ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 526-Ա
«ՆՈՐ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Lotus Victory foundation,Inc.» («Հաղթանակի լոտուս» ոչ առևտրային կորպորացիա) հիմնադրամի կողմից որպես օժանդակություն «Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (266 տեղ, 2,950 կգ ընդհանուր քաշով, 6,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,700 ԱՄՆ-ի դոլար և 100, 000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 526-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանքի անվանումը Տեղը Քանակը (հատ) Քաշը (կգ) Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Նոր սպորտային հագուստ (կանացի և տղամարդու) 19 456 280 228 Նոր կոշիկներ (կանացի և տղամարդու) 30 300 310 300 Կենցաղային իրեր 217 12,800 2,360 5,972 Ընդամենը 266 13,556 2,950 6,500
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN ը/կ Շահառուները Քանակը (հատ) Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) 1. Նուբարաշենի վարչական շրջանի բնակիչներ 3,389 1,626 2. «Երկրապահ կամավորականների միություն» Թալինի տարածքային բաժանմունք 4,000 1,920 3. Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի «Ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպություն 3,000 1,440 4. «Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամի շահառուներ 3,167 1,514
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |