Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2019 թվականի

թիվ 41

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերին համապատասխան ներդաշնակեցնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 8-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ԿԵՏԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 55-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 8-րդ և 18-րդ կետերի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` կազմակերպել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը և 2021 թվականի հունվարի 1-ից (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից) եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի միասնական շուկայի գործունեության ապահովումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի՝ հավելվածում նշված ցանկին համապատասխան փոփոխության և ընդունման ճանապարհով:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20    թվականի       -ի

թիվ      որոշման

 

ՑԱՆԿ

 

փոփոխման կամ ընդունման ենթակա՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի կարգավորման բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի

 

I. Փոփոխման ենթակա նորմատիվ

իրավական ակտեր.

 

1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ ՀՕ-145 օրենքը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի ««Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միանալու մասին», «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանվելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1329-Ն որոշումը:

3. Բելառուսի Հանրապետության 2006 թվականի հունվարի 9-ի «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» թիվ 93-3 օրենքը:

4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության օրենսգիրքը:

5. Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 16-ի «Թույլտվությունների և ծանուցումների մասին» թիվ 202-V օրենքը:

6. Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 20-ի «Հիդրոօդերևութաբանության ոլորտում լիազորված մարմնի կողմից հիդրոօդերևութաբանական գործունեություն իրականացնելու կարգի մասին հիմնադրույթի հաստատման վերաբերյալ» թիվ 103 որոշումը:

7. Խախտումների մասին Ղրղզստանի Հանրապետության օրենսգիրքը:

 

II. Ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր

 

Ղազախստանի Հանրապետության բնապահպանական օրենսգիրքը (նոր խմբագրություն):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան