Գլխավոր տեղեկություն
Համար
N 1181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1181-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման համար 2019 թվականի հոկտեմբերի 16-ին «ՔՎԷ նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/17 պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքել համաձայնագիր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը: Աշխատանքների կատարման ժամկետ սահմանել համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող 91-րդ օրացուցային օրը ներառյալ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերակառուցման աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների գնումներ իրականացնել` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1181-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական: