ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հետ կնքել կոմիտեի և Երևան համայնքի միջև 2018 թվականի մարտի 1-ին կնքված նվիրաբերության NN 01-2018 և 02-2018 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերի կնքման և դրանցից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Երևան համայնքի միջոցների հաշվին։
2. Սահմանել, որ Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող գույքը կամրացվի կոմիտեին, իսկ Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող գույքը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրերի կնքումից հետո 30-օրյա ժամկետում, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 և Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող գույքի հանձնման- ընդունման աշխատանքները և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի «Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 83-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|