Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 28 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի ուրվագիծը.

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալին կից վկայականի ուրվագիծը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի մարտի 29-ի

թիվ 47 որոշմամբ

 

ՈՒՐՎԱԳԻԾ

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21938

 

Ռաստրային պատկերի տեսքը՝

դիտանկյունը փոփոխելիս

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի մարտի 29-ի

թիվ 47 որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալը շրջանաձև է՝ 34 մմ տրամագծով, երկու կողմից ուռուցիկ կողեզրով։

Մեդալի (շրջանաձև մեդալիոնի) կենտրոնում դիմերեսին Եվրասիական տնտեսական միության խորհրդանշանի ուռուցիկ գունավոր պատկերն է։ Ռանտի երկայնքով առկա է երկու մակագրություն՝ կատարված ուղիղ քառակող տառատեսակով։ Վերին մասում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ», միջին և ներքևի մասում՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ»։ Վերին մակագրությունը կարդացվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, ներքևինը՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Գրառումների միջև կան շրջանաձև բաժանարարներ։

Մեդալի դարձերեսի կենտրոնական մասում առկա է ուռուցիկ տարր՝ «թաքնված» ձվաձև պատկերով։ Դրանում տարբեր դիտանկյուններից հերթով կարդացվում են «ԵԱՏՄ» տառերը և Միության խորհրդանշանի միագույն պատկերը։ «Թաքնված» պատկերներով ուռուցիկ տարրի վերևում և ներքևում կան դեկորատիվ դուրս բերված տարրեր՝ վենզելներ։

Մեդալը կանթի և օղակի օգնությամբ միացվում է հնգանկյուն շերտաձողով, որը պատված է սպիտակ նեղ գծով բաժանված՝ հավասար լայնությամբ կապույտ և ոսկեգույն շերտագծերով սպիտակ մուարե ժապավենով։

Շերտաձողը պատրաստվում է ալյումինից։ Շերտաձողի ամրակը՝ գնդասեղ։

Մեդալը պատրաստվում է արծաթի ձուլվածքից՝ գալվանական ոսկյա պատվածքով։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի մարտի 29-ի

թիվ 47 որոշմամբ

 

ՈՒՐՎԱԳԻԾ

 

«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալին կից հավաստագրի

 

Մասշտաբ 1:2

 

Ներմուծեք նկարագրությունը_21939

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան