ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2022 թվականի N 1211-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 362-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 362-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Բանկա գլանաձև» բառերը փոխարինել «Տարա» բառով.
2) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «--0,15 լիտրից պակաս, ապակյա բանկաներ` 0.03 լիտր տարողությամբ, անգույն ապակուց 2) 2/1» բառերը փոխարինել «տարաներ` 0.03 լիտր տարողությամբ, անգույն ապակուց» բառերով.
3) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բանկա պարզ» բառերը փոխարինել «Տարա» բառով.
4) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «--0,15 լիտր կամ ավելի, բայց 0․33 լիտրից ոչ ավելի, ապակյա բանկաներ` 0.212 լիտր տարողությամբ, անգույն ապակուց 2) 1/1» բառերը փոխարինել «ապակյա տարաներ` 0.22 լիտր տարողությամբ,անգույն ապակուց» բառերով.
5) 3-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բանկա էվոլուցիա» բառերը փոխարինել «Տարա» բառով.
6) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «1)- 0,25 լիտր կամ ավելի, բայց 0.33 լիտրից ոչ ավելի ապակյա բանկաներ 0.327 լ տարողությամբ 2) 18/1» բառերը փոխարինել «ապակյա տարաներ 0.31 լ տարողությամբ» բառերով.
7) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «1)-խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct-» բառերը փոխարինել «խցանման կափարիչներ պտուտակով, տարաների համար, ալյումինե» բառերով.
8) 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «1)-խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct-» բառերը փոխարինել «խցանման կափարիչներ պտուտակով, տարաների համար, ալյումինե» բառերով.
9) 6-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «1)-խցանման կափարիչներ կապարից․ խցանման կափարիչներ ալյումինից 21 մմ-ից ավելի տրամագծով, խցանման կափարիչներ պտուտակով, բանկաների համար, ալյումինե 2) 1/1 2.1) ct-» բառերը փոխարինել «խցանման կափարիչներ պտուտակով, տարաների համար, ալյումինե» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |