Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մայիսի 2019 թվականի

թիվ 49

քաղ. Նուր-Սուլթան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »   ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի մասին

 

Ընդունելով և բարձր գնահատելով Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասի Նուրսուլթան Աբիշի Նազարբաևի բացառիկ դերը՝ որպես եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակ, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ստեղծման, զարգացման և ամրապնդման մեջ նրա ունեցած ներդրումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Շնորհել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի» կոչումը։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն իրավունք ունի մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, արտահայտելու իր դիրքորոշումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելիս, ներկայացնելու Եվրասիական տնտեսական միության գործունեության և հետագա զարգացման հարցերով առաջարկներ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան