Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2020 թվականի

թիվ 56

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման ընթացքի և Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »       ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) արդյունավետ իրականացումն ապահովելու, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու և Եվրասիական տնտեսական միության տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մասին տեղեկատվությունը՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ)՝ իրենց տարածքներում ապրանքների առանձին խմբերի համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին ծանուցումն ուղարկել այդ անդամ պետությունների տարածքներում այդպիսի չդրոշմավորված ապրանքների շրջանառության համար արգելք սահմանելու ենթադրվող ամսաթվից ոչ ուշ, քան 9 ամիս առաջ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ հաշվի առնելով ապրանքների առանձին խմբերի համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու ստեղծված գործելակերպը՝

սահմանել դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը (այսուհետ՝ բազային մոդել), որը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելիս կապահովի միասնականացված մոտեցումներ, այդ թվում այն դեպքում, եթե Հանձնաժողովի խորհրդի կողմից չի ընդունվել Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին որոշումը.

օգտագործել բազային մոդելը՝ ապրանքների նոր խմբերի համար դրոշմավորում սահմանելու մասին հարցը քննարկելիս, անհրաժեշտության դեպքում՝ ճշտելով ապրանքների որոշակի խմբերի համար դրոշմավորում սահմանելու հետ առնչվող սպեցիֆիկ առանձնահատկությունները:

3. Հանձնարարել անդամ պետություններին սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս կիրառել բազային մոդելը՝ Միության շուկայում դրոշմավորման ազգային համակարգերի տարբեր ստանդարտների հետ կապված խոչընդոտների առաջացումը թույլ չտալու նպատակով:

4. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝

դրոշմավորման ենթակա ապրանքների համար գործող հսկողության այլ համակարգերի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ ծանրաբեռնումից խուսափելու նպատակով հաշվի առնել տնտեսավարող սուբյեկտների նկատմամաբ դրոշմավորման համակարգի և հսկողության այլ համակարգերի կողմից ներկայացվող պահանջների օպտիմալացման անհրաժեշտությունը.

խստացնել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման ընթացքի նկատմամբ հսկողությունը:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝

իրականացնել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մոնիթորինգ և անդամ պետությունների գործունեության համակարգում՝ դրանք համաձայնեցված կատարելու նպատակով.

2020 թվականի IV եռամսյակում տեղեկացնել Հանձնաժողովի խորհրդին բազային մոդելի մշակման ընթացքի և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի կատարման մասին:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: