ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մինսկ |
«ԵՐԿՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման մասին» թիվ 6 կարգադրության՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ կից ներկայացվող՝ «Երկրի հեռավար զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական արտադրանքի և ծառայությունների արտադրման ու տրամադրման Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: