Basic information
Number
N 429-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.646
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.07.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.07.2002
Effective date
03.08.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2002 թվականի N 429-Ն

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում Բելգիայի Թագավորության գլխավորած բազմազգ տեսչական խմբի անդամների (9 մարդ)՝ 2002 թվականի հունիսի 18-21-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեսչության անցկացման ընթացքում կեցության, սննդի և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը՝ 1049520 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Վ. Խաչատրյան


2002 թ. հուլիսի 10
Երևան