ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1182-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի վերջում դրված վերջակետը փոխարինել միջակետով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ներմուծում՝ ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով։».
3) 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.
4) 4-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
5) 12-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերով.
6) 16-րդ կետում «21-րդ կետով» բառերը փոխարինել «21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերով.
7) 16-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով.
8) 18-րդ կետը «դիրքորոշումները,» բառից հետո լրացնել «եթե առկա չէ 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը» բառերով.
9) 18-րդ կետը «աշխատակազմ։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մարմինների դիրքորոշումն ստանալուց հետո, եթե առկա է 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է անձին մերժման հիմքի առկայության մասին և առաջարկում մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել մերժման հիմքը։».
10) 21-րդ կետի 2-րդ ենթակետում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.
11) 21-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հայտը ներկայացնելու պահի դրությամբ անձն ունի ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների վճարման պարտավորություններ, և այն չի վերացրել սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում։».
12) N 3 ձևի 1-ին տողում «Հայտատուի (կազմակերպության)» բառերը փոխարինել «Անձի» բառով.
13) N 3 ձևի 8-րդ տողում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.
14) N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1182-Ն որոշման |
«Ձև N 4
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ
|
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակար- դակով*** |
Անվա- նումը |
Տեխնի- կական բնու- թագիրը*** |
Չափի միավորը*** |
Քանակը*** |
Ծագման երկիրը* |
Արտա- հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ** |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
|||||||||
2. |
|||||||||
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
|||||||||
2. |
|||||||||
Ընդամենը |
|||||||||
ԸՆԴԱ- ՄԵՆԸ |
*- Եթե ծագման երկիրը հնարավոր չէ պարզել, նշվում է համապատասխան գրառմամբ:
**- Լիզինգով ներկրվող ապրանքների դիմաց նշվում են «լիզինգ» և պայմանագրի համարը:
***- Մաքսային մարմինների կողմից արտոնության կիրառման համար ապրանքների նույնականացման նպատակով պարտադիր է 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում նշված տեղեկությունների համապատասխանությունը ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկություններին, իսկ մնացած սյունակներում նշված տեղեկություններից կարող են շեղվել ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկությունները:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|