Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2020 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 1.10 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների համար ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա, օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կատարել փոփոխություններ այն ապրանքների ցանկի 1.10 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)` հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի մայիսի 26-ի

 թիվ 70 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն ապրանքների ցանկի 1.10 բաժնում, որոնց համար սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք

 

1. «Բամբակ, թանզիֆ, փաթույթային վիրակապեր և նույնանման արտադրատեսակներ (օրինակ՝ վիրակապական նյութեր, կպչուն սպեղանիներ, թրջոցալաթեր)՝ ներծծված կամ ծածկված դեղագործական նյութերով, կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված, նախատեսված բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու համար» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Թանզիֆ և թանզիֆից արտադրատեսակներ, փաթույթային վիրակապեր **

 3005 90 310 0*,

3005 90 500 0*»:

 

2. «Միջոցներ ախտահանող ****» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Միջոցներ ախտահանող **,****

3808 94*»:

 

3. «Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

5603 11 100 0,

5603 11 900 0******,

5603 12 100 0******,

5603 12 900 0******,

5603 91 100 0,

5603 91 900 0,

5603 92 100 0,

5603 92 900 0»:

 

4. «Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով երկտակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով երկտակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի

5903

(բացի 5903 10-ից,

5903 20 900 0-ից,

5903 90 100 0-ից,

5903 90 990 0-ից)»:

 

5. «Մանածագործական նյութեր ռետինացված՝ բացի 5902 ապրանքային դիրքում ընդգրկված գործվածքներից» անվանումով դիրքը հանել:

6. «Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5603, 5903, 5906 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից» անվանումով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հագուստի պարագաներ՝ պատրաստված 5603, 5903, 5906 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից **

6210 10 920 0*,

6210 10 980 0*,

6210 40 000 0*,

6210 50 000 0*»:

 

7. «Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ` ֆիլտրող***» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ` ֆիլտրող** ***  9020 00 000 0*»:

 

8. «Ֆիլտրեր՝ շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների համար` հակաաէրոզոլային» անվանումով դիրքն առաջին սյունակում լրացնել տողատակի ծանոթագրության «**» նշանով:

9. «**» նշանով տողատակի ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«**Բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող` նավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմի անդամների կամ գնացքների ուղևորների և երկաթուղային բրիգադաների աշխատակիցների, միջազգային փոխադրումներ իրականացնող` ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների օգտագործման համար, ինչպես նաև այն նավերի, կառուցվածքների և կայանքների գործունեությունն ապահովելու համար նախատեսված ապրանքների, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները բացառիկ իրավասություն ունեն:»:

10. Լրացնել «******» նշանով հետևյալ բովանդակությամբ տողատակի ծանոթագրություն`

«******Բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների` Եվրասիական տնտեսական միության անդամ պետության համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության) (Բելառուսի Հանրապետության համար` Նավթի և քիմիայի հարցերով բելառուսական պետական կոնցեռն («Բելնեֆտխիմ» կոնցեռն)) հաստատման առկայության դեպքում:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: