Գլխավոր տեղեկություն
Համար
N 1177-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2023-03.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն

 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշումը։

3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու դիմում ներկայացրած, սակայն դեռևս փորձաքննություն չանցած անձանց գնահատումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները։

2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ֆունկցիոնալություն՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողությունը.

2) մարմնի կառուցվածք՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետի.

3) օրգանիզմի ֆունկցիաներ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետի.

4) գործունեություն և մասնակցություն՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետի.

5) գործունեության սահմանափակումներ՝ դժվարություններ, որոնք անձն ունենում է գործողություններ կատարելիս.

6) մասնակցության դժվարություններ՝ դժվարություններ, որոնք անձն ունենում է տվյալ իրավիճակում գործողություններ կատարելիս.

7) միջավայրային գործոններ՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.

8) խթանիչներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ նվազեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակումը.

9) խոչընդոտներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը.

10) կարողություն՝ անձի գործողություն կատարելու ունակությունը տիպային՝ հարմարեցված միջավայրում.

11) կատարողականություն՝ անձի գործողություն կատարելու ունակությունն առկա (այն միջավայրը, որում ապրում է) միջավայրում.

12) ծածկագիր՝ լատիներեն տառերից և արաբական թվերից բաղկացած միացություն, որը ցույց է տալիս գնահատման ենթակա կոնկրետ ոլորտը, բաղադրիչը և ենթաբաղադրիչը.

13) որակիչ՝ ցույց է տալիս խնդրի կամ առողջական վիճակի ծանրության աստիճանը կամ բնույթը և արտահայտվում է արաբական թվով։

 

2. ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

 

3. Ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ընդգրկում են գնահատման ենթակա ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչները, ֆունկցիոնալության գնահատման ծածկագրերը (այսուհետ՝ ծածկագիր) և ֆունկցիոնալության գնահատման որակիչները (այսուհետ՝ որակիչ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցներով (այսուհետ՝ մեթոդական ուղեցույց) սահմանված՝ որակիչների գնահատման ցուցիչները:

4. Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գնահատվում են հետևյալ ոլորտները՝

1) օրգանիզմի ֆունկցիաներ (նշագրվում է «b» ծածկագրով).

2) մարմնի կառուցվածք (նշագրվում է «s» ծածկագրով).

3) գործունեություն և մասնակցություն (նշագրվում է «d» ծածկագրով).

4) միջավայրային գործոններ (նշագրվում է «e» ծածկագրով):

5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված ոլորտներն իրենց հերթին բաժանվում են բաղադրիչների և ենթաբաղադրիչների՝ ֆունկցիոնալության յուրաքանչյուր սահմանափակում առավել մանրամասն գնահատելու նպատակով։ Գնահատման ենթակա բոլոր ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչներն իրենց ծածկագրերով ներկայացված են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Օրգանիզմի ֆունկցիաներ – b

Մարմնի կառուցվածք - s

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏԱՎՈՐ (ՀՈԳԵԿԱՆ) ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b110-b139

 

b110 Գիտակցական ֆունկցիաներ

b114 Կողմնորոշման ֆունկցիաներ

117 Ինտելեկտուալ ֆունկցիաներ

b122 Ընդհանուր սոցիալ-հոգեբանական ֆունկցիաներ

b125 Հակումներ և ներանձնային ֆունկցիաներ

b126 Խառնվածքի և բնավորության ֆունկցիաներ

b130 Էներգիայի և եռանդի ֆունկցիաներ

b134 Քնի ֆունկցիաներ

b139 Ընդհանուր հոգեկան ֆունկցիաներ՝

/այլ ճշտված և չճշտված

2. Առանձնահատուկ հոգեկան ֆունկցիաներ /b140-b189

b140 Ուշադրության ֆունկցիաներ

b144 Հիշողության ֆունկցիաներ

b147 Հոգեշարժական ֆունկցիաներ

b152 Հուզական ֆունկցիաներ

b156 Ընկալման ֆունկցիաներ

b160 Մտածողության ֆունկցիաներ

b 163 Հիմնական ճանաչողական ֆունկցիաներ

b164 Բարձրագույն ճանաչողական ֆունկցիաներ

b167 Լեզվի հոգեկան ֆունկցիաներ

b172 Հաշվարկներ կատարելու ֆունկցիաներ

b176 Համալիր շարժումները հաջորդաբար կատարելու հոգեկան ֆունկցիա

b180 Սեփական «ես»-ի ճանաչողության և ժամանակի զգացողության ֆունկցիաներ

b189 Առանձնահատուկ հոգեկան ֆունկցիաներ՝ /այլ ճշտված և չճշտված

b198 Հոգեկան ֆունկցիաներ/ այլ ճշտված

b199 Հոգեկան ֆունկցիաներ՝/չճշտված

 

3. ԶԳԱՅԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՑԱՎ

 

1) Տեսողության ֆունկցիաները և տեսողության հետ կապված ֆունկցիաները

b210 Տեսողության ֆունկցիաներ

b215 Աչքի օժանդակ ապարատի ֆունկցիաներ

b220 Աչքի և դրա օժանդակ ապարատի հետ կապված զգացողություններ

b229 Տեսողության և դրա հետ կապված ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված

 

2) Լսողության և անդաստակային ապարատի ֆունկցիաները /b230-249

b230 Լսողության ֆունկցիաներ b235 Անդաստակային ապարատի ֆունկցիաներ

b240 Լսողության և անդաստակային ապարատի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ

b249 Լսողություն և անդաստակային ապարատի ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված

 

3) Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ /b250-b279

b250 Համի զգացողության ֆունկցիա

b255 Հոտառության ֆունկցիա

b260 Պրոպրիոցեպտիվ զգացողության ֆունկցիա

b265 Շոշափելիքի ֆունկցիա

b270 Զգայական ֆունկցիաներ, որոնք կապված են ջերմաստիճանի և այլ գրգռիչների հետ

b279 Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված

 

4) Ցավ /b280-b299

b280 Ցավի զգացողություն

b289 Ցավի զգացողություն՝ այլ ճշտված և չճշտված

b298 Զգայական ֆունկցիաներ և ցավ՝ այլ ճշտված

b299 Զգայական ֆունկցիաներ և ցավ՝ չճշտված

 

4. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ /b310-b399

b310 Ձայնային ֆունկցիաներ

b320 Արտասանական ֆունկցիաներ

b330 Խոսքի սահունության և ռիթմի ֆունկցիաներ

b340 Այլ վոկալիզացիայի ֆունկցիաներ

b398 Ձայնային և խոսքային ֆունկցիաներ՝ այլ ճշտված

b399 Ձայնային և խոսքային ֆունկցիաներ՝

չճշտված

 

5. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b410-b499

 

1) Սրտանոթային համակարգի ֆունկցիաները /b410-b429

 

b410 Սրտի ֆունկցիաներ

b415 Արյունատար անոթների ֆունկցիաներ

b420 Արյան ճնշման ֆունկցիաներ

b429 Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված

 

2) Հեմատոլոգիական և իմունային համակարգերի ֆունկցիաները/ b430- b439

 

b430 Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ

b435 Իմունային համակարգի ֆունկցիաներ

b439 Հեմատոլոգիական և իմունային համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված

 

3) Շնչառական համակարգի ֆունկցիաներ/b440-b449

 

b440 Շնչառական ֆունկցիաներ

b445 Շնչառական մկանների ֆունկցիաներ

b449 Շնչառական համակարգի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված

 

4) Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ/b450-b499

b450 Լրացուցիչ շնչառական ֆունկցիաներ

b455 Ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության ֆունկցիաներ

b460 Սրտանոթային և շնչառական համակարգերի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ

b469 Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ՝ այլ ճշտված և չճշտված

b498 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունային և շնչառական համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված

b499 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունային և շնչառական համակարգերի ֆունկցիաներ չճշտված

 

6. ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

/ b510-b599

 

1) Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ /b510-b539

 

b510 Կլման ֆունկցիաներ

b515 Մարսողական ֆունկցիաներ

b520 Յուրացման ֆունկցիաներ

b525 Կղման ֆունկցիաներ

b530 Քաշի պահպանման ֆունկցիաներ

b535 Մարսողական համակարգի հետ կապված զգացողություններ

b539 Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված

 

2) Նյութափոխանակության և ներզատիչ համակարգի ֆունկցիաներ

/b540-b599

 

b540 Ընդհանուր նյութափոխանակության ֆունկցիաներ

b545 Ջրի, հանքանյութերի և

էլեկտրոլիտային հավասարակշռության ֆունկցիաներ

b550 Ջերմակարգավորման ֆունկցիաներ

b555 Ներզատիչ գեղձերի ֆունկցիաներ

b 560 Աճի կարգավորման ֆունկցիաներ

b569 Նյութափոխանակության և ներզատիչ համակարգի հետ կապված ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված

b598 Մարսողական, նյութափոխանակության և ներզատիչ համակարգերի ֆունկցիաներ՝այլ ճշտված

b599 Մարսողական, նյութափոխանակության և ներզատիչ համակարգերի ֆունկցիաներ/չճշտված

 

7. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b610-b639

 

b610 Միզագոյացման ֆունկցիաներ

b620 Միզարձակման ֆունկցիաներ

b630 Միզային համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ

b639 Միզային համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

1) Սեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ (b640- b699)

 

b640 Սեռական համակարգի ֆունկցիաներ

b650 Դաշտանային ֆունկցիաներ

b660 Որդեծնական ֆունկցիաներ

b670 Սեռական համակարգի և վերարտադրողական համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ

b679 Սեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված

b698 Միզասեռական և վերարտադրողական ֆունկցիաներ/ այլ ճշտված

b699 Միզասեռական և վերարտադրողական ֆունկցիաներ/ չճշտված

 

8. ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b710-b799

 

1) Հոդերի և ոսկորների ֆունկցիաներ /b710-b729

 

b710 Հոդերի շարժողականության ֆունկցիաներ

b715 Հոդերի ամրության ֆունկցիաներ

b720 Ոսկորների շարժողականության ֆունկցիաներ

b729 Հոդերի և ոսկորների ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

2) Մկանային ֆունկցիաներ/b730- b749

 

b730 Մկանային ուժի ֆունկցիաներ

b735 Մկանային տոնուսի ֆունկցիաներ

b740 Մկանային ծանրաբեռնվածության ֆունկցիաներ

b749 Մկանային ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

3) Հենաշարժական համակարգի ֆունկցիաներ /b750-b789

 

b750 Շարժողական ռեֆլեքսի ֆունկցիաներ

b755 Ակամա շարժողական ռեակցիայի ֆունկցիաներ

b760 Կամային շարժումների վերահսկողության ֆունկցիաներ

b765 Ակամա շարժողական ֆունկցիաներ

b770 Քայլվածքի ձևի ֆունկցիաներ

b780 Մկանների և հենաշարժական համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ

b789 Հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

b798 Նյարդամկանային և հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված

b799 Նյարդամկանային և հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/ չճշտված

 

9. ՄԱՇԿԻ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

/ b810-b899

 

1) Մաշկի ֆունկցիաներ /b810-b849

 

b810 Մաշկի պաշտպանական ֆունկցիաներ

b820 Մաշկի վերականգնողական ֆունկցիաներ

b830 Մաշկի այլ ֆունկցիաներ

b840 Մաշկի հետ կապված զգացողություններ

b849 Մաշկի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված

 

2) Մազերի և եղունգների ֆունկցիաներ /b850-b899

 

b850 Մազերի ֆունկցիաներ

b860 Եղունգների ֆունկցիաներ

b869 Մազերի և եղունգների ֆունկցիաներ

/այլ ճշտված և չճշտված

b898 Մաշկի և մաշկային հավելումների համակարգերի ֆունկցիաներ /այլ ճշտված

b899 Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ/չճշտված

1. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /S110-S199

 

s110 Ուղեղի կառուցվածք

s120 Ողնուղեղը և դրա մասերը

s130 Գլխուղեղի թաղանթների կառուցվածք

s140 Սիմպաթիկ նյարդային համակարգի կառուցվածք

s150 Պարասիմպաթիկ նյարդային համակարգի կառուցվածք

s198 Նյարդային համակարգի կառուցվածք/այլ ճշտված

s199 Նյարդային համակարգի կառուցվածք/չճշտված

 

2. ԱՉՔ, ԱԿԱՆՋ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ԱՊԱՐԱՏՆԵՐԸ /s210-s299

s210 Ակնակապիճի կառուցվածք

s220 Ակնագնդի կառուցվածք

s230 Աչքի օժանդակ ապարատ

s240 Արտաքին ականջի կառուցվածք

s250 Միջին ականջի կառուցվածք

s260 Ներքին ականջի կառուցվածք

s298 Աչք, ականջ և դրանց օժանդակ ապարատներ/այլ ճշտված

s299 Աչք, ականջ և դրանց օժանդակ ապարատներ/չճշտված

 

3. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ / s310- s399

s310 Քթի կառուցվածք

s320 Բերանի կառուցվածք

s330 Ըմպանի կառուցվածք

s340 Կոկորդի կառուցվածք

s398 Ձայնային և խոսքային ապարատները /այլ ճշտված

s399 Ձայնային և խոսքային ապարատները /չճշտված

 

4. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /s410-s499

s410 Սրտանոթային համակարգի կառուցվածք

s420 Իմունային համակարգի կառուցվածք

s430 Շնչառական համակարգի կառուցվածք

s498 Սրտանոթային, իմունային և շնչառական համակարգերի կառուցվածքներ/այլ ճշտված

s499 Սրտանոթային, իմունային և շնչառական համակարգերի կառուցվածքներ/չճշտված

 

5. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

/ s510-s599

s510 Թքագեղձերի կառուցվածք

s520 Կերակրափողի կառուցվածք

s530 Ստամոքսի կառուցվածք

s540 Աղիքների կառուցվածք

s550 Ենթաստամոքսային գեղձի կառուցվածք

s560 Լյարդի կառուցվածք

s570 Լեղապարկի և լեղածորանների կառուցվածք

s580 Ներզատիչ գեղձերի կառուցվածք

s598 Մարսողական համակարգի, նյութափոխանակության, ներզատիչ համակարգի կառուցվածքներ/այլ ճշտված

s599 Մարսողության համակարգի, նյութափոխանակության, ներզատիչ համակարգերի կառուցվածքներ/ չճշտված

 

6. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /s610-s699

s610 Միզային համակարգի կառուցվածք

s620 Կոնքի հատակի կառուցվածքը

s630 Վերարտադրողական համակարգի կառուցվածք

s698 Միզասեռական և վերարտադրողական համակարգերի կառուցվածքներ/այլ ճշտված

s699 Միզասեռական և վերարտադրողական համակարգերի կառուցվածքներ/չճշտված

 

7. ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ /s710-s799

s710 Գլխի և պարանոցի շրջանի կառուցվածք

s720 Ուսագոտու կառուցվածք

s730 Վերին վերջույթների կառուցվածք

s740 Կոնքագոտու կառուցվածք

s750 Ստորին վերջույթների կառուցվածք

s760 Իրանի կառուցվածք

s770 Ոսկրամկանային համակարգի լրացուցիչ մասեր

s798 Հենաշարժական համակարգ /այլ ճշտված

s799 Հենաշարժական համակարգը

/չճշտված

 

8. ՄԱՇԿԸ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ /s810-s899

 

s810 Մաշկի հատվածների կառուցվածք

s820 Մաշկային գեղձերի կառուցվածք

s830 Եղունգների կառուցվածք

s840 Մազերի կառուցվածք

s898 Մաշկի և մաշկային հավելումները

/այլ ճշտված

s899 Մաշկի և մաշկային հավելումները

/չճշտված

Գործունեություն և մասնակցություն - d

Միջավայրային գործոններ - e

1. ՍՈՎՈՐԵԼԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ /d110-d199

 

1) Զգայարանների նպատակային օգտագործումը /d110-d129

 

d110 Դիտել

d115 Լսել

d120 Այլ զգայարանների նպատակային օգտագործումը

d129 Զգայարանների նպատակային օգտագործումը /այլ ճշտված և չճշտված

 

2) Սովորելու հիմնական կարողությունը /d130-d159

 

d130 Ընդօրինակելը

d 131 Առարկաների հետ գործողություններ կատարելու միջոցով սովորելը

d132 Տեղեկություններ հավաքելը

d133 Լեզու սովորելը

d 134 Լրացուցիչ լեզու սովորելը

d135 Կրկնելու միջոցով սովորելը

d140 Սովորել կարդալ

d145 Սովորել գրել

d150 Սովորել հաշվել

d155 Ձեռք բերել հմտություններ

d159 Սովորելու հիմնական կարողություն

/այլ ճշտված և չճշտված

 

3) Գիտելիքները կիրառելը /d160- d199

 

d160 Կենտրոնացնել ուշադրությունը

d161 Ուշադրություն ուղղորդելը

d163 Մտածել

d166 Կարդալ

d170 Գրել

d172 Հաշվել

d175 Խնդիրներ լուծել

d177 Որոշումներ ընդունել

d179 Գիտելիքներ կիրառել/այլ ճշտված և

չճշտված

d198 Սովորել և գիտելիքներ կիրառել/այլ ճշտված

d199 Սովորել և գիտելիքներ կիրառել/չճշտված

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ /d210-d299

 

d210 Առանձին առաջադրանքներ կատարել

d220 Համալիր առաջադրանքներ կատարել

d230 Կազմակերպել առօրյա կյանքը

d240 Սթրես և այլ տեսակի հոգեբանական լարվածությունը կառավարել

d250 Սեփական վարքագիծը կառավարել

d298 Ընդհանուր առաջադրանքներ և պահանջներ/այլ ճշտված

d299 Ընդհանուր առաջադրանքներ և պահանջներ/ չճշտված

 

3. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ/d310-d399

 

1) Ընկալման ունակությունը հաղորդակցվելիս/d310-d329

 

d310 Հաղորդակցվելիս բանավոր հաղորդակցություններ ընկալելը

d315 Հաղորդակցվելիս ոչ վերբալ հաղորդակցություններ ընկալելը

d320 Հաղորդակցվելիս ժեստերի ֆորմալ լեզվով հաղորդագրություններ ընկալելը

d325 Հաղորդակցվելիս գրավոր հաղորդակցություններ ընկալելը

d329 Ընկալման ունակությունը հաղորդակցվելիս/այլ ճշտված և չճշտված

 

2) Արտաբերման ունակություն հաղորդակցվելիս (d330-d349)

 

d330 Խոսել

d331 Նախախոսքային փուլ

d332 Երգել

d335 Ոչ վերբալ հաղորդակցություններ կազմելը

d340 Ժեստերի ֆորմալ լեզվով հաղորդագրություններ փոխանցելը

d345 Գրավոր հաղորդագրություններ կազմելը

d349 Արտաբերման ունակությունը հաղորդակցվելիս այլ ճշտված և չճշտված

 

3) Զրույց և հաղորդակցության սարքերի և միջոցներ օգտագործում/ d350- d369

 

d350 Զրույց

d355 Քննարկում

d360 Հաղորդակցության սարքերի և մեթոդներ օգտագործելը

d369 Զրույց և հաղորդակցության սարքեր և միջոցներ օգտագործելը/այլ ճշտված և չճշտված d398 Հաղորդակցություն/այլ ճշտված

d399 Հաղորդակցություն/չճշտված

 

4.ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ /d410-d499

 

1) Մարմնի դիրք փոփոխել և պահպանել/d410-d429

 

d410 Փոփոխել մարմնի հիմնական դիրքը

d415 Պահպանել մարմնի դիրքը

d420 Տեղափոխվել

d429 Մարմնի դիրք փոփոխել և պահպանել/այլ ճշտված և չճշտված

 

2) Առարկաներ տանել, տեղաշարժել և բանեցնել/d430-d449

 

d430 Առարկաներ բարձրացնել և տանել

d435 Առարկաներ տեղաշարժել ստորին վերջույթներով

d440 Դաստակի նուրբ շարժումներ

կատարել

d445 Դաստակի և բազուկների օգտագործում

d446 Ոտնաթաթի նուրբ շարժումներ կատարել

d449 Առարկաներ տանելը, տեղաշարժելը և բանեցնելը/այլ ճշտված և չճշտված

 

3) Քայլել և տեղաշարժվել/d450-d469

 

d450 Քայլել

d455 Տեղաշարժվել

d460 Տեղաշարժվել տարբեր վայրերում

d465 Տեղաշարժվել հատուկ սարքերի օգնությամբ

d469 Քայլել և տեղաշարժվել/այլ ճշտված և չճշտված

 

4) Տեղաշարժվել փոխադրամիջոցի օգնությամբ/d470-d499

 

d470 Փոխադրամիջոցից օգտվել

d475 Փոխադրամիջոց վարել

d480 Օգտագործել կենդանիներին՝ որպես փոխադրամիջոց

d489 Տեղաշարժվել փոխադրամիջոցի օգնությամբ/ այլ ճշտված և չճշտված

d498 Շարժունակություն/այլ ճշտված

d499 Շարժունակություն/չճշտված

 

5. ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ /d510-d599

 

d510 Լվացվել

d520 Խնամել մարմինը

d530 Բնական կարիքները հոգալ

d540 Հագնվել

d550 Ուտել

d560 Խմել

d570 Հոգալ սեփական առողջության մասին

d 571 Սեփական անվտանգության մասին հոգալ

d598 Ինքնասպասարկում/այլ ճշտված

d599 Ինքնասպասարկում/այլ չճշտված

 

6. ԿԵՆՑԱՂԸ

/d610-d699

 

1) Ձեռք բերել առաջին անհրաժեշտ պարագաներ/d610-d629

 

d610 Ձեռք բերել կացարան

d620 Ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ

d629 Ձեռք բերել առաջին անհրաժեշտ պարագաներ/այլ ճշտված և չճշտված

 

2) Կենցաղային գործեր/d630-d649

 

d630 Պատրաստել ուտեստներ

d640 Տնային գործեր կատարել

d649 Կենցաղային գործեր/այլ ճշտված և չճշտված

 

3) Հոգ տանել կենցաղային իրերի մասին և օգնել այլոց/d650-d699

 

d650 Հոգ տանել կենցաղային իրերի մասին

d660 Օգնել այլ անձանց

d669 Հոգ տանել կենցաղային իրերի մասին և օգնել այլոց/այլ ճշտված և չճշտված

d698 Կենցաղ /այլ ճշտված

d699 Կենցաղ /չճշտված

 

7. ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՇՓՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /d710-d799

 

1) Ընդհանուր միջանձնային փոխհարաբերություններ/d710-d729

 

d710 Հիմնական միջանձնային հարաբերություններ

d720 Բարդ միջանձնային փոխհարաբերություններ

d729 Ընդհանուր միջանձնային փոխհարաբերություններ/այլ ճշտված և չճշտված

 

2) Հատուկ միջանձնային հարաբերություններ/d730-d799

 

d730 Անծանոթների հետ հարաբերություններ

d740 Ֆորմալ հարաբերություններ

d750 Ոչ Ֆորմալ սոցիալական հարաբերություններ

d760 Ընտանեկան հարաբերություններ

d770 Ինտիմ հարաբերություններ

d779 Կոնկրետ միջանձնային հարաբերություններ/այլ ճշտված և չճշտված

d798 Միջանձնային շփումներ և հարաբերություններ/այլ ճշտված

d799 Միջանձնային շփումներ և հարաբերություններ/չճշտված

 

8. ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ /d810-d899

 

1) Կրթություն/d810-d839

 

d810 Ոչ ֆորմալ կրթություն

d815 Նախադպրոցական կրթություն

d816 Նախադպրոցական կյանք և դրա հետ կապված գործունեություն

d820 Դպրոցական կրթություն

d825 Նախնական մասնագիտական ուսուցում

d830 Բարձրագույն կրթություն

d835 Դպրոցական կյանք և դրա հետ կապված գործունեություն

d839 Կրթություն/այլ ճշտված և չճշտված

 

2) Աշխատանք և զբաղվածություն/d840-d859

 

d840 Անհատական մասնագիտական ուսուցում/աշխատանքին նախապատրաստվելը/

d845 Աշխատանք գտնելը, պահպանումը և աշխատանքից ազատում

d850 Վարձատրվող աշխատանք

d855 Չվարձատրվող աշխատանք

d859 Աշխատանք և զբաղվածություն/այլ ճշտված և չճշտված

 

3) Տնտեսական գործունեություն

/d860-d899

 

d860 Հիմնական տնտեսական գործարքներ

d865 Բարդ տնտեսական գործարքներ

d870 Տնտեսական ինքնաբավություն

d879 Տնտեսական գործունեություն/այլ ճշտված և չճշտված

d898 Կյանքի հիմնական բնագավառներ/այլ ճշտված

d899 Կյանքի հիմնական բնագավառներ/չճշտված

 

9. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՅԱՆՔ /d910- d999

 

d910 Համայնքային կյանք

d920 Հանգիստ և ժամանց

d930 Կրոն և հոգևոր կյանք

d940 Մարդու իրավունքներ

d950 Քաղաքական կյանք և քաղաքացիություն

d998 Համայնքային, սոցիալական և քաղաքացիական կյանք/այլ ճշտված

d999 Համայնքային, սոցիալական և

քաղաքացիական կյանք/չճշտված

1. ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ/ e110-e199

 

e110 Անձնական սպառման արտադրանք կամ նյութեր

e115 Առօրյա կյանքում անձնական օգտագործման արտադրանք և տեխնոլոգիաներ

e120 Շենքային պայմաններում և դրսում անձի շարժունակության և տեղաշարժման համար նախատեսված արտադրանք և տեխնոլոգիաներ

e125 Հաղորդակցության համար նախատեսված արտադրանք և տեխնոլոգիաներ

e130 Կրթության համար անհրաժեշտ

ապրանքներ և տեխնոլոգիաներ

e135 Աշխատելու համար նախատեսված ապրանք և տեխնոլոգիաներ

e140 Մշակույթի,հանգստի ու սպորտի համար անհրաժեշտ արտադրանք և տեխնոլոգիաներ

e145 Կրոնի և հոգևոր կյանքի համար անհրաժեշտ արտադրանք և տեխնոլոգիաներ

e150 Հանրային օգտագործման շինությունների դիզայնի, նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ապրանքներ և տեխնոլոգիաներ

e155 Մասնավոր օգտագործման շինությունների դիզայնի, նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ապրանքներ և տեխնոլոգիաներ

e160 Հողի բարեկարգման/յուրացման համար անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ

e165 Գույք

e198 Ապրանքներ և տեխնոլոգիաներ/այլ ճշտված

e199 Ապրանքներ և տեխնոլոգիաներ/չճշտված

 

2. ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԱԾԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /e210-e299

 

e210 Ֆիզիկական աշխարհագրություն

e215 Բնակչություն

e220 Բուսական և կենդանական աշխարհ

e225 Կլիմա

e230 Բնական երևույթներ

e235 Մարդածին երևույթներ

e240 Լույս

e245 Ժամանակային փոփոխություններ

e250 Ձայն

e255 Վիբրացիա

e260 Օդի որակ

e298 Շրջակա բնական միջավայր և այդ միջավայրի վրա մարդածին ազդեցություն/այլ ճշտված

e299 Շրջակա բնական միջավայր և այդ միջավայրի վրա մարդածին ազդեցություն/չճշտված

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e310-e399

 

e310 Անմիջական ընտանիք

e315 Մերձավոր ազգականներ

e320 Ընկերներ

e325 Ծանոթներ, հասակակիցներ, գործընկերներ, հարևաններ և համայնքի անդամներ

e330 Ղեկավար անձինք

e335 Ենթակայության տակ գտնվող անձինք

e340 Անձնական խնամքի ծառայություններ մատուցող անձինք իրականացնող անձինք և անձնական օգնականներ

e345 Անծանոթներ

e350 Ընտանի կենդանիներ

e355 Առողջապահական ոլորտի մասնագետներ

e360 Այլ մասնագետներ

e398 Աջակցություն և

հարաբերություններ/այլ ճշտված

e399 Աջակցություն և հարաբերություններ/չճշտված

 

4. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ /e410-e499

 

e410 Անմիջական ընտանիքի անդամների անձնական վերաբերմունք

e415 Մերձավոր ազգականների անձնական դիրքորոշումներ e420 Ընկերների անձնական

դիրքորոշումներ

e425 Ծանոթների, հասակակիցների, գործընկերների, հարևանների և համայնքի անդամների անձնական դիրքորոշումներ

e430 Ղեկավար անձանց անձնական դիրքորոշում

e435 Ենթակայության տակ գտնվող անձանց անձնական դիրքորոշում

e440 Անձնական խնամքի ծառայություն մատուցող անձանց և անձնական

օգնականների անձնական վերաբերմունք

e445 Անծանոթների անձնական դիրքորոշումներ

e450 Առողջապահական ոլորտի մասնագետների անձնական դիրքորոշում

e455 Այլ մասնագետների անձնական դիրքորոշումներ

e460 Հասարակության դիրքորոշումներ

e465 Սոցիալական նորմեր, գործելակերպեր և գաղափարախոսություններ

e498 Դիրքորոշում /այլ ճշտված

e499 Դիրքորոշում/չճշտված

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e510-e599

 

e510 Սպառման ապրանքների արտադրության համար նախատեսված ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e515 Ճարտարապետական և շինարարական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e520 Բաց տարածքների պլանավորման ծառայություններ, համակարգեր և այլ ոլորտի քաղաքականությունe525 Բնակարանային ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e530 կենցաղի սպասարկման ծառայություններ համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e535 Հաղորդակցության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e540 Տրանսպորտային ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e545 Քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e550 Իրավաբանական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e555 Միավորների և կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e560 Զանգվածային լրատվամիջոցների ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e565 Տնտեսական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e570 Սոցիալական ապահովության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e575 Ընդհանուր սոցիալական աջակցության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e580 Առողջապահական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e585 Կրթության և վերապատրաստման ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e590 Աշխատանքի և զբաղվածության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն

e595 Քաղաքական ծառայություններ, համակարգեր և այդ դաշտի քաղաքականություն

e598 Ծառայություններ, համակարգեր և ոլորտային քաղաքականություն/ այլ ճշտված

e599 Ծառայություններ, համակարգեր և ոլորտային քաղաքականություն/չճշտված

 

6. Ծածկագիրը ներառում է սույն հավելվածի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր ոլորտին համապատասխանող լատիներեն տառը և N 1 աղյուսակում ներկայացված բաղադրիչին (մեկ նիշ) և ենթաբաղադրիչին (երկու նիշ) համապատասխանող թվերը։

7. Յուրաքանչյուր ծածկագիր գնահատվում է որակիչով: Որակիչը ծածկագրից բաժանվում է կետով, արտահայտվում է 0-4 նիշերով և նշվում է արաբական «0», «1», «2» «3», «4» թվանշանների միջոցով՝ հիմք ընդունելով մեթոդական ուղեցույցները: Ծածկագիրը և որակիչը միասին նկարագրում են համապատասխան ոլորտը, խանգարման և/կամ սահմանափակման աստիճանը (նաև տոկոսային արտահայտությամբ)։ N 2 աղյուսակում ներկայացված են ֆունկցիոնալության սահմանափակման շեմերն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման:

 

Աղյուսակ N 2

 

 xxx.0  խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում է, նկատելի չէ).  0-4%
 xxx.1  թեթև աստիճանի խնդիր (աննշան, ցածր, թեթև խանգարում և (կամ) սահմանափակում).  5-24%
 xxx.2  միջին աստիճանի խնդիր (չափավոր, տանելի խանգարում և (կամ) սահմանափակում).  25-49%
 xxx.3  ծանր աստիճանի խնդիր (խիստ, արտահայտված խանգարում և (կամ) սահմանափակում).  50-95%
 xxx.4  խորն աստիճանի խնդիր (շատ ծանր, խորը խանգարում և (կամ) սահմանափակում):  96-100%

 

8. Օրգանիզմի ֆունկցիաների «b» ծածկագրերը և մարմնի կառուցվածքի «s» ծածկագրերը գնահատում են բժիշկները, գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերը գնահատում են հարբժշկական մասնագետները, միջավայրային գործոնների «e» ծածկագրերը գնահատում են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները:

9. Ծածկագրերը համապատասխան որակիչներով գնահատելու արդյունքում հատուկ այդ նպատակով ներդրված e-disability էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։

10. Երեխաների ֆունկցիոնալության գնահատման նպատակով սույն հավելվածով սահմանված չափորոշիչները կիրառելիս հաշվի են առնվում երեխաների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները:

11. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կողմից ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների՝

1) հենաշարժական խնդիրներ.

2) տեսողական խնդիրներ.

3) լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ.

4) հոգեկան (մտավոր) խնդիրներ.

5) քրոնիկական հիվանդություններ:

12. Անձի ֆունկցիոնալության արձանագրությունները նաև բաժանվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝

1) 0-3 տարեկան երեխաներ.

2) 4-6 տարեկան երեխաներ.

3) 7-14 տարեկան երեխաներ.

4) 15-18 տարեկան երեխաներ.

5) 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:

13. Ծածկագրերի և որակիչների կիրառման մանրամասները և գնահատման մեթոդաբանությունը երեխաների և չափահասների համար սահմանվում են մեթոդական ուղեցույցներով:

14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ կիրառվող գործիքներն են՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները, ինքնագնահատման հարցաշարը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիրը։

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ (ԵՐԵԽԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇԵՄԵՐԸ

 

15. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:

16. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ:

17. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-50% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր, և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

18. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 51-75% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

19. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 76-100% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

 

4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն՝ մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում՝ մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։

21. Ֆունկցիոնալության միջին և ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երեխաներինը՝ երկու տարի ժամկետով:

22. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երեխաներինը՝ 5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

23. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

 

5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ

 

24. սահմանվում է անժամկետ ֆունկցիոնալության առաջին իսկ գնահատման ժամանակ`Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում հաշմանդամությունը

1) նյարդային համակարգի հիվանդություններ՝

ա․ վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83),

բ․ չափահաս անձանց մոտ ախտորոշված մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, տետրապարեզ, տրիպարեզ, պարապարեզ, հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ(G80-G83),

գ․ պրոգրեսիվվող մկանային դիստրոֆիաներ (G71-G73),

դ․ խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3).

2) հոգեկան և մտավոր խանգարումներ՝

ա.մտավոր հետամնացություն F70-F79,

բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,

գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9.

 

3) վիրաբուժական հիվանդություններ՝

 

ա․ անդամահատումներ, եթե պրոթեզավորումը չի կարող ազդել ֆունկցիոնալության աստիճանի փոփոխության վրա (S48, S58, S68, S78, S88, S98,T05).

 

4) ներքին օրգանների հիվանդություններ՝

 

ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21).

5) շարակցական հյուսվածքի հիվանդություններ՝

ա. ռևմատոիդ արթրիտ՝ բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, խիստ արտահայտված կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),

բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրոներ, անկիլոզներ (M45),

գ. համակարգային սկլերոդերմիա՝ մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34).

6) ներզատական համակարգի հիվանդություններ`

ա․ շաքարային դիաբետ ծանր ընթացքով, խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)՝

գլխուղեղի անոթների ախտահարում` Էնցեֆալոպաթիա III-րդ աստիճանի թուլամտությամբ, հոգեկան ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ.

պրոլիֆերատիվ ռետինոպաթիա տեսողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ,

բ․ բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03)։

25. Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 3-րդ անգամ ֆունկցիոնալության գնահատման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`

1) ներքին օրգանների հիվանդություններ՝

ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15),

բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),

գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44).

2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`

ա․ դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),

բ․ դիաբետիկ նեֆրոպաթիա՝ տերմինալ երիկամային անբավարարության փուլում,

գ․ սրտային անբավարարություն` 3-րդ փուլ,

դ․ դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ),

ե․ երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ.

3) չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97).

4) պատվաստված օրգաններ (Z94).

5) ստամոքսի լրիվ հեռացում(Z90.3).

6) մեկ թոքի բացակայություն(Z90.2).

7) նյարդային համակարգի հիվանդություններ՝

ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված թուլամտություն (G00- G99, G04, G11, G81-G83),

բ. ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա) (S14, G81-G83),

գ. գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ(C70-C71).

8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ՝

ա. բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ (Z93),

բ. կոկորդի հեռացում (Z90.0).

9) աչքի հիվանդություններ և վնասվածքներ՝

ա. երկու աչքի տեսողության սրության զգալի իջեցում` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով մինչև 0,03 կամ երկու աչքի կայուն և անվերադարձ փոփոխությունների հետևանքով տեսադաշտի (ծայրամասային ֆիքսման կետից) մինչև 100-ի նեղացում (H00-H59):

26. Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 5-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝

1) ներքին օրգանների հիվանդություններ՝

ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),

բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96),

գ. երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան՝ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5). 32

2) նյարդային համակարգի հիվանդություններ՝

ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ) (G00- G99, G04, G11, G81-G83),

բ. գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն) (S06, G81-G83),

գ. գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, անոթային թուլամտությունով (I60-I69),

դ. ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա(G54), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով,

ե. ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով(S14, G81-G83),

զ. պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով (S44, S54, S64, S74, S84, S94, G81-G83):

27. Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ տվյալ փորձաքննության ժամանակ`

1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).

2) լյարդի ցիռոզ՝ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74)․

3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).

4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).

5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

7) համակարգային սկլերոզ (M34.0)՝ տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

8) 349) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):դերմատոմիոզիտ (M33.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

9) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):

10) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ՝ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

11) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

12) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում՝ հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).

13) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում՝ մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).

14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40).

15) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).

16) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

17) ՁԻԱՀ՝ երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24)։

18) շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).

19) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).

20) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).

21) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն՝ բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն՝ 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).

22) անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).

23) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)՝ արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97).

24) կոկորդի բացակայություն՝ վիրաբուժական հեռացումից հետո.

25) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա՝ ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.

26) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):

28. Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ 3-րդ տարվա դիտարկման պայմաններում`

1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33).

2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում՝ գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.

3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).

4) չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).

5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:

29. Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով՝

1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում՝ սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97).

2) զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9

3) սկոլիոզ՝ 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).

4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).

5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5- H91.3).

6) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3).

7) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).

8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).

9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).

10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).

11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2024, N 978-Ն 28.06.2024, N 1177-Ն
02.02.2023, N 131-Ն 03.02.2023, N 1177-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան