Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 83

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝

«8. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված 19-ից ավելի, սակայն 35-ից ոչ ավելի մարդու համար նախատեսված ուղևորատեղերով, 28 000 կգ-ից ավելի, սակայն 60 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ինքնաթիռի զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 4 ծածկագիր), հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար նման ինքնաթիռները ձևակերպված են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով,

այդպիսի ինքնաթիռներն օտարերկրյա անձանց սեփականություն են,

այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության տարածքում ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) չվերթներում,

այդպիսի ինքնաթիռների օգտագործումը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում,

եթե այդպիսի ինքնաթիռները նախկինում ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ բազմիցս և (կամ) տարբեր հայտարարատուների կողմից, ապա այն ժամկետը, որի ընթացքում այդ ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում գտնվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, և այն ժամկետը, որի սահմաններում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում կարող են ժամանակավորապես գտնվել և օգտագործվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, միասին չեն գերազանցում 180 օրացուցային օրը։

Այդպիսի ինքնաթիռների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր հաջորդող 5 տարով: Յուրաքանչյուր հաջորդ երկարաձգումը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան