Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 144

քաղ. Մոսկվա


«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) փաստաթղթերը՝ կաթնամթերքի համապատասխանության գնահատման մասին, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» թիվ 62 որոշմամբ կատարվել են փոփոխություններ, համապատասխանում են այն պահանջներին, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 033/2013), որոնք տրվել կամ ընդունվել են մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 62 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2022 թվականի փետրվարի 13-ից ոչ ուշ:

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված ապրանքի շրջանառությունը թույլատրվում է ապրանքն արտադրողի կողմից սահմանված՝ նման արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: