Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 827-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին 2022 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը գործուղել Կանադա (Մոնրեալ)` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 24-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի` Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Կանադա գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ