ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 օգոստոսի 2022 թ. |
N 53-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ն մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերն ընդունելու մասին» N 35-Ն որոշման
1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով» բառերով,
2) վերնագրում, 1-ին կետի 2-րդ ենթակետում, թիվ 1 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետում, 21-րդ կետի 5-րդ ենթակետում և 22-րդ կետի 7-րդ ենթակետում, թիվ 2 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, թիվ 3 հավելվածի 6-րդ կետում, 9-րդ կետում, 10-րդ կետում, 17-րդ կետի 3-րդ, 11-րդ և 19-րդ ենթակետերում, 24-րդ կետում, 29-րդ կետի 1-ին ենթակետում «տարածքային» և «Տարածքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային» և «Ընտրատարածքային» բառերով,
3) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում, թիվ 2 հավելվածի 3-րդ կետում, թիվ 3 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով» բառերով,
4) թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 13-րդ ենթակետում «աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ Աշխատակազմ)» բառերը հանել,
5) թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 14-րդ ենթակետում «Աշխատակազմի ղեկավարին, Աշխատակազմի ղեկավարի տեղակալին» բառերը փոխարինել «Գլխավոր քարտուղարին, Գլխավոր քարտուղարի տեղակալին» բառերով, իսկ «քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի քաղաքացիական ծառայողներին» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին» բառերով,
6) թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 16-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
7) թիվ 3 հավելվածի 29-րդ կետի 6-րդ ենթակետը «1 դիտորդ» բառերից հետո լրացնել «, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական: