Գլխավոր տեղեկություն
Համար
N 947-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2022-08.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 947-Ա

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1. Հաստատել՝

1) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-262-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-263-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն N 2 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

 N 947-Ա որոշման

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

համակարգի մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2024 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 9-րդ հոդված,

1-ին մաս, 2-րդ կետ, «զ» ենթակետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թ.

նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»

օրենք, 9-րդ հոդված,

1-ին մաս, 2-րդ կետ, «է» ենթակետ

3.

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի N 152-Ա/1 հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թ.

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 10-րդ հոդված,

1-ին մաս, 5.1-ին կետ

4.

«Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2023 թ.

փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենք, 21-րդ հոդված, 3.1-ին մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

 N 947-Ա որոշման

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և

սոցիալական

հարցերի

նախարարություն

2022 թ.

օգոստոսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Անձի ֆունկցիոնալության
գնահատման

մասին» օրենք, 6-րդ

հոդված, 1-ին մաս, 2-րդ

կետ

2.

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

ՀՀ

առողջապահության նախարարություն

2022 թ.

հոկտեմբերի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում:

«Անձի ֆունկցիոնալության
գնահատման մասին» օրենք, 6.1-ին հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ