ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1163-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 26-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը և 27-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,».
2) 26-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից և 27-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «վարձակալություն, անհատույց օգտագործում,» և «սեփականատիրոջ կամ» բառերը.
3) 26-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ամսով» բառից հետո լրացնել «, իսկ անասնաշենքը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու դեպքում սույն կետի 10-13-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգով ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 32-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն որոշման գործողությունը դադարեցված է» բառերով.
4) 27-րդ կետի 18-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«զ. եթե անասնաշենքը շահագործման չի հանձնվել սույն կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2019 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |