ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2020 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ Ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևի լրացման կարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետում ավելացնել պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Այն առանձին մեքենաների նկատմամբ, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա շահագործելու համար կամ որոնց տեղաշարժն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ձևակերպելու դեպքում, որոնք՝ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011), «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) և «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) (վերգետնյա ինքնագնաց օդանավակայանային մեքենաներ, անտառի ինքնագնաց մանրացուցիչներ, թրթուրավոր ձնամեքենաներ, արտաճանապարհային խոշորաբեռ տրանսպորտային միջոցներ) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման օբյեկտներ չեն, թույլատրվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 8-րդ դաշտում կատարել «բացակայում է» գրառումը՝ անդամ պետության օրենսդրության պահանջները հաշվի առնելով՝ պարտադիր նշելով անձնագրի 26-րդ դաշտում «նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա շահագործելու համար» կամ «ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տեղաշարժն իրականացվում է հատուկ թույլտվությամբ» գրառումները»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|