Basic information
Number
N 3347-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (07.09.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
06.09.2021
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
06.09.2021
Effective date
07.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 սեպտեմբերի 2021 թ.

N 3347-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՅԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-ԴԳ-001599 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Հայկ Մարկոսյանի կողմից 2021 թվականի օգոստոսի 25-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2021 թվականի օգոստոսի 25-ից կասեցնել անհատ ձեռնարկատեր Հայկ Մարկոսյանին 2020 թվականի հուլիսի 2-ին տրված թիվ Ա-ԴԳ-001599 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation