Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2019 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի մարտի 19-ի

թիվ 36 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող

 

1. 3-րդ կետում՝

ա) հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«տվյալների մոդել»՝ Եվրասիական տնտեսական միության տվյալների մոդել.».

բ) վեցերորդ պարբերությունը հանել։

2. 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Fouth» բառը փոխարինել «Fourth» բառով։

3. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքը մշակվել է տվյալների մոդելի օգտագործման հիման վրա և նկարագրվում է աղյուսակի ձևով նշելով՝

ա) մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները.

բ) ներմուծվող անվանումների տարածությունները (անվանումների տարածություններ, որոնց պատկանում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների մոդելների օբյեկտները).

գ) մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանների կազմը (հաշվի առնելով ստորակարգության մակարդակները՝ ընդհուպ մինչև պարզ (անտրոհելի) վավերապայմանները).

դ) բազիսային մակարդակի տվյալների մոդելի օբյեկտների և «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի մակարդակի մասին տեղեկությունները՝

մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մեջ օգտագործվող տվյալների բազային տիպերի.

մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մեջ օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տիպերի, .

մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մեջ օգտագործվող՝ «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տիպերի մասին.

ե) մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի առանձին վավերապայմաններ լրացնելու նկարագրությունները։»։

4. 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ 1

 

Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունները

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Անվանումը

մաքսային արժեքի հայտարարագիր

2

Նույնականացուցիչը

R.038

3

Տարբերակը

1.0.1

4

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:R:038:CustomsValueDeclaration:v1.0.1

5

XML- փաստաթղթի արմատական տարրը

CustomsValueDeclaration

6

XML-սխեմայի նիշքի (ֆայլի) անվանումը

EEC_R_038_CustomsValueDeclaration_v1.0.1.xsd

 

5. 8-րդ կետում՝

ա) երրորդ պարբերությունը լրացնել «վավերապայմանի ստորակարգային համարի նշմամբ» բառերով.

բ) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«տվյալների տիպը»՝ տվյալների մոդելում տվյալների տիպի՝ վավերապայմանին համապատասխանող նույնականացուցիչը.».

գ) ութերորդ պարբերությունը հանել.

դ) իններորդ պարբերությունը «վավերապայմանների» բառից առաջ լրացնել «մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի» բառերով։

6. 3-րդ աղյուսակը փոխարինել հետևյալ բովանդակությամբ աղյուսակներով և տեքստով.

 

«Աղյուսակ 3

 

9. Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների հիմնական (բազային) տեսակների մասին տեղեկությունները բերված են 4-րդ և 5-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 4

 

Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների հիմնական (բազային) տեսակների մասին ընդհանուր տեղեկությունները

 

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:M:BaseDataTypes:vX.X.X

2

Անվանումների տարածության պրեֆիքսը

bdt

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների բազիսային մոդելի տարբերակի համարին:

5-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«նույնականացուցիչ»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող UML կառուցվածքի նույնականացուցիչը տվյալների մոդելում.

«անվանումը»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը

«արժեքների ոլորտը»՝ տվյալների տեսակին համապատասխանող թույլատրելի արժեքների բազմաքանակությունը։

 

Աղյուսակ 5

 

Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների հիմնական տեսակները

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անունը

Արժեքների ոլորտը

1

M.BDT.00005

DateType

Ամսաթիվը: Տեսակը

Ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

2

M.BDT.00006

DateTimeType

Ամսաթիվը և ժամը։ Տեսակը

ամսաթվի և ժամի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

3

M.BDT.00013

IndicatorType

Ցուցիչը: Տեսակը

երկու արժեքներից մեկը՝ «true» (ճիշտ է) կամ «false» (սխալ է)

 

10. Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տեսակների մասին տեղեկությունները բերված են 6-րդ և 7-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 6

 

Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տեսակների մասին տեղեկությունները

 

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:M:SimpleDataObjects:vX.X.X

2

Անվանումների տարածության պրեֆիքսը

csdo

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների բազիսային մոդելի տարբերակի համարին:

7-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«նույնականացուցիչը»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող UML կառուցվածքի նույնականացուցիչը տվյալների մոդելում.

«անվանումը»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը

«արժեքների ոլորտը»՝ տվյալների տեսակին համապատասխանող արժեքների թույլատրելի բազմաքանակությունը

 

Աղյուսակ 7

 

Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում օգտագործվող տվյալների ընդհանուր պարզ տեսակերը

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անունը

Արժեքների ոլորտը

1

M.SDT.00006

PostCodeType

Փոստային դասիչը_ Ծածկագիրը;

 Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ [A-Z0-9][A-Z0-9 -]{1,8}[A-Z0-9]

2

M.SDT.00015

CommunicationChannelIdType

Կապուղին_ Նույնականացուցիչը; Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 1000

3

M.SDT.00025

TaxpayerIdType

Հարկ վճարողը_ Նույնականացուցիչը; Տեսակը

նույնականացուցչի արժեքը՝ հարկ վճարողի գրանցման երկրում ընդունված կանոններին համապատասխան։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

4

M.SDT.00030

TaxRegistrationReasonCodeType

Հարկային հաշվառման վերցնելու պատճառը_ Ծածկագիրը: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{9}

5

M.SDT.00031

TerritoryCodeType

Տարածքը_ Ծածկագիրը; Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 17

6

M.SDT.00055

Name120Type

Անունը։ Մինչև 120 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 120

7

M.SDT.00056

Name300Type

Անունը։ Մինչև 300 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

8

M.SDT.00065

CommodityCodeType

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ_Ծածկագիրը: Տեսակը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ից ծածկագրի արժեքը՝ 2, 4, 6, 8, 9 կամ 10 նիշերի մակարդակով։

Ձևանմուշը՝ \d{2}|\d{4}|\d{6}|\d{8,10}

9

M.SDT.00072

Text250Type

Տեքստը։ Մինչև 250 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների տողը: Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 250

10

M.SDT.00074

MeasurementUnitCodeType

Չափման միավորը_ Ծածկագիրը

Տեսակը

տառաթվային ծածկագիրը:

Ձևանմուշը՝ [0-9A-Z]{2,3}

11

M.SDT.00088

Text4000Type

Տեքստը։ Մինչև 4000 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 4000

12

M.SDT.00091

ReferenceDataIdType

Տեղեկագրքի (դասակարգիչը)_ Նույնականացուցիչը։ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

13

M.SDT.00092

Id20Type

Նույնականացուցիչը: Մինչև 20 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

14

M.SDT.00093

Id50Type

Նույնականացուցիչը: Մինչև 50 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

15

M.SDT.00096

Number2Type

Թիվը։ Ամբողջ երկնիշ։ Տեսակը

թիվը՝ հաշվարկի տասական համակարգում։

Թվանշանների առավելագույն քանակը՝ 2.

Կոտորակային թվանշանների առավելագույն քանակը՝ 0

16

M.SDT.00098

IdentityDocKindCodeType

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը_ Ծածկագիրը: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

17

M.SDT.00105

Ordinal3Type

Հերթական համարը։ Եռանիշ։ Տեսակը

հաշվարկի տասական համակարգում ոչ բացասական ամբողջ թիվը։

Թվանշանների առավելագույն քանակը՝ 3

18

M.SDT.00106

Quantity6Type

Քանակը։ Վեցանիշ։ Տեսակը

հաշվարկի տասական համակարգում ոչ բացասական ամբողջ թիվը։

Թվանշանների առավելագույն քանակը՝ 6

19

M.SDT.00108

Id40Type

Նույնականացուցիչը: Մինչև 40 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 40

20

M.SDT.00112

UnifiedCountryCodeType

Երկրի ծածկագիրը՝ տեղեկագրքին (դասակարգչին) հղմամբ_ Երկտառանի։ Տեսակը

երկրի երկտառանի ծածկագրի արժեքը՝ տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում։

Ձևանմուշը՝ [A-Z]{2}

21

M.SDT.00122

UnifiedPhysicalMeasureType

Ֆիզիկական մեծությունը_ Չափումը։ տարբերակ 2։ Տեսակը

թիվը՝ հաշվարկի տասական համակարգում։

Թվանշանների առավելագույն քանակը՝ 24.

Կոտորակային թվանշանների առավելագույն քանակը՝ 6

22

M.SDT.00134

Name500Type

Անունը։ Մինչև 500 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 500

23

M.SDT.00140

UnifiedCode20Type

Ծածկագիրը: Մինչև 20 պայմանանշան. տարբերակ 2։ Տեսակը

ծածկագրի արժեքը տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչ» ատրիբուտում։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

24

M.SDT.00144

CurrencyCodeV3Type

Արժույթը_ Ծածկագիրը։ Տառային. տարբերակ 3։ Տեսակը

Արժույթի տառային ծածկագրի արժեքը՝ տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչըը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում։

Ձևանմուշը՝ [A-Z]{3}

25

M.SDT.00157

BusinessEntityIdType

Տնտեսավարող սուբյեկտը_ Նույնականացուցիչը։ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

26

M.SDT.00158

BusinessEntityIdKindIdType

Տնտեսավարող սուբյեկտների նույնականացման մեթոդը_ Նույնականացուցիչը։ Տեսակը

տնտեսավարող սուբյեկտների նույնականացման մեթոդների տեղեկագրքից նույնականացուցչի արժեքը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

27

M.SDT.00159

UnqualifiedCountryCodeType

Երկրի ծածկագիրը՝ առանց տեղեկագրքին (դասակարգչին) հղման_Ծածկագիրը։ Երկտառանի։ Տեսակը

երկրի երկտառանի ծածկագրի արժեքը՝ տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում։

Ձևանմուշը՝ [A-Z]{2}

28

M.SDT.00162

AddressKindCodeType

Հասցեի տեսակը_

Ծածկագիրը։ Տեսակը

ծածկագրի արժեքը՝ հասցեների տեսակների դասակարգչին համապատասխան:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

29

M.SDT.00163

CommunicationChannelCodeV2Type

Տեղեկատվական միջավայրի տեսակը_Ծածկագիրը. տարբերակ 2։ Տեսակը

ծածկագրի արժեքը՝ կապի տեսակների դասակարգչին համապատասխան:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

30

M.SDT.00169

Code1Type

Ծածկագիրը: 1 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Երկարությունը՝ 1

31

M.SDT.00178

Id25Type

Նույնականացուցիչը: Մինչև 25 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 25

32

M.SDT.00179

Code10Type

Ծածկագիրը: Մինչև 10 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 10

33

M.SDT.00181

Code6Type

Ծածկագիրը: 6 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը: Երկարությունը՝ 6

34

M.SDT.00184

CustomsOfficeCodeType

Մաքսային մարմինը_ Ծածկագիրը։ Տեսակը

ծածկագրի արժեքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան։

Ձևանմուշը՝ [0-9] {2}|[0-9] {5}|[0-9] {8}

35

M.SDT.90001

EDocCodeType

Էլեկտրոնային փաստաթուղթը (տեղեկությունները) _ Ծածկագիրը։ Տեսակը

ծածկագրի արժեքը՝ էլեկտրոնային փաստաթղթերի կառուցվածքների և տեղեկությունների ռեեստրին համապատասխան:

Ձևանմուշը՝ R(\.[A-Z] {2}\.[A-Z] {2}\.[0-9] {2})?\.[0-9]{3}

36

M.SDT.90003

UniversallyUniqueIdType

Համընդհանուր եզակի_ Նույնականացուցիչը։ Տեսակը

Նույնականացուցչի արժեքը՝ ISO/IEC 9834-8-ին համապատասխան։

Ձևանմուշը՝ [0-9a-fA-F] {8}-[0-9a-fA-F]{4}-[0-9a-fA- F]{4}- [0-9a-fA-F] {4} -[0-9a-fA-F] {12}

 

11. «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակների մասին տեղեկությունները, որոնք օգտագործվում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում, բերված են 8-րդ և 9-րդ աղյուսակներում։

 

Աղյուսակ 8

 

«Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակների մասին ընդհանուր տեղեկությունները, որոնք օգտագործվում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում

 

1

Անվանումների տարածության նույնականացուցիչը

urn:EEC:M:CA:SimpleDataObjects:vX.X.X

2

Անվանումների տարածության պրեֆիքսը

casdo

 

Անվանումների տարածությունում «Х.Х.Х» պայմանանշանները համապատասխանում են տվյալների մոդելի «Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տարբերակի համարին, որն օգտագործվել է մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի մշակման ժամանակ

9-րդ աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«նույնականացուցիչը»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի նույնականացուցիչը.

«UML կառուցվածք»՝ տվյալների տեսակին համապատասխանող UML կառուցվածքի նույնականացուցիչը տվյալների մոդելում.

«անվանումը»՝ տվյալների մոդելում տվյալների տեսակի անվանումը.

«արժեքների ոլորտը»՝ տվյալների տեսակին համապատասխանող արժեքների թույլատրելի բազմաքանակությունը։

 

Աղյուսակ 9

 

«Մաքսային վարչարարություն» առարկայական ոլորտի տվյալների կիրառական պարզ տեսակները, որոնք օգտագործվում են մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքում

 

Համարը՝ ը/կ

Նույնականացուցիչը

UML կառուցվածքը

Անունը

Արժեքների ոլորտը

1

M.CA.SDT.00001

PaymentAmountWithCurrencyType

Վճարը՝ արժույթի նշմամբ_

Դրամական գումարը։ Տեսակը

թիվը՝ հաշվարկի տասական համակարգում։

Թվանշանների առավելագույն քանակը՝ 20.

Կոտորակային թվանշանների առավելագույն քանակը՝ 2

2

M.CA.SDT.00071

ExchangeRateType

Արժույթի փոխարժեքը_

Գործակիցը։ Տեսակը

թիվը՝ հաշվարկի տասական համակարգում։ Նվազագույն արժեքը՝ 0.

Թվանշանների առավելագույն քանակը՝ 20.

Կոտորակային թվանշանների առավելագույն քանակը՝ 4

3

M.CA.SDT.00094

TIRSeriesIdType

ՄՃՓ գրքույկի սերիան_ Նույնականացուցիչը։ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ ([A-Z]{2})

4

M.CA.SDT.00095

TIRIdType

ՄՃՓ գրքույկը_ Նույնականացուցիչը։ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{8}

5

M.CA.SDT.00118

CustomsDocumentIdType

Մաքսային փաստաթղթի համարը՝ ըստ գրանցման մատյանի_

Նույնականացուցիչը Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 5.

Առավելագույն երկարությունը՝ 7

6

M.CA.SDT.00125

ReregistrationCodeType

Փաստաթղթի վերագրանցման հատկանիշը_ Ծածկագիրը Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Ձևանմուշը՝ \d{1}|\d{2} М{3}|[А-Я] {1}

7

M.CA.SDT.00158

NationalDeliveryKindCodeType

Ապրանքների մատակարարման տեսակը_

Ծածկագիրը։ Տեսակը

ապրանքների մատակարարման տեսակի ծածկագրի արժեքը՝ Բելառուսի Հանրապետությունում կիրառվող՝ արտահանման գործառնություններ իրականացնելիս հաշվառման ենթակա ապրանքների մատակարարման տեսակների դասակարգչին համապատասխան երկարությունը. 2

8

M.CA.SDT.00161

DeliveryTermsCodeType

Մատակարարման պայմանները_ Ծածկագիրը: Տեսակը

մատակարարման պայմանների ծածկագրի արժեքը՝ տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում երկարությունը՝ 3

9

M.CA.SDT.00165

DocPresentKindCodeType

Փաստաթուղթը ներկայացնելու հատկանիշը_ Ծածկագիրը։ Տեսակը

փաստաթղթերը ներկայացնելու հատկանիշների ցանկին համապատասխան փաստաթղթերի ներկայացման տեսակի ծածկագրի արժեքը։

Երկարությունը՝ 1

10

M.CA.SDT.00177

Id4Type

Նույնականացուցիչը: Մինչև 4 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

նվազագույն երկարությունը՝ 1

առավելագույն երկարությունը՝ 4

11

M.CA.SDT.00183

Id2Type

Նույնականացուցիչը: Մինչև 2 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 2

12

M.CA.SDT.00185

ValuationMethodCodeType

Մաքսային արժեքը որոշելու մեթոդը_ Ծածկագիրը։ Տեսակը

մաքսային արժեքը որոշելու մեթոդի ծածկագրի արժեքը տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը սահմանված է «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը» ատրիբուտում կամ փաստաթղթերի (տեղեկությունների) լրացման կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծածկագիրը

երկարությունը՝ 1

13

M.CA.SDT.00188

CAUniqueCustomsNumberIdType

Նույնականացման մաքսային համարը_ Նույնականացուցիչը: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 40

14

M.CA.SDT.00190

PersonIdType

Ֆիզիկական անձը_ Նույնականացուցիչը։ Տեսակը

նույնականացուցչի արժեքը՝ ֆիզիկական անձի գրանցման երկրում ընդունված կանոններին համապատասխան։ Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 20

15

M.CA.SDT.00193

Id6Type

Նույնականացուցիչը: Մինչև 6 պայմանանշան: Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 6

16

M.CA.SDT.00201

EDocIndicatorCodeType

Էլեկտրոնային փաստաթղթի հատկանիշը_ Ծածկագիրը։ Տեսակը

էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման հատկանիշի ծածկագրային նշագիրը։

Ձևանմուշը՝ (ЭД)|(00)

17

M.CA.SDT.00409

MeasureUnitAbbreviation

CodeType

Չափման միավորի պայմանական նշագիրը_ Ծածկագիրը։ Տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 13

 

12. Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի առանձին վավերապայմանների լրացման նկարագրությունը բերված է 10-րդ աղյուսակում՝

Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի ընդունված հաստատուն կամ պաշտոնական բառային նշագիրը՝ վավերապայմանի ստորակարգային համարի նշմամբ.

«ձևի վանդակի թիվը/կարգի կետը», «ՄԱՀ-1»՝ ՄԱՀ-1 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացնելու կանոնների կետը (ենթակետը, պարբերությունը), որը համապատասխանում է մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանին.

«ձևի վանդակի թիվը/կարգի կետը», «ՄԱՀ-2»՝ ՄԱՀ-2 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացնելու կանոնների կետը (ենթակետը, պարբերությունը), որը համապատասխանում է մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանին.

«2-րդ, 3-րդ, 6-րդ մեթոդներ»՝ ՄԱՀ-2 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը, որը լրացվում է ապրանքների մաքսային արժեքը սահմանելու ժամանակ՝ նույնական ապրանքների գործարքի արժեքի մեթոդի (2-րդ մեթոդ), համանման ապրանքների գործարքի արժեքի մեթոդի (3-րդ մեթոդ) կամ 2-րդ մեթոդի կամ 3-րդ մեթոդի հիման վրա պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) կիրառմամբ.

«4-րդ և 6-րդ մեթոդներ»՝ ՄԱՀ-2 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը, որը լրացվում է ապրանքների մաքսային արժեքը սահմանելու ժամանակ՝ հանման մեթոդի (4-րդ մեթոդ) կամ 4-րդ մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդի կիրառմամբ.

«5-րդ և 6-րդ մեթոդներ»՝ ՄԱՀ-2 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը, որը լրացվում է ապրանքների մաքսային արժեքը սահմանելու ժամանակ՝ գումարման մեթոդի (5-րդ մեթոդ) կամ 5-րդ մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդի կիրառմամբ.

«1-ին մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդ»՝ ՄԱՀ-2 մաքսային արժեքի հայտարարագրի ձևի վանդակի համարը, որը լրացվում է ապրանքների մաքսային արժեքը սահմանելու ժամանակ՝ 1-ին մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդի կիրառմամբ.

«հատկանիշը»՝ վավերապայմանի լրացման անհրաժեշտությունը (անհրաժեշտության բացակայությունը) ընդգծող հատկանիշը։ Հնարավոր արժեքները՝

M՝ վավերապայմանը պետք է լրացվի.

B՝ վավերապայմանը չի լրացվում.

O՝ վավերապայմանը լրացնելու պայմանը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված մաքսային արժեքի հայտարարագիրը լրացնելու կանոններով և (կամ) վավերապայմանը լրացնելու կանոնով.

«լրացնելու կանոնը»՝ սահմանում է վավերապայմանը լրացնելու կանոնը.

«կանոնի տեսակը»՝ սահմանում է վավերապայմանը լրացնելու կանոնի տեսակի ծածկագիրը։ Հնարավոր արժեքները՝

«1» ՝ ընդհանուր կանոն, սահմանվում է Միության իրավունքով.

«2»՝ կանոն, որը սահմանում է անդամ պետությունում վավերապայմանը լրացնելու առանձնահատկությունները, սահմանվում է Միության իրավունքով.

«3»՝ կանոնը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ.

«երկրի ծածկագիրը»՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան անդամ պետության ծածկագիրը (AM, BY, KZ, KG, RU), որում կիրառվում է «2» կամ «3» տեսակի լրացման կանոնը.

«կանոնի նկարագրությունը»՝ վավերապայմանը լրացնելու կանոնի նկարագրությունը։

 

Աղյուսակ 10

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: