ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 219 |
քաղ. Մոսկվա |
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ՈՒ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 027/2012) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագիրը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության (հաստատման) գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մասին 2017 թվականի ապրիլի 14-ի թիվ 54 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 219 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
(փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման)
Համարը ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | ||
սկիզբը |
ավարտը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
1 |
67.080.01 |
Մրգային և բանջարեղենային հյութեր։ Սախարոզի որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏԲ ԳՕՍՏ Ռ 51938-2006-ի հիման վրա |
4-րդ հոդվածի 6-րդ կետ |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
2 |
67.100.01 |
Կաթնամթերք բաղադրյալ և մթերքներ՝ մանկական սննդի համար, կաթնային հիմքով։ Մոնո- և դիսախարիդների զանգվածային խտության որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54760-2011-ի հիման վրա |
4-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետեր, հավելված թիվ 3 |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
3 |
67.050 |
Սննդամթերք։ Լակտոզայի պարունակության որոշում՝ ֆերմենտատիվ անալիզի մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակում |
4-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետեր, հավելված թիվ 3 |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
4 |
67.060 |
Հացաբուլկեղենային արտադրատեսակներ։ Ընդունման կանոններ, փորձանմուշներ վերցնելու մեթոդներ, զգայորոշման ցուցանիշների և զանգվածի որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏԲ 2160-2011-ի հիման վրա |
4-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ կետեր, 6-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետեր |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
5 |
67.040 |
Սննդամթերքում ամինաթթուների որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 1363-2000-ի հիման վրա |
4-րդ հոդվածի 10-րդ կետ, 6-րդ հոդվածի 5-րդ կետ, հավելված թիվ 3 |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
6 |
60.040 |
Սննդամթերք և պարենային հումք։ Անվտանգության ցուցանիշների որոշման համար փորձանմուշներ վերցնելու մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏԲ 1036-97-ի հիման վրա |
6-րդ հոդված, հավելված թիվ 1 |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
7 |
60.040 |
Գյուղատնտեսական սննդամթերք: Խմբաքանակից փորձանմուշներ վերցնելու ստանդարտ մեթոդի սխեմա։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ ISO 7002-2012-ի հիման վրա |
6-րդ հոդված, հավելված թիվ 1 |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
8 |
67.120.20 |
Թռչնամիս, ենթամթերք և կիսապատրաստվածքներ թռչնամսից։ Աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների (կոլիձև բակտերիաների) հայտնաբերման և քանակի որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54374-2011-ի հիման վրա |
6-րդ հոդված, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի բաժին 2.1 |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
9 |
67.120.10 |
Միս և մսամթերք: Փորձանմուշներ վերցնելու մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51447-99-ի հիման վրա |
6-րդ հոդված, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.1, 2.2 և 2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
10 |
67.100.10 07.100.30 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: Պրոբիոտիկ միկրոօրգանիզմների որոշման և հաշվարկի մեթոդներ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56139-2014-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 1 |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
11 |
67.100.10 67.050 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: Բիֆիդոգեն հատկանիշների որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56201-2014-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 1 |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
12 |
67.120.20 |
Թռչնամիս, ենթամթերք և կիսապատրաստվածքներ թռչնամսից։ Staphylococcus aureus-ի հայտնաբերման և որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54674-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.2-2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
13 |
67.100.10 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: Մանրէաբանական վերլուծության մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56145-2014-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.2-2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
14 |
67.120.10 |
Միս և մսամթերք: Ընդհանուր պահանջներ և մանրէաբանական վերլուծության մեթոդներ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54354-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.2 և 2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
15 |
67.120.10 |
Միս և մսամթերք: Ենթադրյալ կոլիձև բակտերիաների և Escherichia coli-ի հայտնաբերում և հաշվառում (արբիտրաժային մեթոդ): ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50454-92-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.3 և 2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
16 |
67.100.20 |
Յուղ կաթնային, կարագ և մածուկ՝ յուղային կովի կաթից: Ընդունման կանոններ, փորձանմուշներ վերցնելը և հսկողության մեթոդներ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 55361-2012-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.3 և 2.4 բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
17 |
67.050 |
Սննդամթերք։ Կալցիումի, պղնձի, երկաթի, մագնեզիումի, մանգանի, ֆոսֆորի, կալիումի, նատրիումի, ծծումբի և ցինկի պարունակության որոշում՝ ինդուկտիվ կապված պլազմայի հետ օպտիկական էմիսիոն սպեկտրաչափման (ICP-OES) օգնությամբ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ EN 16943:2017-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-6-րդ կետեր, հավելվածներ թիվ 2 և 3 |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
18 |
67.040 |
Սննդամթերքում քոլինի պարունակության որոշում: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏԲ 2545-2019-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-6 կետեր, 7-րդ հոդվածի 8-րդ կետ, հավելվածներ թիվ 2 և 3 |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
19 |
67.100.01 |
Կաթ և կաթնամթերք։ Ցինկի պարունակության որոշում։ Բոցի մեջ ատոմային աբսորբման սպեկտրաչափական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ISO 11813:2010-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
20 |
67.100.01 |
Կաթ և կաթնամթերք։ Յուղի պարունակության որոշում։ Յուղաչափման մեթոդների օգտագործման ընդհանուր ղեկավար ցուցումներ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ISO 11870:2009-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
21 |
67.100.01 |
Կաթ։ Յուղի պարունակության որոշում։ Հերբերի թթվային յուղաչափման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ISO 19662:2018-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
22 |
67.060 |
Հացաբույսեր և լոբազգիներ: Ազոտի պարունակության որոշում և ընդհանուր սպիտակուցի պարունակության հաշվարկ։ Կելդալի մեթոդ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ISO 20483:2013-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
23 |
67.050 |
Սննդամթերք։ B6 վիտամինի պարունակության որոշում՝ մանրէաբանական անալիզի օգնությամբ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ EN 14166:2009-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
24 |
67.100.01 |
Կաթ։ Յուղի պարունակության որոշում՝ ծանրաչափական մեթոդով (արբիտրաժային մեթոդ): ԳՕՍՏ–ի մշակումը՝ ՍՏԲ ISO 1211-2012-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
25 |
67.100.01 |
Կաթ և կաթնամթերք։ Լակտոզայի պարունակության որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով (ստուգիչ մեթոդ)։ ԳՕՍՏ–ի մշակումը՝ ՍՏԲ ISO 22662-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
26 |
67.080.01 |
Պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ РР վիտամինի պարունակության որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50479-93-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
27 |
67.100.10 |
Պահածոներ կաթնային՝ խտացրած։ Յուղի զանգվածային մասի որոշման ծանրաչափական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51452-99-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
28 |
67.100.30 |
Պանիր և պանիր հալած։ Յուղի զանգվածային մասի որոշման ծանրաչափական մեթոդ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51457-99-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
29 |
67.040 |
Սննդամթերք։ C վիտամինի զանգվածային խտության որոշման վոլտամպերաչափական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 52690-2006-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
30 |
67.050 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: E վիտամինի որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54634-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
31 |
67.050 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: A վիտամինի որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54635-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
32 |
67.050 |
Ֆունկցիոնալ սննդամթերք: D3 վիտամինի որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54637-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
33 |
67.050 |
Սննդամթերք մասնագիտացված։ Օսմոլյալության որոշման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 55578-2013-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
34 |
67.100.10 |
Մասնագիտացված մթերք՝ կաթնային հիմքով: Սելենի պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56415-2015-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
35 |
67.100.10 |
Մասնագիտացված մթերք՝ կաթնային հիմքով: Ճարպաթթուների Օմեգա-3-ի և Օմեգա-6-ի պարունակության որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56416-2015-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
36 |
67.050 |
Հարստացված սննդամթերքներում ֆոլաթթվի որոշում: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 2146-2004-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
37 |
67.050 |
Պանտոտենաթթվի զանգվածային բաժնի որոշում՝ մասնագիտացված սննդամթերքում և ԿԱՀ-ի մեջ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 3008-2008-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
38 |
67.050 |
Սննդամթերք՝ մանկական սննդի համար: Քլորիդների պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 3491-2010-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
39 |
67.040 |
Մանկական սննդի մեջ L-կարնիտինի կոնցենտրացիաների որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 4075-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
40 |
67.040 |
Սննդամթերքի և հումքի մեջ քրոմի, երկաթի, նիկելի, պղնձի, ցինկի որոշում՝ ինդուկտիվ կապված պլազմայով զանգվածասպեկտրաչափական մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 5729-2016-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
41 |
67.100.01 |
Կաթ։ Յուղի պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ ISO 2446-2011-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
42 |
67.050 |
Սննդամթերք՝ մանկական սննդի համար, և հումք՝ դրանց արտադրության համար: Օմեգա-3, օմեգա-6 դասերի հագեցած ճարպաթթուների պարունակության (ՀՃԹ) և պոլիչհագեցած ճարպաթթուների (ՊՉՀՃԹ) պարունակության որոշում: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 3261-2009-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
43 |
67.050 |
Խառնուրդներ՝ մանկական սննդի համար։ Տաուրինի պարունակության որոշում։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 4386-2012-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
44 |
67.040 |
Սննդամթերք։ Հետքային տարրերի որոշում։ Կապարի, կադմիումի, ցինկի, պղնձի, երկաթի և քրոմի պարունակության որոշում՝ չոր մոխրացումից հետո ատոմաաբսորբման սպեկտրաչափության միջոցով (ԱԱՍ): ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏ ՂՀ EN 14082-2013-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 5-րդ կետ, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
45 |
67.100.01 |
Կաթ։ Լակտոզայի պարունակության որոշում։ Ֆերմենտային մեթոդ՝ pH տարբերության օգտագործմամբ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ISO 26462:2010-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետեր, հավելված թիվ 3 |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
46 |
67.220.20 |
Աղ կերակրի՝ սննդային յոդացված։ Յոդի և նատրիումի տիոսուլֆատի որոշման մեթոդներ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ ՍՏ ՂՀ 51575-2003-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 7-րդ կետ |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն | |
47 |
67.140.10 |
Թեյ լուծվող: Անալիզի համար փորձանմուշներ վերցնելը: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ ISO 7516-2012-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 7-րդ կետ, թիվ 1 հավելվածի աղյուսակ 2-ի 2.3 բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն | |
48 |
67.040 |
Սննդամթերքում գլիադինի պարունակության որոշում՝ R-Biofarm արտադրության «Ridascreen Գլիադին» թեստ-համակարգի (Գերմանիա) օգտագործմամբ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՉԿՄ.ՄՆ 4658-2013-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետեր |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2023, թիվ 101 | 18.08.2023, թիվ 219 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|