ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2019 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 7 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 26-ի թիվ 55 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ սույն որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.
բ) 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-48-րդ դիրքերով՝
33 |
61.060 |
Մանկական կոշիկ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ |
հոդված 3 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
34 |
83.140 |
Ռետինե և լատեքսային արտադրատեսակներ: Սանիտարաքիմիական հետազոտություններ: ԳՕՍՏ-ի մշակում` 4.1.10-15-92-2005-ի հիման վրա: |
հոդված 4 |
2019 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
35 |
83.140 |
Մանկական ծծակներ լատեքսից: Տեխնիկական պայմաններ։ |
hոդված 4 |
2020 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
36 |
83.140 |
Սպասք և տնտեսական նշանակության արտադրատեսակներ՝ պլաստմասսայից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ: |
hոդված 4 |
2019 թվական |
2022 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
37 |
77.140 97.040.60 |
Ճաշի պարագաներ և խոհանոցային պատկանելիքներ կոռոզիակայուն պողպատից։ |
հոդված 4 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
38 |
81.040.30 |
Սպասք և դեկորատիվ արտադրատեսակներ՝ ապակուց: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ |
հոդված 4 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
39 |
61.020 |
Վերնազգեստ՝ վերարկուի-կոստյումի տեսակակազմից: |
հոդված 5 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
40 |
61.020 |
Վերնազգեստ՝ զգեստային-բլուզային տեսակակազմից։ |
հոդված 5 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
41 |
97.040.60 |
Սպասք՝ տնտեսական պողպատյա արծնապատ: |
հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
42 |
97.170 |
Ատամի խոզանակներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ: |
հոդված 4 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
43 |
85.080 |
Տակդիրներ մանկական՝ թղթից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ |
հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
44 |
83.140 |
Ագիդոլ 2-ը, N-նիտրոզամինը (հեռացում երկքլորմեթանով), N-նիտրոզագոյացնողները (հեռացում արհեստական թքով), ցիմատը (դիմէթիլդիթիոկարբամատ), ֆտալային անհիդրիդը որոշելու մեթոդիկա: |
հոդված 4 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
45 |
61.020 |
Վերնաշապիկներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ: |
հոդված 5 |
2018 թվական |
2019 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
46 |
61.020 |
Զուգագուլպաներ և լեգինսներ՝ գուլպեղենի կլորահյուս ավտոմատների վրա արտադրված: |
հոդված 5 |
2019 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
47 |
61.060 |
Կոշիկ։ Չոր և թաց շփման նկատմամբ կաշիների ներկվածքի կայունության փորձարկման մեթոդ: |
հոդված 6 |
2019 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
48 |
85.080 |
Երեխաների և դեռահասների համար գրքերի և ամսագրերի հրատարակություններ: |
հոդված 8 |
2019 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|