Գլխավոր տեղեկություն
Համար
N 1101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1101-Ն

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը և 2․1-ին հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ վաճառքի հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

               

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1101-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1․ Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ազատ վաճառքի հավաստագրի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ձևակերպման և տրամադրման կարգը։

2․ Տվյալ կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) ազատ վաճառքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)՝ փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։ Հավաստագիրը վկայում է, որ արտահանողի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի տարածքում շրջանառելու համար։ Հավաստագիրը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխանության պարտադիր պահանջների հավաստման փաստաթուղթ։ Ազատ վաճառքի հավաստագիրը չի հանդիսանում արտահանման պարտադիր փաստաթուղթ։

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

3) ապրանք՝ սույն կարգի իմաստով ցանկացած ապրանք, այդ թվում՝ արտադրատեսակ կամ նյութ։

3․ Հավաստագիրը նախարարության կողմից ձևակերպվում և տրամադրվում է՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության հիման վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տարածքում նշված ապրանքների ազատ շրջանառությունը հավաստելու համար։

4․ Հավաստագիր ստանալու համար դիմումատուն նախարարություն է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) պայմանագրի պատճենն օտարերկրյա պետություն ապրանքների առաքման մասին՝ նշելով ապրանքների ցանկը, անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի քանակը (անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկատվություն, որը թույլ կտա կատարել ապրանքի միանշանակ նույնականացում), ներմուծման երկիրը.

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ապրանքի դեպքում համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ են այդ ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար (համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթեր).

3) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող ապրանքի դեպքում նման ապրանքի արտադրման հիմք հանդիսացող իրավական ակտի (ստանդարտ, տեխնիկական պայման, այլ) համապատասխանությունը հավաստող փորձարկման արձանագրություն/արձանագրություններ.

4) լիցենզիա (թույլտվություն), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ է ապրանքի արտադրության համար (առկայության դեպքում)։

5. Դիմումին կից կարող են ներկայացվել ապրանքների արտահանման հետ կապված լրացուցիչ տեղեկություն և փաստաթղթեր, որոնց մասին դիմումատուն անհրաժեշտ է համարում ծանուցել նախարարությանը։

6․ Դիմումատուի հայեցողությամբ դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

7․ Նախարարությունը, հավաստագրի ձևակերպման և տրամադրման նպատակով, դիմումը գրանցելուց հետո ստուգում է սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերը՝ դրանց մեջ պարունակվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության նպատակով։

8. Դիմումատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի մուտքագրման օրվանից 4 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել հավաստագրի տրամադրումը:

9. Դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի կամ ոչ հավաստի լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է դիմումատուին:

10. Դիմումատուն դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի կամ ոչ հավաստի լինելու մասին տեղեկացում ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հավաստագրի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օր։

11․ Հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի, և 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

12․ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջանում, հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է կասեցվել 23 աշխատանքային օր ժամկետով՝ մինչև համապատասխան տեղեկատվության ստացումը, որի մասին 2-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմողը։

13․ Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների ներմուծման նպատակով տրամադրվող հավաստագիրը ձևակերպվում է անգլերենով՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։

14․ Հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի դրա տրամադրման օրվանից և կարող է սահմանափակվել սույն կարգի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի գործողության ժամկետով։

15. Հավաստագրի կորստի դեպքում նախարարությունը, դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հավաստագրի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։

16. Հավաստագրի կրկնօրինակը նախարարության կողմից տրամադրվում է դիմումը նախարարությունում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ

 

 

Դիմողի անվանումը և հասցեն

______________________________________________________________________

 

Դիմողի անվանումը և հասցեն Հավաստագիրը տրված է _______ (ներմուծման երկրի անվանումը) գրանցելու նպատակո Ապրանքի նկարագիր

  

Ապրանքի նկարագիր

NN

ը/

Ապրանքի անվանում

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Արտադրող

       
       
       
       
       
       

 

Սույն հավաստագիրը չի տրվում ապրանքի խմբաքանակի արտահանման կամ նմանատիպ առաքումների համար։

Տրամադրման պահին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հայտարարում է հետևյալը՝

ցանկում նշված ապրանքներն ազատորեն վաճառվում են Հայաստանի տարածքում,

նշված ապրանքների մասով արտադրողի կողմից իրականացվող արտադրական գործընթացները ենթակա են պետական վերահսկողության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

հավաստագիրը նախատեսված է միայն վերոնշյալ ապրանքատեսակները գրանցման նպատակով իրավասու մարմնին ներկայացնելու համար։

Գրանցման նպատակով հավաստագիրը ենթակա չէ կրկնօրինակման:

  

Հավաստագրի գործողության ժամկետը:

 

Կ․Տ․

 

«____» ___________20___թ.

 

  

REPUBLIC OF ARMENIA

 

MINISTRY OF ECONOMY

   

CERTIFICATE

 

OF FREE SAL

   

Name and address of applicant

____________________________________________________________________________

 

This Certificate is issued for registration in _ (import country name)

 

Product descriptio

 N

Product nam

HS Cod

Produce

       
       
       
       
       
       

       

This Certificate is not issued for export of a consignment or for similar shipments.

At the moment of issuance, the competent authority of the Republic of Armenia declares the following:

the products indicated in the list are free for sale on the territory of Armenia;

the manufacturing processes performed by the producer regarding the mentioned products are subject to state control in accordance with the legislation of the Republic of Armenia;

the Certificate is only intended for the purpose of submitting the abovementioned product names for registration to the competent authority.

The Certificate for registration purposes may not be reproduced.

 

Date of Expiry of the Certificate:____________________________________.

 

Seal

 

«____»___________20____.

 

   

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարությանը

 

«____ » ________ 20_____ թ

N _____________________

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Դիմողի անվանումը _________________________________________________________________

ՀՎՀՀ _____________________________________________________________________________

Դիմողի գտնվելու վայրը _____________________________________________________________

Փոստային հասցեն _________________________________________________________________

Հեռախոսահամարը _________________________________ , e-mail _________________________

Խնդրում ենք տրամադրել ազատ վաճառքի հավաստագիր __________________________ (երկրի

անվանումը) հետևյալ ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ներմուծելու համար

NN

ը/կ

Ապրանքի

անվանումը

հայերենով

Ապրանքի

անվանումն

անգլերենով

Քանակը

Համապատասխանության

գնահատման փաստաթղթի

համարը, գործողության

ժամկետը և տրամադրման

ամսաթիվը (նշվում է

փաստաթուղթը՝ կախված

ապրանքի տեսակից)

 

 

 

 

 

         

            

Սույնով հավաստում ենք, որ ցանկում նշված ապրանքները` դիմումին կից փաստաթղթերին համապատասխան, չունեն սահմանափակում Հայաստանի տարածքում շրջանառության և Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։

Երաշխավորում ենք դիմումում նշված տեղեկատվությունների և դրան կից փաստաթղթերում նշված հավաստիությունը:

                         

Կոնտակտային անձ (ԱԱՀ) ————————————————————————

————————

Կոնտակտային անձի հեռախոսահամարը ——————————————

Էլեկտրոնային հասցեն ——————————————————

 

Սույն դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր՝ ըստ կից ցուցակի,

_________________ թերթի վրա։

 

______________________

պաշտոնը

___________________________

ստորագրությունը

________________________

անունը, ազգանունը

       

 «_______»_______________ 20______ թ․

 

 

Փաստաթղթերի ցանկ

ազատ վաճառքի հավաստագրի դիմումին կից

—————————20 N

NN

ը/կ

Փաստաթղթի անվանումը

Թերթի քանակը

Լրացուցիչ

տեղեկատվություն

       
       
       

 

______________________

պաշտոնը

___________________________

ստորագրությունը

________________________

անունը, ազգանունը

 

 «_______»_______________ 20______ թ․

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: