ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2019 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման մեխանիզմների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման մեխանիզմների մասին
Ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականը կիրարկելու հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշման՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման մեխանիզմները:
2. [Հանձնարարել] Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
երկամսյա ժամկետում հաստատել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում կիրարկվող նախագծի անձնագրի ձևը.
Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում երկու նախագծերի կիրարկման արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկներ՝ մասնակիցների կազմը և դերերը, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը սահմանելու մասով նախագծերի կիրարկման հարցերով Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի շտկման վերաբերյալ.
ապահովել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում կիրարկվող նախագծի տեխնիկական առաջադրանքը հաստատելու հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշումների ընդունումը փոխադարձ համաձայնությամբ.
ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման նպատակով անցկացվող մրցութային ընթացակարգերին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ի թիվ որոշմամբ |
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման
I. Ընդհանուր դրույթներ
1. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման մեխանիզմները (այսուհետ՝ համապատասխանաբար մեխանիզմներ, Միություն) մշակվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականը կիրարկելու հիմնական ուղղություններին համապատասխան:
2. Մեխանիզմներով սահմանվում է Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի նախապատրաստման, կիրարկման և կիրարկման մոնիթորինգի (այսուհետ՝ մոնիթորինգ) ժամանակավոր կարգը, ինչպես նաև նախագծերի կիրարկման գործառութային կառուցվածքը:
3. Մեխանիզմները գործում են ընդհուպ մինչև Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի կիրարկման մշտապես գործող կարգի հաստատումը:
4. Սույն փաստաթղթում գործածվում են համապատասխան հասկացություններ՝ հետևյալ նշանակությամբ.
կոնսորցիում՝ կոնսորցիումի մասին համաձայնագրի հիման վրա նախագիծը կիրարկելու նպատակով ձևավորված՝ Միության անդամ պետությունների կազմակերպությունների միավորում.
ազգային պատվիրատուներ՝ Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են նախագծի մշակմանը, կիրարկմանը և նախագծի շրջանակներում Միության անդամ պետության տարածքում միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությանը.
ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը նախագիծը մշակելիս և կիրարկելիս համակարգում է Միության անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.
նախագիծ՝ սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պայմաններում եզակի արդյունքներ ստեղծելու համար նախատեսված փոխկապակցված միջոցառումների համալիր.
նախագծային գործունեություն՝ նախագծերի նախապատրաստման, կիրարկման և ավարտման հետ կապված գործունեություն։
5. Նախագծի մասնակիցներ կարող են լինել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինները և կազմակերպությունները, կոնսորցիումները, անդամ պետությունների մասնագիտական պատրաստվածության կենտրոնները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), այլ սուբյեկտներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
6. Նախագծի կիրարկումն իրականացվում է բոլոր անդամ պետությունների կողմից դրան հավանություն տալու պայմանով։ Ընդ որում, նախագիծը կիրարկվում է դրանում առնվազն 3 անդամ պետության մասնակցության պայմանով։
7. Նախագծի կիրարկման համակարգումն իրականացվում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կողմից, որի կազմում ընդգրկվում են սույն փաստաթղթի 9-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան որոշվող՝ նախաձեռնությունների կառավարման գրասենյակի, Հանձնաժողովի դեպարտամենտների, անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային պատվիրատու-համակարգողների ներկայացուցիչներ՝ պետական ծրագրերի կիրարկման շրջանակներում նախագծի ֆինանսավորման մեջ անդամ պետությունների մասնակցության դեպքում:
II. Նախագծային գործունեությունը
8. Նախագծի կիրարկումը սկսելու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը, նախագծի անձնագիրը ձևավորվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան՝ նախաձեռնությունների մշակման արդյունքների հիման վրա:
9. Նախագծի կիրարկման համար օգտագործվում է որոշումների ընդունման հետևյալ մեխանիզմը.
ա) Հանձնաժողովի խորհուրդը՝
որոշում է ընդունում նախագծի կիրարկման մասին կամ հարցն ուղարկում է Միության վերադաս մարմինների քննարկմանը.
նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի հիման վրա հաստատում է նախագծի անձնագիրը՝ նշելով մասնակիցներին, ֆինանսավորման ծավալները, ժամկետները և աղբյուրները, սեփականության տիրապետման հարցերը.
հաստատում է բարձր մակարդակի միջոցառումների ծրագիրը.
հաստատում է համակարգող խմբի կազմը և դրա ղեկավարին.
Հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան՝ ընդունում է նախագծերի կիրարկման հարցերով այլ որոշումներ.
բ) Հանձնաժողովի կոլեգիան նախագիծը կիրարկելու մասին Հանձնաժողովի խորհրդի (Միության այլ մարմնի) որոշման հիման վրա ընդունում է որոշում՝ նախագծի կիրարկման ընթացքի հարցերի վերաբերյալ, հաստատում է նախագծի տեխնիկական առաջադրանքը (որը ներառում է նախագծի նպատակների իրականացման վրա ներգործող, սակայն Միության բյուջեի կամ անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին միջոցառումների կիրարկում չնախատեսող պահանջներ) և նախագծի կիրարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր՝ Հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան.
գ) անդամ պետությունները սահմանում են ազգային մակարդակով նախագծի կիրարկման և (կամ) նախագծային գործունեության միջոցառումների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմիններին (կազմակերպություններին):
10. Պետական ծրագրերի կիրարկման շրջանակներում նախագծի ֆինանսավորման մեջ անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագծի կիրարկման մասին որոշումը և նախագծի անձնագիրն ընդունվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: Անդամ պետությունը նշված դեպքում սահմանում է ազգային պատվիրատուներին և ազգային պատվիրատու-համակարգողին:
11. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան սահմանված լիազոր մարմինների (կազմակերպությունների), ինչպես նաև ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողի մասին Հանձնաժողովը ծանուցվում է անդամ պետության կողմից Հանձնաժողովի հասցեով պաշտոնական նամակ ուղարկելու միջոցով:
12. Համակարգող խումբը՝
ա) սահմանում է նախագծի կառավարման մեթոդաբանությունը.
բ) իրականացնում է նախագծային գործունեության համակարգում.
գ) իրականացնում է մոնիթորինգ.
դ) պատրաստում է հաշվետվություններ՝ նախագծի կիրարկման ընթացքի վերաբերյալ.
ե) հարկ եղած դեպքում նախապատրաստում է նախագծի փաստաթղթերի փոփոխություն կատարելու պահանջով դիմումներ.
զ) քննարկում է նախագծի մասնակիցների միջև առկա խնդրահարույց հարցերը և տարաձայնությունները.
է) կազմակերպում է նախագծի ընդունման-հանձնման փորձարկումներ.
ը) իրականացնում է նախագծային գործունեության համակարգման հետ կապված այլ գործառույթներ։
13. Նախագիծը կիրարկելիս նախագծային գործունեության մեթոդական և փորձագիտական աջակցությունը կարող են իրականացնել նախագծի մասնակից՝ մասնագիտական պատրաստվածության կենտրոնները։
14. Նախագիծը կարող է ներառել միջոցառումներ, որոնք կիրարկվում են Հանձնաժողովի, անդամ պետությունների և (կամ) կոնսորցիումի կողմից:
15. Հանձնաժողովի կողմից կիրարկվող միջոցառումների մասով նախագծի համապատասխան միջոցառումների կատարողին սահմանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման և պայմանագրերի կնքման մասին» հիմնադրույթին համապատասխան:
16. Միակ մատակարարի (կատարողի) մոտ գնման կազմակերպման դեպքում նախնական ընտրության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:
17. Կատարողը պարտադիր կարգով որպես համակատարողներ ներգրավում է կազմակերպություններ՝ նախագծի կիրարկմանը մասնակցող բոլոր անդամ պետություններից: Կատարողը համակատարողների հետ կնքում է համաձայնագիր կոնսորցիումի մասին, որը ներկայացվում է Հանձնաժողով։
18. Հանձնաժողովի խորհուրդը, համակարգող խմբի ներկայացրած նախագծի կիրարկման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվության հիման վրա, ընդունում է որոշում՝ նախագիծը փակելու մասին։
Պետական ծրագրերի կիրարկման շրջանակներում նախագծի ֆինանսավորմանն անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագիծը փակելու մասին որոշումը ներկայացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
III. Մոնիթորինգ
19. Մոնիթորինգն իրականացվում է Հանձնաժողովի և անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից մշտական հիմունքներով՝ նախագծի կիրարկման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դրա փակումը:
Մոնիթորինգ անցկացնելու մասով հիմնական գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ կատարողի հետ փոխգործակցությամբ։
20. Մոնիթորինգի ընթացքում համակարգող խմբի կողմից կազմվում են հաշվետվություններ (ներառյալ ամփոփիչ հաշվետվությունը), որոնց ներկայացման պարբերականությունն ու ժամկետները նշվում են նախագծի անձնագրում, ինչպես նաև նախատեսվում է տարին առնվազն 2 անգամ հաշվետվության պարտադիր ներկայացում Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
21. Թափանցիկություն և անկախ մոնիթորինգ ապահովելու համար Միության պաշտոնական կայքում հրապարակվում է նախագծի անձնագիրը, նախագծի կիրարկման ընթացքի մասին հաշվետվությունները, կատարողի, կոնսորցիումի մասին տեղեկատվությունը, այլ տեղեկություններ։
22. Նախագծի կիրարկման մոնիթորինգն ու արդյունքների վերլուծությունն իրականացվում են՝ հաշվի առնելով նախագծի անձնագրում նշված նպատակային ցուցանիշները։ Նպատակային ցուցանիշներից շեղումների դեպքում համակարգող խմբի կողմից նախապատրաստվում են նախագծի անձնագրում փոփոխություներ կատարելու պահանջով դիմումներ և անցկացվում են շտկող միջոցառումներ։
IV. Նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը
23. Նախագծերի կիրարկման ֆինանսական ապահովումն իրականացվում է՝
ա) Միության թվային օրակարգի կիրարկման մասով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար Հանձնաժողովի կողմից նախատեսված՝ Միության բյուջեի միջոցների հաշվին՝ նախագծերի կիրարկման մասին Միության մարմինների որոշումների հիման վրա.
բ) անդամ պետությունների բյուջեների հաշվին՝ անդամ պետությունների կողմից պետական ծրագրերի կազմում ընդգրկված նախագծերի առանձին միջոցառումների իրականացման ճանապարհով՝ սեփական օրենսդրության համաձայն, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացման միջոցառումների իրականացման ճանապարհով:
գ) կոնսորցիումների մասնակիցների միջոցների, դրամաշնորհների և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
V. Եզրափակիչ դրույթներ
24. Նախագծի կիրարկման շրջանակներում ստացված արդյունքների նկատմամբ սեփականության իրավունքների, հեղինակային իրավունքների տիրապետմանը վերաբերող հարցերը սահմանվում են նախագծի անձնագրով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|