ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 879-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում՝
ա. «Ս. Պապիկյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով,
բ. «Հ. Բատիկյան - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության պետ» բառերով.
2) 4-րդ կետում «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Սուրեն Պապիկյանին՝» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Գնել Սանոսյանին՝» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |