Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1185-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Ակտը կազմվում է առնվազն 4 օրինակից, որից մեկական օրինակ տրամադրվում է կազմակերպությանը, հայտարարատուին, «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձին և լիազոր մարմնին:».

2) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Եզրակացություն ստանալու նպատակով հայտարարատուն փոստային առաքմամբ կամ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կցելով ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը, մասնավորապես՝

1) ֆիզիկական անձանց կողմից բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար ոչնչացման ենթակա արտադրանքի ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները կամ ձեռքբերման փաստաթղթերը.

2) առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծում իրականացնելիս կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում կամ արտադրանքի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշները ներմուծելու դեպքում կամ արտադրանքի կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու դեպքում՝ ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիրը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառում չի իրականացվում, չի տրամադրվում փորձագիտական եզրակացություն և դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր)։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան