ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1167-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «զինծառայող» բառից հետո լրացնել «, իսկ 2022 թվականին ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում նշված ժամկետում դիմում-հայտ ներկայացրած և ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողները» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 8-րդ կետի երրորդ նախադասությունը «զինծառայողները,» բառից հետո լրացնել «ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմում-հայտ ներկայացրած սպայական կազմի զինծառայողները,» բառերով, իսկ «այդ զինծառայողների տվյալները ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցվում են ըստ նրանց` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցնելու օրվա, ամսվա և տարվա հերթականության» բառերը փոխարինել «վիճակահանությունը կազմակերպվում է միայն ծրագրում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք ունեցող զինծառայողների միջև» բառերով,
բ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը «սուբսիդավորման» բառից հետո լրացնել «, լրացուցիչ երաշխիքների շրջանակներում հիփոթեքային վարկի մայր գումարի մարման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|