Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1.» և 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետերը, 21-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերը՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2022 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքներով պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների հիման վրա 2023 թվականից սկսած՝ համապատասխանաբար հաջորդող տարիներին միջնաժամկետ հեռանկարում և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1200-Ն

որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 899-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ

 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ (20...Թ., 20...Թ., 20...Թ.) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ

 

1.

_____________________________________________________________________________

(լիազորված մարմնի անվանումը)

 

2.

______________________________________________________________________________

(առևտրային կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական կարգավիճակը)

 

3. Կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի չափը (տոկոս)

_____________________________________________________________________________ :

 

Շահութաբաժնի հաշվարկման բազայի բաղադրիչներն ըստ

ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի

Ընթացիկ տարվան նախորդող եռամյա ժամանակահատվածը

Ընթացիկ տարին (20...թ.,

ծրա- գրված) (հազ.

դրամ)

Միջնաժամկետ հեռանկարը (կանխատեսումներ)

Պարզա- բանում- ներ

 

ընթացիկ տարվան նախոր- դող 3-րդ տարի (20…թ.,

փաստա- ցի) (հազ. դրամ)

ընթացիկ տարվան նախոր- դող 2-րդ տարի (20…թ.,

փաստա- ցի) (հազ. դրամ)

ընթացիկ տարվան նախոր- դող 1-ին տարի (20…թ.,

սպասո- ղական) (հազ.

դրամ)

 

ընթացիկ տարվան հաջոր- դող 1-ին տարի (20…թ.)

(հազ. դրամ)

ընթացիկ տարվան հաջոր- դող 2-րդ տարի (20…թ.)

(հազ. դրամ)

ընթացիկ տարվան հաջոր- դող 3-րդ տարի (20…թ.)

(հազ. դրամ)

 

1

2

3

4

5

6

7

8

9

1. Զուտ շահույթը (շահութահարկի գծով ծախսի

նվազեցումից հետո),

այդ թվում` բաղադրիչի վրա ազդող հիմնական

գործոնները՝

1) _____________

2) _____________

3) _____________

 

               

2. Ավելացումներ զուտ շահույթին, այդ թվում`

ա. ծախսերի առավելագույն թույլատրելի սահ- մանաչափերը գերազանցող գումարներ,

բ. ծախսեր, որ պետք է իրականացվեն շահութաբաժնի

հաշվարկումից հետո կազմակերպության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին

               

3. Տարվա վերջի դրությամբ կուտակված վնասներ,

այդ թվում` բաղադրիչի վրա ազդող հիմնական գործոնները՝

1) _____________

2) _____________

3) _____________

 

               

4. ՀՀ կառա-վարության 2011 թվականի մարտի

3-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով նախատեսված հաշվարկային բազայի վերանայումներ, այդ թվում`

ա. կանխատեսվող տարվան նախորդող 5 (3) տարում շարունակաբար կուտակված վնասների հնարավոր առկայությունը,

բ. զուտ շահույթին ավելացումների և կանխատեսվող տարվա վերջին կուտակվող վնասի դրական

տարբերության հնարավոր առկայությունը

               

5. Շահութաբաժնի հաշվարկման բազան

               

6. Յուրաքանչյուր հաշվետու տարվա արդյունքներով հաջորդ տարի ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա

շահութաբաժնի չափը

               

7. ՀՀ կառա-վարության (հիմնադրի) որոշումներով հետաձգված և տվյալ տարում ՀՀ պետական բյուջե

վճարման ենթակա շահութաբաժնի չափը

               

8. Շահութաբաժնի կանխատեսվող չափը (հանրագումարը)՝ ըստ պետական կազմակերպության

               
»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

       

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: