ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 531-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 27,338,700 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ-ի ուսումնական գործընթացի արդիականացմանն աջակցություն - երկրորդ փուլ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 531-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԵՊՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 2022 թ․ օգոստոսին։ Ծրագրի երկրորդ փուլում, որը տևելու է մինչև տարեվերջ, նախատեսվում է լաբորատոր սարքավորումների ձեռքբերում և ներկրում, որոնք նվիրաբերվելու են ԵՊՀ-ին։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն |
6․ |
Ծրագրի բյուջեն |
27 338 700 դրամ |
7․ |
Բարեգործությունն ստացողը |
Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928) |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է - Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում Հայաստանի տարածքում՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը՝ 16 436 000 դրամի չափով, - Լաբորատոր սարքավորումների ներկրում՝ 2022 թ․ օգոստոսի 1-ից 2022 թ․ դեկտեմբերի 30-ը՝ 10 902 700 դրամի չափով |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում՝ 16 436 000 դրամ՝ առանց ԱԱՀ - Լաբորատոր սարքավորումների ներկրում արտերկրից՝ 10 902 700 դրամի չափով՝ առանց ԱԱՀ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
26.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |