Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 464-Ա

 

«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 308,8 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Վերականգնողական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02283677) կողմից «Շինինժ սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08610416) հետ 2021 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 184,304,364 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 26.07.22 N 536-Ա)

3. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 464-Ա որոշման

 

«Վերականգնողական կենտրոն»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ռազմական գործողությունների հետևանքով և/կամ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և/կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի կառուցում։

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքի անդամները Վերականգնողական կենտրոնի ծառայություններից օգտվելու են անվճար հիմունքներով։

Նման կենտրոնը հագեցած է լինելու հատուկ մարզասարքերով, որոնց օգտագործումը կնպաստի շահառուների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական ակտիվության վերականգնմանը, բարձրացմանն ու պահպանմանը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպությունների ու անհատ բարերարների (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) կողմից հանգանակած միջոցների հաշվին։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, քաղ. Երևան, Անդրանիկի 40/3, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

308,8 մլն դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային Սպորտի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (գրանցման համար՝ 211.171.1020163, ՀՎՀՀ՝ 00477391)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի hուլիսի 2-ից 2022 թվականի դեկտեմբերի 2-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1. Քաղաքապետարանի կողմից «Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային Սպորտի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը նվիրաբերված Երևան քաղաքի Անդրանիկի 40/3 հասցեում գտնվող շենքի վերակառուցում՝ վերականգնողական կենտրոնի՝ նախատեսվող ծախսերը՝ շուրջ 200 մլն դրամ, ժամկետը՝ 2021 թվականի hուլիսի 2-ից 2022 թվականի դեկտեմբերի 2-ը։

2. Անհրաժեշտ մարզագույքի ձեռքբերում և ներմուծում՝ շուրջ 100 մլն դրամի, ժամկետը՝ 2021 hուլիսի 2-ից 2021 թվականի նոյեմբերի 30-ը։

3. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 8,8 մլն դրամ, ժամկետը՝ 2021 թվականի hուլիսի 2-ից 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շենքի ամբողջությամբ վերակառուցում, որն իր մեջ ներառելու է ամրացման, երկրորդ հարկի կառուցման, տանիքի կառուցման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման, ջրահեռացման, ընդհանուր շինվերանորոգման, բարեկարգման աշխատանքներ՝ շուրջ 200 մլն դրամ։

Մարզասարքերի ու մարզագույքի ձեռքբերում և ներմուծում՝ շուրջ 100 մլն դրամ:

Կազմակերպական ծախսեր՝ շուրջ 8,800,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)` 8,5 մլն դրամ (ամսական 500,000 դրամ),

գրասենյակային ծախսեր` 300,000 դրամ (տարեկան 200,000 դրամ)։

12.

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

11.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.07.2022, N 536-Ա 27.07.2022, N 464-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան