ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
| 29 հոկտեմբերի 2021 թ. | N 79-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 54-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետում «մայիսի 27-ին» բառերը փոխարինել «հունիսի 3-ին» բառերով, իսկ «մայիսի 30-ին» բառերը փոխարինել «հունիսի 6-ին» բառերով,
2) 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «31-ը» թիվը փոխարինել «նոյեմբերի 7-ը» բառերով,
3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեսողության, լսողության, հենաշարժողական համակարգի խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով:»,
4) 20-րդ կետում «12-րդ կետով» բառերը փոխարինել «22-րդ կետով» բառերով:
5) 34-րդ կետում «լսողության» բառից հետո լրացնել «, հենաշարժողական համակարգի» բառերը,
6) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. 6-րդ դասարանում «Կերպարվեստ» ուսումնական առարկան դասավանդվում է առաջին, իսկ «Երաժշտություն» ուսումնական առարկան՝ երկրորդ կիսամյակում: 7-րդ դասարանում «Երաժշտություն» ուսումնական առարկան դասավանդվում է առաջին, իսկ «Կերպարվեստ» ուսումնական առարկան՝ երկրորդ կիսամյակում»,
7) Աղյուսակ 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Նախարար` | Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ | 
| Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 79-Ն հրամանի | 
Աղյուսակ 16
Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող միջին, ծանր և խորը մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլան
| Ուսումնական առարկաներ | Շաբաթական ժամերի քանակը | |||||||||||
| I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
| Լեզու և ընթերցանություն | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 | 
| Մաթեմատիկա | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 
| Ես և շրջակա աշխարհը | 1 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 
| Տեխնոլոգիա (Ձեռքի աշխատանք) | 1 | 2 | 2 | 2 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 
| Բնագիտություն | - | - | - | - | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 
| Հայրենագիտություն | - | - | - | - | 1 | 1 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 
| Ընդամենը | 7 | 9 | 9 | 9 | 9 | 10 | 11 | 11 | 11 | 11 | 11 | 11 | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2021 թվական: