Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 45

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի 13-րդ կետին և 211-րդ հոդվածի 12-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 118-րդ և 124-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ օտարերկրյա ապրանք հանդիսացող սպիտակ շաքարը (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 99 ծածկագիր) ենթակա չէ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման, և դրա նկատմամբ չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: