,907 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26092019-06-0005 վկայական) և Բանակի փողոց 8-8 հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունների՝ 0,62499 հեկտար հողատարածքով մասնաշենքերը՝ 334,943,643 դրամ հաշվեկշռային արժեքով, 340,733,367 դրամ սկզբնական արժեքով, 340,733,367 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02042021-06-0038 վկայական), հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

28.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան