ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`
«Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը վերստուգվում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնում է եզրակացություն:
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և պետական պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|