Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2022
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ավագանու անդամ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2022 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

ա. Բյուջետային տող 1111՝ «Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար», ավելացնել 9200,0 հազար դրամով.

բ. Բյուջետային տող 1112՝ «Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար», ավելացնել 26300,0 հազար դրամով.

գ. Բյուջետային տող 1113՝ «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ», պակասեցնել 35500,0 հազար դրամով՝ սահմանելով 172522,4 հազար դրամ.

դ. Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր», ավելացնել 12000,0 հազար դրամով՝ սահմանելով 90981,5 հազար դրամ:

2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝

ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս՝ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/», ծրագրի ծախսերի 5134 հոդվածն ավելացնել 12000,0 հազար դրամով,

բ. 09 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական կրթություն», ծրագրի ծախսերի 4511 հոդվածը պակասեցնել 387,1 հազար դրամով և ավելացնել 4637 հոդվածը 387,1 հազար դրամով:

գ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ», ծրագրի ծախսերի 4891 հոդվածը պակասեցնել 12000.0 հազար դրամով:

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:

 

Կողմ -19

 

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

 

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ԳԱԼՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

 

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

 

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

 

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

 

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2022 թ. հունիսի 24

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-4

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր

համայնքի ավագանու

2022 թ. հունիսի 24-ի

թիվ 134-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան