Basic information
Number
N 1717-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.10.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.10.2021
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.10.2021
Effective date
22.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1717-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում հաշվառված, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կոնցեսիոն ակտիվների կազմին փոխանցված 2 809 144 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով, ՎԱԶ-21213 մակնիշի, 007 SU 65 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2000 թվական, նույնացման համարը՝ XTA212130Y1508786) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել ընկերության կոնցեսիոն ակտիվների կազմից։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն ներկայացնել դուրսգրման։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation