Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-249-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1438
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 18-րդ բաժնում («Գործունեության այլ բնագավառներ»)`

ա) 7-րդ կետի 7.1 ենթակետը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների)» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.2 ենթակետ`

 

«7.1.2 Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ - - - - - - Վ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետում նշված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի դրույթները չեն տարածվում:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ գտնվող լիցենզիաները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը (ներառյալ) ենթակա են վերաձևակերպման: Սույն պարբերությունում նշված ժամկետում վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաների գործողությունը սույն պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո համարվում է կասեցված մինչև սահմանված կարգով դրանց վերաձևակերպման օրը: 2007 թվականի ապրիլի 1-ից հետո սույն պարբերությունում նշված լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված դրույքաչափով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-249-Ն