Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.08.2022-02.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2021 թվականի N 77-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով` 429 703.5 հազար դրամ

ծախսերի գծով՝ 479 188.6 հազար դրամ

դեֆիցիտը (պակասուրդը)՝ 49 485.1 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.

2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2.

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3.

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆիանասավորման աղբյուրները՝ հատված 5.

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

(1-ին կետը խմբ. 14.01.22 N 02-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ - 8

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

1. ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

2. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

3. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

4. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

5. ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

6. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

7. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

8. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված

Բյուրեղավան համայնքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 27-ի

N 77-Ն որոշման

(հավելվածը խմբ. 14.01.22 N 02-Ն, փոփ. 26.07.22 N 34-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2022, N 65-Ն 02.12.2022, N 77-Ն
26.07.2022, N 34-Ն 03.08.2022, N 77-Ն
14.01.2022, N 02-Ն 22.01.2022, N 77-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան