Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 88
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2020 թվականի

թիվ 88

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կոլեգիան, ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) միջև փոխշահավետ համագործակցության, իրավահավասարության ապահովման և ազգային շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներով (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 3-րդ հոդված), նպատակ ունենալով պայմաններ ստեղծել անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար` ելնելով նրանց քաղաքացիների կենսական մակարդակը բարձրացնելու շահերից, ձգտելով Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորմանը, գլոբալ տնտեսության պայմաններում անդամ պետությունների տնտեսությունների բազմակողմանի արդիականացմանը, փոխգործակցությանն ու մրցունակության բարձրացմանը (Պայմանագրի 4-րդ հոդված), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության (Պայմանագրի hավելված թիվ 19) (այսուհետ` Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված Անդրսահմանային շուկաներում ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան ուսումնասիրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով, որը հարուցվել է 2019 թվականի մարտի 5-ին Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունից (այսուհետ` Նախարարություն) ստացված նյութերի կապակցությամբ (մտից թիվ 10549 առ 3 հուլիսի 2018թ.)` Cochlear Europe Limited (6 Dashwood Lang Road, Bourne Business Park, Addlestone, Surrey KT 15 2Ш, United Kingdom) (այսուհետ`Cochlear Europe) ընկերության, «Pharm Express» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Ալմաթիի շրջան, Գոգոլի փող., տ. 155, ԲՆԾ` 060840010670) (այսուհետ` «Pharm Express» ՍՊԸ) ու «Եվրոմաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա. Իվան Ֆրանկոյի փող., տ. 48, ՀՎՀՀ` 7731579315) (այսուհետ «Եվրոմաքս» ՍՊԸ) գործողությունների (անգործության) վերաբերյալ, որոնք, Նախարարության կարծիքով, մատնանշում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշները:

Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան, 2019թ. օգոստոսի 28-ին Գործերի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահը` Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին` հետևյալ անձանց ներկայությամբ`

գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահի տեղակալ` Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի.

գործի ուսումնասիրման հանձնաժողովի անդամներ`

Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Գ.Բ. Արամյանի,

Դեպարտամենտի դիմումների (նյութերի) քննարկման և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի բաժնի պետի տեղակալ Շ.Տ. Ժուսուպբեկովայի,

Դեպարտամենտի դիմումների (նյութերի) քննարկման և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.

Պատասխանողներ (նրանց ներկայացուցիչներ)`

2019թ. հուլիսի 18-ի ա/հ լիազորագրով «Եվրոմաքս» ՍՊԸ ներկայացուցիչ Ա.Վ. Բալանի,

2019թ. ապրիլի 8-ի ա/հ լիազորագրով «Եվրոմաքս» ՍՊԸ ներկայացուցիչ Ս.Ե. Կադիրովի.

2019թ. ապրիլի 4-ի թիվ 04/04/2019 լիազորագրով «Ասսոմեդիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ս.Ի. Կունաշի (Բելառուսի Հանրապետություն, Մինսկի մարզ, Սմոլևիչևսկի շրջան, «Վելիկի կամեն» Չինական-Բելառուսական արդյունաբերական պարտեզ, գրանցված է Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրում Մինսկի քաղգործկոմի 2006թ. հունվարի 12-ի թիվ 22 որոշմամբ, գրանցման համարը` 190682947) (այսուհետ` «Ասսոմեդիկա» ՍՊԸ).

2019թ. ապրիլի 5-ի ա/հ լիազորագրով «Pharm Express» ՍՊԸ ներկայացուցիչ Վ.Պ. Պելյուշենկոյի.

այն անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (այսուհետ` լիազորված մարմիններ)`

Դաշնային հակամենաշնորհային ծառայության Կարտելների [խոշոր ձեռնարկությունների] դեմ պայքարի վարչության առևտրային շուկաներում քննությունների բաժնի խորհրդական Ա.Վ. Պոպկովայի.

Դաշնային հակամենաշնորհային ծառայության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի խորհրդական Ա.Ա. Շեմյակինայի.

տեսակոնֆերանս-կապի միջոցով`

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության սոցիալական ոլորտի և կենցաղային ծառայությունների բաժնի պետի տեղակալ Մ.Վ. Ժիգալոյի.

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության սոցիալական ոլորտի և կենցաղային ծառայությունների բաժնի խորհրդական Դ.Ա. Պոլոզկովայի.

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության մրցակցության պաշտպանության և զարգացման կոմիտեի ռազմավարական վերլուծության և տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր փորձագետ Շ.Մ. Ժոլդիկուլովի.

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության մրցակցային միջավայրի վերլուծության և ԵՏՀ-ի հետ համագործակցության բաժնի մասնագետ Կադիր կըզի Մեհերիմի.

ուսումնասիրվող գործի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձի ներկայացուցիչներ`

2018 թվականի նոյեմբերի 9-ի ա/հ լիազորագրով (ապոստիլ թիվ 141034 առ 13 հոկտեմբերի 2018թ.) Cochlear AG ընկերության (այսուհետ` Cochlear AG) ներկայացուցիչ Ա.Վ. Սուբբոտայի (ընկերությունը ստեղծվել է Շվեյցարիայի Համադաշնության օրենսդրությանը համապատասխան, գտնվելու վայրի հասցեն` Peter Merian-Weg 4, 4052, Basel, Switzerland, with registration number CHE-106.191.494).

2018 թվականի նոյեմբերի 9-ի ա/հ լիազորագրով (ապոստիլ թիվ 141034 առ 13 հոկտեմբերի 2018թ.) Cochlear AG ընկերության ներկայացուցիչ Վ.Ա. Մարկինայի:

Արձանագրության 58-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովում ստացվել է Նախարարության դիմումը (մտից թիվ 10549 առ 3 հուլիսի 2018թ.), որով մատնանշվել է Cochlear Europe ընկերության, Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտ «Pharm Express» ՍՊԸ-ի և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ «Եվրոմաքս» ՍՊԸ-ի գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հատկանիշների հնարավոր առկայությունը, որոնք, Նախարարության կարծիքով, դրսևորվել են Cochlear Europe-ի և «Pharm Express» ՍՊԸ-ի միջև դիստրիբյուտորական համաձայնագրի կնքմամբ, որով նախատեսվում է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի բաղադրիչների, խոսակցական պրոցեսորների և այլ մասերի բաղադրիչների ներմուծման և հետագա վաճառքի բացառիկ իրավունք, Ղազախստանի Հանրապետության տարածքում ցանկացած երրորդ կողմի համար նման իրավունքների բացակայություն, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության տարածքում ցանկացած իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձի կողմից «Cochlear Europe» ապրանքատեսակների ներմուծման և վաճառքի արգելում` առանց «Pharm Express» ՍՊԸ-ի համապատասխան գրավոր թույլտվության: Նշված գործողությունները տվյալ համաձայնագրի մասնակիցների կողմից ճանաչվում են որպես ոչ իրավաչափ, համաձայնագրի մասնակիցների գույքային և ոչ գույքային իրավունքների կոպտագույն խախտում առաջացնող գործողություններ: Իր հերթին՝ «Cochlear Europe»-ը երաշխավորում է «Pharm Express» ՍՊԸ-ի դիստրիբյուտորական իրավունքների խախտմանն ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկացած գործողության կանխարգելման ու կասեցման համար բոլոր իրական միջոցների ձեռնարկումը

Դիմումի քննարկման, դրա ուսումնասիրման ընթացքում ստացված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների, պարզաբանումների) (այսուհետ` տեղեկատվություն) ուսումնասիրման արդյունքներով, Պայմանագրի 76-րդ հոդվածի 1, 3-6 կետերի խախտման հնարավոր հատկանիշների առկայության կապակցությամբ, ինչպես նաև Արձանագրությանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգին (այսուհետ` Դիմումների ուսումնասիրման կարգ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման կարգին (այսուհետ` Քննության անցկացման կարգ) ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի «2010 թվականի դեկտեմբերի 9-ի Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրի 29-րդ հոդվածն իրականացնելու մասին» թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն (այսուհետ` քննություն) անցկացնելու մասին 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 22-08/МА-5 որոշումը և անցկացրել է համապատասխան քննությունը:

Դիմումների ուսումնասիրման կարգի 13-րդ կետին համապատասխան՝ լիազորված մարմինները Հանձնաժողով են ներկայացրել վերջինիս կողմից քննությունն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ առաջարկությունները:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացության հանգելու համար տեղեկությունների անբավարար լինելու կապակցությամբ Հանձնաժողովը, Քննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, քննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 50 որոշմամբ 60 աշխատանքային օրով երկարաձգել է քննության անցկացման ժամկետը:

Արձանագրությանը, Քննության անցկացման կարգին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ` Մեթոդիկա) համապատասխան, Դեպարտամենտը քննության ընթացքում գրավոր տեղեկատվություն է պահանջել ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից` դիմումի մեջ շարադրված փաստերի վերաբերյալ:

Գործի նյութերին կցված քննության արդյունքների հիման վրա եզրակացության մեջ արտացոլված Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության վիճակի, ինչպես նաև քննության և գործի ուսումնասիրման ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գնահատման արդյունքներով պարզվել է հետևյալը.

Մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63 կետերին համապատասխան արված հիմնական եզրակացությունները շարադրված են այն մասով, որով նշվածը չի խախտում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները:

Ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները Մեթոդիկայի III բաժնին համապատասխան որոշված են որպես Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների շրջանառություն (այսուհետ` ապրանքային շուկա):

Կոխլեառ իմպլանտացիան էլեկտրոդային լսողական պրոթեզավորման գործունեության տեսակ է, որն իր մեջ ներառում է լսողության խորը ծանրալրությամբ կամ խլությամբ հիվանդների լսողության վերականգնմանը և սոցիալական ադապտացիային ուղղված միջոցառումների համակարգ:

Կոխլեառ իմպլանտացիայի համակարգը սահմանվում է որպես այնպիսի սարք, որը կատարում է վնասված կամ բացակայող մազաբջիջների գործառույթները, ապահովում է նյարդային մանրաթելերի էլեկտրական խթանումը և բաղկացած է մագնիսով միացված երկու փոխկապակցված մասերից` իմպլանտավորվող (ներքին) մասից և արտաքին մասից (խոսակցական պրոցեսոր):

Կոխլեառ իմպլանտը (ներքին մասը) բժշկական սարք է, որը կատարում է ներքին ականջի վնասված կամ բացակայող լսողական ընկալիչների գործառույթները և էլեկտրական ազդակների փոխակերպված ձայնային տեղեկատվությունը փոխանցում է դեպի գլխուղեղի լսողական կենտրոն: Կոխլեառ իմպլանտացիայի համակարգի իմպլանտավորվող (ներքին) մասը, այն է՝ էլեկտրոդը, վիրաբուժական եղանակով տեղադրվում է հիվանդի ներքին ականջի մեջ (հիվանդի գանգի քունքոսկրի շաղափմամբ):

Խոսակցական պրոցեսորը (արտաքին մասը) բարդ էլեկտրոնային բժշկական սարք է, որը մեխանիկական բնույթի ձայնային ալիքները վերածում է էլեկտրական իմպուլսների, որոնք փոխանցվում են կոխլեառ իմպլանտին (ներքին մասին): Տեղադրման ենթակա խոսակցական պրոցեսորի որոշումը պայմանավորվում է իմպլանտավորվող մասի տեսակից:

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորները տեխնիկապես բարդ սարքեր են, որոնք ենթադրում են փոխկապակցված ապարատային և ծրագրային միջոցների համալիր, և չեն կարող փոխարինվել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի ուրիշ խոսակցական պրոցեսորներով:

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորները ձեռք են բերվում կոնտրագենտների կողմից դիստրիբյուտորական համաձայնագրերի շրջանակներում` դրանց հետագա վերավաճառքի նպատակով հիմնականում ֆիզիկական անձանց լսողական պրոթեզավորմամբ զբաղվող կազմակերպություններին, որոնք տվյալ ապրանքի վերջնական սպառողներն են:

Մեթոդիկայի II բաժնին համապատասխան՝ ապրանքային շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է որպես 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Պարզվել է, որ նշված ժամանակաշրջանում «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն, «Բելվիվադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (220007, Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Աերոդրոմնայա փ., շ. 125, սեն. 5, տր. 2, ՀՎՀՀ` 190764502) (այսուհետ`«Բելվիվադ» ՍՊԸ), «Pharm Express» ՍՊԸ-ն, «ՍՊՊ «ՎԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Դույսենովի փող., շ. 29, բն. 60, ԲՆՀ` 170740010681) (այսուհետ՝ «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ) ու «Եվրոմաքս» ՍՊԸ-ն մասնակցել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան արգելված համաձայնագրին:

Մեթոդիկայի IV բաժնին համապատասխան՝ պարզվել է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների մեջ են մտնում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է (մտից գրություն թիվ 14853 առ 13 սեպտեմբերի 2018թ.), որ կոխլեառ իմպլանտացիայի վիրահատությունները որպես բարեգործություն կատարվում են Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական կենտրոններից մեկում` «Էրեբունի» ԲԿ-ում, իմպլանտներն ստանում են կառավարական կազմակերպություն հանդիսացող Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի միջոցով (Armenian International Medical Fund): Հիմնադրամը ներկրում է բացառապես Cochlear Europe-ի արտադրանքը: Ընդ որում՝ պաշտոնական դիստրիբյուտորներ Հայաստանի Հանրապետությունում չկան: Նշված ապրանքի իրացման գործունեությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) բացակայության մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Cochlear AG ներկայացուցիչը (տեղեկություններին տիրապետող անձը), որը հայտնել է Հայաստանի Հանրապետության տարածքում Cochlear Europe-ի դիստրիբյուտորների բացակայության մասին:

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է (մտից գրություն թիվ 15890 առ 3 հոկտեմբերի 2018թ.), որ կոխլեառ իմպլանտացիայի վիրահատություններ Ղրղզստանի Հանրապետությունում չեն անցկացվում պատշաճ տեխնիկական բազայի բացակայության, տվյալ սարքավորման բարձր գնի և նման կատեգորիայի հիվանդներին օգնություն ցուցաբերելու մասով պետական աջակցության բացակայության պատճառով: Ընդ որում՝ նշվել է, որ համապատասխան ցուցումներ ունեցող հիվանդներին (երկկողմանի խլություն) օգնություն են ցուցաբերում Ստամբուլի մասնագիտացված հիվանդանոցում` Թուրքիայի Հանրապետության հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ: Ընդունող կողմն ապահովում է կոխլեառ իմպլանտի տեղադրման վիրահատության անվճար կատարումը: Կոխլեառ իմպլանտներ Ղրղզստանի Հանրապետության տարածք չեն բերվել: Նշված ապրանքի իրացման գործունեությամբ զբաղվող Ղրղզստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) բացակայության մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Cochlear AG ներկայացուցիչը (տեղեկություններին տիրապետող անձը), որը հայտնել է Ղրղզստանի Հանրապետության տարածքում Cochlear Europe-ի դիստրիբյուտորների բացակայության մասին:

Ղեկավարվելով Մեթոդիկայի V և VI բաժիններով, պարզվել է, որ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) են`

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն և «Բելվիվադ» ՍՊԸ-ն, որը, Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի 7-րդ պարբերությանը համապատասխան, «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի հետ կազմում է անձանց մեկ խումբ, որի կապակցությամբ, Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի 9-րդ պարբերության հիման վրա նրանց գործողությունները դիտարկվում են որպես միասնական տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գործողություններ (այսուհետ`«Ասսոմեդիկա» շուկայի սուբյեկտ), քանի որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակաշրջանում «Բելվիվադ» ՍՊԸ-ն, լինելով «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի և Cochlear Europe-ի միջև 2013թ. նոյեմբերի 1-ին կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրի իրականացման շրջանակներում ենթադիստրիբյուտոր, իրականացրել է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը նշված համաձայնագրի դրույթներին համապատասխան` բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում.

«Pharm Express» ՍՊԸ-ն, որը 2016 թվականի փետրվարի 1-ին ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել Cochlear Europe-ի հետ, և «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն, որը նունպես ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել Cochlear Europe-ի հետ և իրականացնում է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում.

«Եվրոմաքս» ՍՊԸ-ն, որը 2013 թվականի դեկտեմբերի 1-ին եռակողմ ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել Cochlear Europe-ի հետ և իրականացրել է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը բացառապես Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում պաշտոնական դիստրիբյուտորները բացակայում են:

Այսպիսով, ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների շրջանակներում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում գործունեությունն իրականացնում են պաշտոնական դիստրիբյուտորները, որոնց բաժին է հասնում Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման հիմնական ծավալը:

Շուկայի այլ մասնակիցների կողմից Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը ոչ համակարգային, միանվագ բնույթ է կրում և ապրանքի իրացման ընդհանուր ծավալում նրանց մասնաբաժինն աննշան է ու չի ազդում ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա:

Ելնելով շարադրվածից՝ պարզվել է, որ Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների շուկան անդրսահմանային է, ուստի նշված ապրանքային շուկայի վրա տարածվում են Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված արգելքներն ու սահմանափակումները: Ընդ որում՝ ղեկավարվելով Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկային դասելու չափորոշիչների 2-րդ և 4–րդ կետերով, պարզվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված խախտումների կասեցումը վերաբերում է Հանձնաժողովի իրավասությանը:

Քննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների բացահայտման կապակցությամբ Հանձնաժողովի կոլեգիայի անդամ` մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարի կողմից ընդունվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ հարուցելու և քննելու 2019 թվականի մարտի 5-ի թիվ 7/opr որոշումը (Արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր, Քննության անցկացման կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետ, 13-րդ և 16-րդ կետեր, Գործերի ուսումնասիրման կարգի 2-րդ կետ) և ստեղծվել է գործի ուսումնասիրման հանձնաժողով:

Քննության նյութերի, ինչպես նաև գործի ուսումնասիրման շրջանակներում ներկայացրած տեղեկատվության ուսումնասիրման, այդ թվում՝ գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց լսելու, ապացույցների հետազոտման, գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացրած ապացույցների վերաբերյալ գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց կարծիքներն ու պարզաբանումները լսելու, 2019 թվականի մարտի 29-ին, ապրիլի 10-ին, մայիսի 20-ին, հունիսի 4-ին, 10-ին, հուլիսի 19-ին և օգոստոսի 28-ին կայացած գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերի շրջանակներում ուսումնասիրվող գործի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձանց լսելու արդյունքներով պարզվել է հետևյալը`

Որպես գործով պատասխանողներ են ներգրավվել`

«Ասսոմեդիկա» շուկայի սուբյեկտը` Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) հանդիսացող «Ասսոմեդիկա» ՍՊԸ և «Բելվիվադ» ՍՊԸ անձանց խմբի կազմում.

Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) «Pharm Express» ՍՊԸ-ն և «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն.

Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) «Pharm Express» ՍՊԸ-ն և «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն.

Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ) «Եվրոմաքս» ՍՊԸ-ն.

Նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) պաշտոնատար անձինք, որոնք կատարում են իրավաբանական անձի գործադիր մարմնի միանձնյա գործառույթները և (կամ) համաձայնագրերում (պայմանագրերում) իրավաբանական անձի անունից դրանք կնքելու և դրանցում մասնակցելու գործառույթները`

Ս.Ա. Չեչունը, որը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 6-ը եղել է «Բելվիվադ» ՍՊԸ տնօրենն ու իրականացրել է «Բելվիվադ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները.

Անհատ ձեռնարկատեր Կ.Վ. Բելին (գրանցված է 2013թ. մարտի 11-ին Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեգիստրում որպես Բելառուսի Հանրապետության անհատ ձեռնարկատեր`191656270 գրանցման համարի տակ), որը 2017 թվականի հունիսի 7-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը եղել է «Բելվիվադ» ՍՊԸ կառավարիչն ու իրականացրել է «Բելվիվադ» ՍՊԸ միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները.

Ս.Վ. Պուզինյան, որը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 11-ը եղել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի տնօրենն ու իրականացրել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները.

Ե.Ի. Պոդոսինովիկը, որը 2016 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը եղել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի տնօրենն ու իրականացրել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ –ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները.

Վ.Բ. Գրեբեննիկովը, որը 2017 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը եղել է «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի տնօրենն ու իրականացրել է «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները.

Ա.Զ. Աբդրազակովը, որը 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը եղել է «Pharm Express» ՍՊԸ ադմինիստրատորը, որի պաշտոնեական պարտականությունների մեջ մտել է «Pharm Express» ՍՊԸ-ի կողմից կնքվող արտադրանքի ձեռքբերման պայմանագրերի գծով աշխատանքը.

Գ.Ռ. Սախնոն, որը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը եղել է «Եվրոմաքս» ՍՊԸ գլխավոր տնօրենն ու իրականացրել է «Եվրոմաքս» ՍՊԸ միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները:

Որպես տեղեկությունների տիրապետող անձ՝ ներգրավվել է Cochlear AG ընկերությունը, որը տեղեկատվություն է տրամադրել, համաձայն որի, Միության տարածքում Cochlear Europe-ի դիստրիբյուտորներն են «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն, «Բելվիվադ» ՍՊԸ-ն, «Pharm Express» ՍՊԸ-ն և «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն: Միության տարածքում Cochlear Europe-ի այլ դիստրիբյուտորների առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել:

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն արգելվում են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրերը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների, կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

Արձանագրության 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան, համաձայնագիրը` փաստաթղթում կամ մի քանի փաստաթղթերում պարունակվող գրավոր համաձայնությունն է, ինչպես նաև բանավոր համաձայնությունը:

Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան մրցակցությունը` տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցունակությունն է, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը:

Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան պարզվել է, որ մրցակցության սահմանափակման հատկանիշներն են անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատումն ապրանքային շուկայում, ապրանքի գնի աճը կամ նվազումը, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության այլ ընդհանուր պայմաններին համապատասխան փոփոխությունների հետ, մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հրաժարումն ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանումը` տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությամբ կամ նրանց համար պարտադիր կատարման ենթակա այլ անձի ցուցումներին համապատասխան կամ մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար հնարավորություն են ստեղծում միակողմանիորեն ազդելու ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության վրա:

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն, «Բելվիվադ» ՍՊԸ-ն, «Pharm Express» ՍՊԸ-ն, «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն ու «Եվրոմաքս» ՍՊԸ-ն, լինելով մրցակիցներ, գործելով մեկ ապրանքային շուկայում, մասնակցել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով արգելված համաձայնագրին, ինչը հանգեցրել է ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի, որը հաստատվում է հետևյալով`

մրցակիցներն իրենց վրա են վերցրել Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման պարտավորություններն այն անդամ պետության սահմաններում, որի ռեզիդենտ են, ինչը նաև հաստատվում է Cochlear Europe-ի հետ կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրերով, որոնք պարունակում են Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման պարտավորություններ բացառապես կոնկրետ անդամ պետության տարածքում («Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն` Բելառուսի Հանրապետության տարածքում, «Pharm Express» ՍՊԸ-ն` Ղազախստանի Հանրապետության տարածքում ու «Եվրոմաքս» ՍՊԸ-ն` Ռուսաստանի Դաշնության տարածքում): Ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրերում կան նաև դրույթներ, որոնք ուղղակիորեն նախատեսում են իրացման արգելք, այդ թվում և Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը համապատասխան դիստրիբյուտորին ամրակցված տարածքից դուրս: Հաշվի առնելով, որ նշված համաձայնագրերը ներկայացված են սահմանափակ հասանելիության նշումով (գաղտնի), դրանց իսկական բովանդակությունը սույն որոշման շրջանակներում չի ներկայացվում.

Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) մերժումները Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին)` Ղազախստանի Հանրապետություն Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներ մատակարարելու վերաբերյալ: Տվյալ տեղեկատվությունը ներկայացված է Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից պատճառաբանված միջնորդագրի կատարման արդյունքներով և պարունակում է նման դիմումների ու մերժման փաստերի հաստատումը: Ներկայացված նյութերի տեղեկատվությունը պարունակում է էլեկտրոնային նամակագրություն, որի բովանդակությունից հետևում է, որ մեկ անդամ պետության տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) դիմել է այլ անդամ պետության տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին)` Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների ձեռքբերման հարցով: Տվյալ հարցմանը պատասխան է տրվել ապրանքի իրացման անհնարինության մասին` անդամ պետությունում նշված արտադրանքի համապատասխան դիստրիբյուտորի առկայության պատճառով: Տվյալ տեղեկատվությունը ներկայացված է սահմանափակ հասանելիության նշումով (ծառայողական օգտագործման համար), ուստի դրա իսկական բովանդակությունը սույն որոշման շրջանակներում չի ներկայացվում.

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման մասով մրցակիցների գործողությունների (անգործության) բացակայությունը` Cochlear Europe-ի հետ մրցակիցներից յուրաքանչյուրի կողմից կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրերով սահմանված տարածքներից դուրս.

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասին հակամենաշնորհային համաձայնագրերի մասնակիցների իրազեկվածությունը, այդ թվում` Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման և սպասարկման մասով նրանց գործողությունների տարածքի մասին: Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից պատճառաբանված միջնորդագրի կատարման արդյունքներով ներկայացված տեղեկատվությունը պարունակում է նաև էլեկտրոնային նամակագրություն, որը հաստատում է աշխատակիցների ուսուցման փաստը և մեկ անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող հակամենաշնորհային համաձայնագրի մեկ մասնակցի կողմից այլ անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող հակամենաշնորհային համաձայնագրի այլ մասնակցի՝ Cochlear Europe-ի կողմից արտադրված արտադրանքի իրացումը: Ներկայացված տեղեկատվությունը նաև հաստատում է հակամենաշնորհային համաձայնագրի մասնակիցների համագործակցությունը, այդ թվում` թե ազգային վերահսկիչ մարմինների և թե Վարչության կողմից իրենց նկատմամբ իրականացվող վերահսկիչ միջոցառումների կապակցությամբ համատեղ գործողությունների մշակմանն ուղղված համագործակցությունը: Նշվածն իր ամբողջությամբ վկայում է հակամենաշնորհային համաձայնագրի մասնակիցների իրազեկվածության և համաձայնեցված փոխգործակցության մասին: Նշված տեղեկատվությունը ներկայացված է սահմանափակ հասանելիության նշումով (ծառայողական օգտագործման համար), ուստի դրա իսկական բովանդակությունը սույն որոշման շրջանակներում չի ներկայացվում.

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի հետագա սպասարկման պայմանների առկայությունը, որոնք ենթադրում են դրանց սպասարկումը հակամենաշնորհային համաձայնագրի այն մասնակցի կողմից, որն իրականացրել է տվյալ արտադրանքի իրացումը, ինչը կանխորոշել է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների երաշխիքային ու հետերաշխիքային ծառայություն ստանալու անհնարինությունը հակամենաշնորհային համաձայնագրի այն մասնակցի համար, որը նման պրոցեսոր չի իրացրել.

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների երկարատև ու համակարգված մատակարարումների բացակայությունը հակամենաշնորհային համաձայնագրին չմասնակցողների կողմից անդամ պետության տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հասցեով` դրանց հետագա իրացման նպատակով:

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելված համաձայնագիրրը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի, պարունակվում է հետևյալ փաստաթղթերում`

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի և Cochlear Europe-ի միջև 2013թ. նոյեմբերի 1-ին կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիրը, որով նախատեսվել է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման կազմակերպումը բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում: Նաև նշված համաձայնագրով «Բելվիվադ» ՍՊԸ-ն սահմանվել է որպես ենթադիստրիբյուտոր (ենթակոնտրակտոր): «Ասսոմեդիկա» շուկայի սուբյեկտն իրականացրել է նշված արտադրանքի առաջնային ձեռքբերումը և դրա հետագա ներդրումը քաղաքացիական շրջանառության մեջ:

Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացումը Բելառուսի Հանրապետությունում իրականացվել է հիմնականում «Ասսոմեդիկա» շուկայի սուբյեկտի կողմից:

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման դիմաց «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի հասույթի բացակայությունը պայմանավորված է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի հետ անձանց մեկ խմբի մեջ մտնող «Բելվիվադ» ՍՊԸ-ի կողմից նշված ապրանքի իրացմամբ:

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն ճանաչում է Cochlear Europe-ի հետ 2013թ. նոյեմբերի 1-ին ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր կնքելու փաստը, այդ թվում՝ ճանաչում է, որ նշված համաձայնագիրը դրույթ է պարունակում շուկայի տարածքային բաժանման մասին, սակայն համարում է, որ համաձայնագրի կնքման ամսաթվի դրությամբ (2013թ. նոյեմբերի 1) այն չի խախտել Պայմանագրի դրույթները:

Իր պարզաբանումներում «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն հայտնել է, որ համաձայնագրի նշված խմբագրությունն առաջարկվել է Cochlear Europe-ին և դրանում «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի կողմից փոփոխություններ կատարելն անհնար է եղել` համաձայնագրի տվյալ մասով Cochlear Europe-ի կոշտ քաղաքականության կապակցությամբ: 2019 թվականին «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն լրացուցիչ տեղեկացրել է Հանձնաժողովին նշված համաձայնագրի դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ Cochlear Europe-ին դիմելու մասին: Համաձայնագրում նշված փոփոխությունները կատարելու մասին տեղեկատվությունը Հանձնաժողով չի ներկայացվել:

«Բելվիվադ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներն իրացվել են բացառապես Բելառուսի Հանրապետության տարածքում:

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը «Բելվիվադ» ՍՊԸ-ն չի ճանաչել:

Ի հաստատումն իր գործողություններում (անգործության մեջ) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների բացակայության՝ «Բելվիվադ» ՍՊԸ-ն վկայակոչում է Բելառուսի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի և 395-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնց համապատասխան, պայմանագիր է ճանաչվում քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների սահմանման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ երկու և ավելի անձանց համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր դառնում այն կնքելու պահից: Բացի այդ՝ «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի և Cochlear Europe-ի միջև 2013թ. նոյեմբերի 1-ին կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիրը, որով «Բելվիվադ» ՍՊԸ-ն սահմանվում է որպես ենթադիստրիբյուտոր, «Բելվիվադ» ՍՊԸ-ն չի ստորագրել և չի կնքել:

«Բելվիվադ» ՍՊԸ-ի փաստարկն անհիմն է, քանի որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի և Արձանագրության 2-րդ կետի 15-17-րդ ենթակետերի դրույթներից չի հետևում, որ նման համաձայնագրերը պետք է համապատասխանեն անդամ պետության օրենսդրության պահանջներին, այդ թվում` դրանց ստորագրման և (կամ) կնքման մասով: Բացի այդ՝ «Բելվիվադ» ՍՊԸ-ի նկատմամբ «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի ուղիղ հսկողության առկայությունը թույլ է տալիս հետևություն անել առ այն, որ Cochlear Europe-ի հետ 2013թ. նոյեմբերի 1-ին ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիրը կնքելիս «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ն «Բելվիվադ» ՍՊԸ-ի վրա է դրել Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման պարտավորությունը, այդ թվում`ապրանքային շուկան ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի բաժանելու մասով, քանի որ հակամենաշնորհային համաձայնագրի առկայության փաստը Միության իրավունքը կախվածության մեջ չի դնում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կանոններով այն պայմանագրի ձևով կնքելուց:

«Pharm Express» ՍՊԸ-ն 2016 թվականի փետրվարի 1-ին Cochlear Europe-ի և LLC «ANG Apparel Group» ընկերության հետ ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել, որը դրույթներ է պարունակել Ղազախստանի Հանրապետության տարածքում Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներն իրացնելու և նշված տարածքից դուրս դրանք չիրացնելու մասին:

Գործի ուսումնասիրման շրջանակներում «Pharm Express» ՍՊԸ-ն ճանաչել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը`անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնագրին մասնակցելու հետևանքով, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

«ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն Cochlear Europe-ի և Teamlogik LTD ընկերության հետ ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել, որը դրույթներ է պարունակել Ղազախստանի Հանրապետության տարածքում Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներն իրացնելու և նշված տարածքից դուրս դրանք չիրացնելու մասին:

Գործի ուսումնասիրման շրջանակներում «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ն ճանաչել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը`անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնագրին մասնակցելու հետևանքով, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

«Եվրոմաքս» ՍՊԸ-ն 2013 թվականի դեկտեմբերի 1-ին Cochlear Europe-ի և VMG Partners LTD ընկերության հետ ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիր է կնքել, որը դրույթներ է պարունակել Ռուսաստանի Դաշնության տարածքում Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներն իրացնելու և նշված տարածքից դուրս դրանք չիրացնելու մասին:

Անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնագրին մասնակցելու հետևանքով Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտման փաստը`որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի, «Եվրոմաքս» ՍՊԸ-ն չի ճանաչել, պարզաբանելով, որ անգամ եթե 2013 թվականի դեկտեմբերի 1-ի ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրում եղել են Պայմանագրի 76-րդ հոդվածին հակասող դրույթներ, ապա դրանք, հաշվի առնելով նշված համաձայնագրի 21.2 կետը, անվավեր են, քանի որ նշված կետը նախատեսում է, որ այն դեպքում, երբ ցանկացած ժամանակ համաձայնագրի ցանկացած դրույթ ցանկացած առումով ցանկացած իրավասության օրենսդրությանը համապատասխան անվավեր, անօրինական կամ օրինական ուժ չունեցող է հանդիսանում կամ դառնում, ապա նման դրույթը նման իրավասության մեջ ենթակա է դիտարկման՝ որպես այլ դրույթներից առանձնացված, և ցանկացած այլ իրավասության օրենսդրությանը համապատասխան մնացած դրույթների իրական, օրինական և կատարելի լինելը, ինչպես նաև նման դրույթի իրական, օրինական և կատարելի լինելը ոչ մի կերպ չպետք է շոշափվեն կամ խախտվեն:

«Եվրոմաքս» ՍՊԸ-ի նշած փաստարկներն անհիմն են և չեն կարող հաշվի առնվել, քանի որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պայմանագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր պայմաններին (պարտադիր նորմերին), որոնք գործում են դրա ստորագրման պահին: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե պայմանագիրը կնքելուց հետո օրենք է ընդունվում, որը սահմանում է պայմանագրի կնքման պահին գործող կանոններից տարբերվող` կողմերի համար պարտադիր պայմաններ, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքով սահմանվել է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա:

Այսպիսով, «Եվրոմաքս» ՍՊԸ-ի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 1-ին Cochlear Europe-ի և VMG Partners LTD ընկերության հետ կնքված ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագիրը դրույթներ է պարունակել Ռուսաստանի Դաշնության տարածքում Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորներն իրացնելու և նշված տարածքից դուրս դրանք չիրացնելու մասին, որոնք պետք է ուժը կորցրած ճանաչվեն: Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, քննարկվող համաձայնագրի 21.2 կետի դրույթները կորցնում են իրենց ուժը: Քանի որ մրցակցությունը սահմանափակող համաձայնագրերի արգելումը պարտադիր նորմ է, ուստի նշված համաձայնագիրը պետք է փոփոխվի, իսկ քննարկվող համաձայնագրի 21.2 կետն անվավեր ճանաչվի` Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ մտնելու պահից: Այդուհանդերձ, Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից համաձայնագրի նշված դրույթներն անվավեր ճանաչելու ապացույցներ չեն ներկայացվել:

Նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և Արձանագրության 2-րդ կետի 15-17-րդ ենթակետերի դրույթներից հետևում է , որ Միության իրավունքով նախատեսված չէ, որ նման համաձայնագրերը պետք է համապատասխանեն անդամ պետության քաղաքացիական օրենսդրության պահանջներին, այդ թվում` նշված համաձայնագրի դրույթներն առոչինչ լինելու և (կամ) դրանք անվավեր ճանաչելու մասով:

Ռուսաստանի Դաշնության կողմից Պայմանագիրը վավերացվել է 2014 թվականի հոկտեմբերի 3-ի «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» թիվ 279-FZ դաշնային օրենքով, և Ռուսաստանի Դաշնության համար Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին:

«Եվրոմաքս» ՍՊԸ-ն ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը խախտող` 2013 թվականի դեկտեմբերի 1-ի ոչ բացառիկ դիստրիբյուտորական համաձայնագրի դրույթները չեղարկվել են և դադարեցրել են իրենց գործողությունը:

«Եվրոմաքս» ՍՊԸ-ի փաստարկն առ այն, որ Cochlear Europe-ի արտադրանքի ձեռքբերման հարցով ընկերությունը դիմել է Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) (2013 թվականին, 2015 թվականին և 2016 թվականին` «Վյալես-ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ու 2016-2018 թվականներին` «Տուլևիկու Մեդիցինոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը) և Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) (2017 թվականին «Pharm Express» ՍՊԸ-ին), չի կարող հաշվի առնվել, քանի որ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հետ պայմանագրերի առարկա է եղել Cochlear Europe-ի արտադրանքի մատակարարումը, այլ ոչ թե ապրանքի նախորոք չորոշված ծավալի վերաբերյալ Cochlear Europe-ի և VMG Partners LTD-ի հետ «Եվրոմաքս» ՍՊԸ-ի երկարաժամկետ համագործակցություն նախատեսող համաձայնագիրը: Նշված արտադրանքի իրացումը նշված պայմանագրերով իրականացվել է «Եվրոմաքս» ՍՊԸ-ի հասցեով` անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից: Տվյալ մատակարարումները պարբերական չեն եղել, կրել են ըստ ծավալի ու ժամանակի սահմանափակ բնույթ, իրականացվել են փոքր ծավալներով, ինչը չի վկայում հօգուտ նրա, որ «Եվրոմաքս» ՍՊԸ-ն ապրանքն իրացնելիս չի մասնակցել մի համաձայնագրի, որով պարտավորվել է տվյալ ապրանքը չիրացնել Ռուսաստանի Դաշնությունից դուրս:

Այսպիսով, հաստատվել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի, «Բելվիվադ» ՍՊԸ-ի, «Pharm Express» ՍՊԸ-ի, «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի ու «Եվրոմաքս» ՍՊԸ-ի մասնակցության փաստը անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրերին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի, ինչն արգելվում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան:

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը խախտող` անհատ ձեռնարկատերեր Կ.Վ. Բելիի, Ե.Ի. Պոդոսինովիկի, Ս.Ա. Չեչունի, Ս.Վ. Պուզինյայի և Գ.Ռ. Սախնոյի գործողությունները (անգործությունը) դրսևորվում են նրանում, որ անդամ պետությունների օրենսդրությանն ու ստորև նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան լինելով «Ասսոմեդիկա» ՍՊԸ, «Բելվիվադ» ՍՊԸ ու «Եվրոմաքս» ՍՊԸ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ղեկավարներ, հնարավորություն են ունեցել դադարեցնելու իրենց կողմից ղեկավարած իրավաբանական անձանց մասնակցությունը Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան արգելված համաձայնագրում, բայց չեն դադարեցրել այդ մասնակցությունը, որի արդյունքում կատարել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը խախտող գործողություններ (անգործություն): «Pharm Express» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած տեղեկատվության համաձայն, խախտման հետազոտվող ժամանակահատվածում «Pharm Express» ՍՊԸ-ի անունից համաձայնագրեր կնքելու և իրականացնելու լիազորություններ ունեցող անձ է եղել Ա.Զ. Աբդրազակովը, որի առնչությամբ Ա.Զ. Աբդրազակովը կատարել է գործողություններ (անգործություն), որոնք դրսևորվել են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան արգելված համաձայնագրում «Pharm Express» ՍՊԸ-ի մասնակցությամբ:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի ուսումնասիրման շրջանակներում անհատ ձեռնարկատերեր Կ.Վ. Բելին, Ե.Ի. Պոդոսինովիկը, Ս.Ա. Չեչունը, և Գ.Ռ. Սախնոն դիրքորոշում են ներկայացրել իրենց գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտումների առկայության փաստի հետ չհամաձայնվելու մասին: Վ.Բ. Գրեբեննիկովը, Ա.Զ. Աբդրազակովն ու Ս.Վ. Պուզինյան խախտման փաստի հետ համաձայն կամ ոչ համաձայն լինելու վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել:

Պարզվել է Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման, այդ թվում` նշված խոսակցական պրոցեսորների երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման առանձնահատկությունների առկայությունը:

Այսպես, անդամ պետության դիստրիբյուտորի կողմից Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման դեպքում դրանց հետագա երաշխիքային սպասարկումն իրականացվում է նույն դիստրիբյուտորի կողմից` այդ անդամ պետության տարածքում: Նշված խոսակցական պրոցեսորի վաճառողի անդամ պետության տարածքին տեղակապումը դրա հետագա երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման ժամանակ հանգեցնում է (կարող է հանգեցնել) վերջնական սպառողների` անդամ պետությունների քաղաքացիների շահերի ոտնահարմանը: Օրինակ` հետագա երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկումը ենթադրում է կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորի ծրագրային ապահովման նորացման հնարավորություն, որն այդ թվում իրականացվում է դիստրիբյուտորի ներգրավմամբ, ինչը վերջինիս թույլ է տալիս` հակամենաշնորհային համաձայնագիր ունենալով հակամենաշնորհային համաձայնագրի այլ մասնակիցների հետ, չսպասարկել այլ դիստրիբյուտորի կողմից իրացվող պրոցեսորները:

Վերջնական սպառողի կողմից կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորի ձեռքբերումն ու դիստրիբյուտորի կողմից դրա տեղադրումը բացասական հետևանքներ են առաջացնում (կարող են առաջացնել) վերջնական սպառողի համար, ինչը դրսևորվում է լրացուցիչ ծախսերի անհրաժեշտությամբ, երբ այլ անդամ պետության մատակարարից ձեռք բերված ապրանքը հետագայում պետք է սպասարկվի նույն մատակարարի մոտ այն դեպքում, երբ իր անդամ պետությունում առկա է նման սպասարկումն իրականացնելու հնարավորություն ունեցող դիստրիբյուտորը:

Հաշվի առնելով շարադրվածը՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան արգելված համաձայնագրին Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի, «Բելվիվադ» ՍՊԸ-ի, «Pharm Express» ՍՊԸ-ի, «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի ու «Եվրոմաքս» ՍՊԸ-ի մասնակցելու փաստը գտել է իր հաստատումը

Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի ուսումնասիրման կարգի 44-րդ կետով ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և կիրառման կարգով (այսուհետ` Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ), Հանձնաժողովի կոլեգիան որոշեց`

1. Ճանաչել Գործերի ուսումնասիրման կարգի 46-րդ կետով նախատեսված` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի ուսումնասիրման դադարեցման համար հիմքերի բացակայությունը:

2. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

3. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Բելվիվադ» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

4. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Pharm Express» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

5. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

6. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել «Եվրոմաքս» ՍՊԸ-ի գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

7. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Ս.Ա. Չեչունի (2016թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հունիսի 6-ը`«Բելվիվադ» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացրել է «Բելվիվադ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

8. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել անհատ ձեռնարկատեր Կ.Վ. Բելիի (2017թ. հունիսի 7-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը`«Բելվիվադ» ՍՊԸ-ի կառավարիչ, իրականացրել է «Բելվիվադ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

9. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Ս.Վ. Պուզինյայի (2016թ. հունվարի 1-ից մինչև 2016թ.

օգոստոսի 11-ը`«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացրել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

10. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Ե.Ի. Պոդոսինովիկի (2016թ. օգոստոսի 12-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը`«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացրել է «Ասսոմեդիկա» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

11. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Վ.Բ. Գրեբեննիկովի (2017թ. հունիսի 30-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը`«ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացրել է «ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

12. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Ա.Զ. Աբդրազակովի (2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը` «Pharm Express» ՍՊԸ ադմինիստրատոր, որի պաշտոնեական պարտականությունների մեջ մտել «Pharm Express» ՍՊԸ կողմից կնքվող արտադրանքի ձեռքբերման պայմանագրերի գծով աշխատանքը) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

13. Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի խախտում ճանաչել Գ.Ռ. Սախնոյի (2016թ. հունվարի 1-ից մինչև 2018թ.

սեպտեմբերի 30-ը`«Եվրոմաքս» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացրել է «Եվրոմաքս» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորությունները) գործողությունները (անգործությունը), որոնք դրսևորվել են անդամ պետությունների մրցակիցներ հանդիսացող, նույն ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնագրին մասնակցությամբ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի:

14. Սույն որոշման 2-13 կետերում նշված անձանց պարտավորեցնել դադարեցնելու Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը խախտող գործողությունների (անգործության) կատարումը, այդ թվում`

լուծել և չկատարել ցանկացած պայմանավորվածություն, որոնք կատարվել են թե՛ գրավոր, թե՛ բանավոր ձևով, պարունակվում են մեկ կամ մի քանի փաստաթղթերում, հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանն ըստ տարածքային սկզբունքի կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմում, այդ թվում` հանել նշված դրույթները նախկինում կնքված դիստրիբյուտորական և այլ համաձայնագրերից.

իրենց գործունեությունն իրականացնելիս չհրաժարվել համագործակցությունից և (կամ) այլ կերպ նախապատվություն չտալ անդամ պետություններից ցանկացածի տարածքում գրանցված և (կամ) գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց.

տեղեկացնել և սպառողների (պոտենցիալ սպառողների) համար հանրամատչելի եղանակով տեղադրել Cochlear Europe-ի կողմից արտադրված կոխլեառ իմպլանտացիայի համակարգերի խոսակցական պրոցեսորների իրացման, այդ թվում` դրանց սպասարկման հարցով անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ցանկացածին դիմելու հնարավորության մասին տեղեկատվությունը:

15. Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և կիրառման կարգին ու Արձանագրության 16-րդ կետին համապատասխան`

հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան Հանձնաժողովի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտող ճանաչված իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում, իրավախախտողի կողմից պատճառված վնասի կամավոր փոխհատուցում կամ պատճառված վնասի կամավոր վերացում, իրավախախտողի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին Արձանագրությանը համապատասխան Հանձնաժողովին կամավոր իրազեկում, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի ուսումնասիրման ժամանակ Հանձնաժողովին իրավախախտողի կողմից կամավոր աջակցության ցուցաբերում, իրավախախտողի կողմից խախտման վնասակար հետևանքների կանխում, հաստատում առ այն, որ մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը մրցակցությունը սահմանափակող համաձայնագրի կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպիչը չէ և (կամ) կատարման համար պարտադիր ցուցումներ է ստացել դրանցում մասնակցելու համար) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների շարունակվող խախտում), նշանակել`

«Ասսոմեդիկա» ՍՊԸ-ին` 100.000 ռուսական ռուբլու չափով տուգանք.

«Pharm Express» ՍՊԸ- ին` 381.005 ռուսական ռուբլի 28 կոպեկի չափով տուգանք.

«ՍՊՊ «ՎԵԿ» ՍՊԸ-ին` 100.000 ռուսական ռուբլու չափով տուգանք.

հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտող ճանաչված իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում, իրավախախտողի կողմից պատճառված վնասի կամավոր փոխհատուցում կամ պատճառված վնասի կամավոր վերացում, իրավախախտողի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին Արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովին կամավոր իրազեկում, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի ուսումնասիրման ժամանակ Հանձնաժողովին իրավախախտողի կողմից կամավոր աջակցության ցուցաբերում, իրավախախտողի կողմից խախտման վնասակար հետևանքների կանխում, հաստատում առ այն, որ մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը մրցակցությունը սահմանափակող համաձայնագրի կամ համաձայնեցված գործողությունների կազմակերպիչը չէ և (կամ) կատարման համար պարտադիր ցուցումներ է ստացել դրանցում մասնակցելու համար) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների շարունակվող խախտում), նշանակել`

«Բելվիվադ» ՍՊԸ-ին` 175.085 ռուսական ռուբլի 54 կոպեկի չափով տուգանք.

«Եվրոմաքս» ՍՊԸ-ին` 3.655.896 ռուսական ռուբլի 25 կոպեկի չափով տուգանք.

հաշվի առնելով պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (Գործերի ուսումնասիրման կարգին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտող ճանաչված իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում, իրավախախտողի կողմից պատճառված վնասի կամավոր փոխհատուցում կամ պատճառված վնասի կամավոր վերացում, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի ուսումնասիրման ժամանակ Հանձնաժողովին իրավախախտողի կողմից կամավոր աջակցության ցուցաբերում, իրավախախտողի կողմից խախտման վնասակար հետևանքների կանխում,) և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները (անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների շարունակվող խախտում), նշանակել`

Ս.Ա. Չեչունին` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք,

Կ.Վ. Բելիին ` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք,

Ս.Վ. Պուզինյային` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք,

Ե.Ի. Պոդոսինովիկին` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք.

Վ.Բ. Գրեբեննիկովին` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք.

Ա.Զ. Աբդրազակովին ` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք.

Գ.Ռ. Սախնոյին` 66.041 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով տուգանք:

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով:

16. Սույն որոշման 2-6-րդ կետերում նշված անձանց տեղեկատվություն տրամադրել սույն որոշման կատարման մասին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

17. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով` Միության Դատարանում:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան