Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Հաստատել կից ներկայացվող՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեղեկագիրքը, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը (այսուհետ՝ տեղեկագիրք)։

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 
 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 17-ի

թիվ 156 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

 կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը

 

I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից

 

Կենդանու հիվանդության ծածկագիրը

Կենդանու հիվանդության անվանումը

010

Խոզերի աֆրիկյան ժանտախտ

020

Ձիերի աֆրիկյան ժանտախտ

030

Կատաղություն

040

Աուեսկի հիվանդություն

050

Նյուքասլի հիվանդություն

060

Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և այծերի, խոզերի բրուցելյոզ

070

Բշտային ստոմատիտ

080

Ձիերի վենեսուելյան էնցեֆալոմիելիտ

090

Խոզերի բշտային հիվանդություն

100

Բարձր ախտածին թռչնագրիպ

110

Հեմոռագիկ սեպտիցեմիա

120

Ճագարների հեմոռագիկ հիվանդություն

130

Ձիերի գրիպ

140

Խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա

150

Արևմտյան Նեղոսի տենդ

160

Վարակիչ հանգուցային մաշկաբորբ

170

Ոչխարների ինֆեկցիոն էպիդիդիմիտ (մակամորձաբորբ)

180

Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ

190

Այծերի ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա

200

Ոչխարների կատառային տենդ

210

Խոզերի դասական ժանտախտ

220

Խոշոր եղջերավոր անասունների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա

230

Կոնտագիոզ թարախաբշտային մաշկաբորբ (էկթիմա)

240

Լեպտոսպիրոզ

250

Լիստերիոզ

260

Ռիֆտ հովտի տենդ

270

Ոչխարների և այծերի ծաղիկ

280

Թռչունների օրնիթոզ

290

Ձիերի խլնախտ

300

Ոչխարների և այծերի սկրեպի

310

Թռչունների սալմոնելոզ

320

Սիբիրախտ

330

Խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզ

340

Ոչխարների խլամիդիոզ

350

Մանր որոճողների ժանտախտ

360

Խոշոր եղջերավոր անասունների ժանտախտ

370

Խոշոր եղջերավոր անասունների էնզոոտիկ լեյկոզ

380

Դաբաղ

 

II. Տեղեկագրքի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

028

2

Տեսակը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեղեկագիրքը, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը

4

Հապավումը

ԿՎԿՀՏ

5

Նշագիրը

ՄՏ 028-2019 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 156 որոշումը

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

2019 թվականի հոկտեմբերի 19-ը

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

 

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

նախատեսված է՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեսակների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը

12

Անոտացիա (կիրառության ոլորտը)

օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար

13

Առանցքային բառերը

կենդանիների հիվանդություններ, կենդանիների վտանգավոր հիվանդություններ, կենդանիների կարանտինային հիվանդություններ, կենդանիների զոոնոզ հիվանդություններ, կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդություններ

14

Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

անասնաբուժասանիտարական միջոցները

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը

2՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում չունի նմանօրինակներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման հաջորդական մեթոդը

18

Վարման մեթոդիկան

1՝ վարման կենտրոնացված ընթացակարգը։ Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող այն հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

սահմանված չէ

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

 

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Սույն տեղեկագրքի վավերապայմանների կազմը և կառուցվածքը բերված են այն աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կենդանու հիվանդության մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կենդանու հիվանդության ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [0-9]{3}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Կենդանու հիվանդության անվանումը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1։ Առավելագույն երկարությունը՝ 1000

անվանումը ձևավորվում է տեքստի ձևով՝ ռուսերենով

1

1.3. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին

1

1.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.3.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.3.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

1.3.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան

1

1.3.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.3.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: