ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2019 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
ՑՆՑՈՒՂԻ ԼՐԱԿԱԶՄԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ցնցուղի լրակազմը՝ հավաքակազմի տեսքով մանրածախ վաճառքի համար ներկայացված, որն իր մեջ ներառում է քրոմապատված ծածկույթով պլաստիկից պատրաստված իրանից և ցնցուղի սկավառակից բաղկացած ցնցուղի ջրցիր, ունի ջրի շիթերի ուղղությունը և տիպը կարգավորելու մեկ կամ մի քանի ռեժիմ, ինչպես նաև ամրակման արտադրատեսակներ, նախատեսված է հիգիենիկ նպատակների համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «բ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3924 90 000 ենթադիրքում։
2. Ցնցուղի լրակազմը՝ հավաքակազմի տեսքով մանրածախ վաճառքի համար ներկայացված, որն իր մեջ ներառում է քրոմապատված ծածկույթով պլաստիկից պատրաստված իրանից և ցնցուղի սկավառակից բաղկացած ցնցուղի ջրցիր, ունի ջրի շիթերի ուղղությունը և տիպը կարգավորելու մեկ կամ մի քանի ռեժիմ, ինչպես նաև ճկափող, ճկափողի բռնիչ, ցնցուղի ջրցիրի համար մետաղաձող, օճառաման, ամրակման արտադրատեսակներ, նախատեսված է հիգիենիկ նպատակների համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ «բ» և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3924 90 000 ենթադիրքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|