Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

29 մարտի 2019 թվականի

թիվ 15

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշման իրականացման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրականացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ազատականացման ծրագրերով նախատեսված 2018 թվականի հունվարի 16-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում միջոցառումների կատարման մշտադիտարկման և դրանց կատարման նկատմամբ հսկողության անցկացման արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ) (այսուհետ համապատասխանաբար՝ ազատականացման ծրագրեր, զեկույց).

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ա) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրագործման շրջանակներում աշխատանքների անցկացման ժամանակ հաշվի առնել զեկույցի դրույթները, ինչպես նաև այն աշխատանքի արդյունքները, որով ապահովվում է ծառայությունների միասնական շուկայի գործունեության սկիզբը ծառայությունների հետևյալ ոլորտներում՝

կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայություններ.

տեսաֆիլմերի ցուցադրման ծառայություններ.

սեփական կամ վարձակալվող անշարժ գույքի հետ կապված ծառայություններ (բացառությամբ միջնորդների ռիելթորական ծառայությունների).

առանց օպերատորի (անձնակազմի) զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայություններ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVI բաժնով նախատեսված ֆինանսական ծառայությունների.

ծառայություններ գովազդի բնագավառում.

երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ՝ երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի և այլ գիտությունների բնագավառում գիտական խորհրդատվական ծառայությունների մասով՝ կապված պինդ օգտակար հանածոների, նավթի, գազի և ստորգետնյա ջրերի հանքավայրերի որոնման հետ՝ բացառությամբ դաշտային աշխատանքների.

ճանապարհորդական բյուրոների և տուրիստական գործակալությունների ծառայություններ (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայություններ).

գիտահետազոտական աշխատանքների անցկացման և հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում ներդրման ծառայություններ.

գիտահետազոտական աշխատանքների անցկացման և բնական գիտությունների ոլորտում փորձնական մշակումների ստեղծման ծառայություններ.

բ) ակտիվացնել ազատականացման ծրագրերի իրականացման մասով աշխատանքը՝ հաշվի առնելով զեկույցի դրույթները, և ապահովել ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարումը՝ ելնելով ազատականացման ծրագրերով նախատեսված ժամկետներում, առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների ծառայությունների, միասնական շուկայի գուրծունեության սկիզբն ապահովելու անհրաժեշտությունից։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: