ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ն է, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ սյունակում նշված տարածքի, որի սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 1-ն է.».
2) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 15 հավելվածը.
4) որոշումը լրացնել նոր՝ N 15.1 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «15» թիվը փոխարինել «15.1» թվով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել սույն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ սյունակում ընդգրկված օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Բաբերդ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Տարսոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել «Բաբերդ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Տարսոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1147-Ն որոշման |
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1147-Ն որոշման |
«Հավելված N 15.1 ՀՀ կառավարության 2018 թվականիմարտի 22-ի N 332-Ն որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 33 ԹԱՂԱՄԱՍ «Բաբերդ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊԸ /S ≈5928.33 ՔՄ)
« | »: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|